Վերջերս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Բոստոնի համալսարանի գիտնականները հայտարարեցին այն մասին, թե իրենց հաջողվել է բացահայտել մեր գլխում ծագող մտքերի գաղտնիքը: Նրանք վստահեցնում են, թե գիտեն, ինչպես է էլեկտրական ակտիվության տատանումը թույլ տալիս ուղեղին ձեւավորել մտքեր եւ հիշողություններ, եւ որ նոր հետազոտությունը կարող է լույս սփռել այն առումով, թե ինչպես են նեյրոնային խմբերը թույլ տալիս մեզ մտածել:
Սա բավական բարձրագոչ հայտարարություն է՝ մամուլի ներգրավվածությամբ: Իրականում նրանք փորձում են տեսնել արդեն պատրաստի պատկերները, որոնք տրվում են ուղեղի կողմից: Իսկ թե իրականում ինչպես է ծնվում միտքը, որտեղից եւ ինչ օրենքներով, դա դեռեւս հայտնի չէ գիտնականներին:
Այլ խոսքով՝ յուրաքանչյուր մարդ ինտուիտիվ մակարդակում զգում է, որ օբյեկտիվ ընկալում ստանալու համար յուրաքանչյուր իրավիճակը հարկավոր է դիտարկել ոչ միայն նյութական համոզմունքների, այլ հոգեւոր ճանաչողության տեսանկյունից:
Միտքը հնարավոր չէ կշռել կամ շոշափել, բայց այն գոյություն ունի, քանի որ այն կա մեր գիտակցության մեջ: Միտքը չունի զանգված, բայց կարող է հսկայական հետեւանքներ ունենալ նյութական աշխարհում, քանի որ այն մոտիվացիոն լծակ է մարդու համար, որը հետո կերպափոխվում է մարդու ցանկության մեջ:
Իսկ ինչ կլինի, եթե իսկապես պատկերացնենք, որ մարդու մտքերը ձեւավորում են՝ կախված, թե ինչպիսին է նրա սկիզբը, կենդանականը (նյութական), թե՞ հոգեւորն է գերակայում նրա մոտ տվյալ պահին:
Այդ դեպքում ստացվում է, որ մենք լիակատար պատասխանատվություն ենք կրում մեր կյանքի իրադարձությունների համար, քանի որ ընտրում ենք դրանց հետագա զարգացումը կանխորոշող այս կամ այն միտքը:
Հենց մեր ներքին ընտրությունն է ձեւավորում որեւէ իրավիճակի վերաբերյալ մեր ընկալումը, եւ կախված նրանից, թե ինչ միտք, ինչպիսի դատողություն ենք մենք ընտրում՝ դրական թե բացասական, այդ իրավիճակը կարող է մեզ համար խնդիր լինել, չլուծված կոնֆլիկտ կամ դառնալ հաջող փորձ կամ էլ ընդհանրապես աննկատ մնալ:
Մարդու ճակատագրի վրա հսկայական նշանակություն են ունենում նրա բազմաթիվ ցանկությունները: Հոգեբանության մեջ ցանկությունը համարվում է մարդու այնպիսի հոգեկան իրավիճակների կարեւոր պահերից մեկը, որոնք կանխորոշում են նրա վարքագիծն ու գործողությունները. այն բնութագրում է այդ իրավիճակների առաջին հերթին մոտիվացիոն եւ կամային կողմերը:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»