Մեկ շաբաթ առաջ ֆրանսիական ոստիկանությունը Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ կասկածվողների ձերբակալեց: Օրերս հայտնի դարձան հանցագործների անունները, որոնք անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում կողոպտել էին հայուհուն:
Ոստիկանի համազգեստով դիմակավորված անձինք մտել էին Քիմի հյուրանոցի համար եւ 9 մլն եվրոյի թանկարժեք իրեր գողացել:
Ըստ France Info-ի՝ կողոպուտը ծրագրել եւ իրականացրել են հայտնի կրկնահանցագործներ: Իհարկե՝ նրանցից ամենակրտսերը 54 տարեկան է, մյուսները՝ շատ ավելի մեծ: Կողոպուտը կազմակերպել է 60-ամյա կրկնահանցագործ Օմար Աիթ Հեդաշը, որը հայտնի է «Ծերուկ Օմար» անունով: Բարմենից տեղեկանալով, որ Քարդաշյանների հարուստ ընտանիքի անդամները Փարիզ են ժամանում, նա հարձակում է ծրագրել, իսկ նրան օգնել են 72-ամյա Պիեռ Բուիաները, 63-ամյա Յունիս Աբասը, 61-ամյա Դիդյե «Երկնագույն աչքեր» Դյուբրեկը եւ 54-ամյա Ֆրանսուա Դելապորտը:
BFM TV-ն իր հերթին հաղորդում է, որ ֆրանսիական ոստիկանությունը վստահ է, որ Քիմի զարդերը երբեք չեն գտնի, քանի որ դրանք վաղուց վաճառվել են Բրյուսելի ոսկերչական խանութներին:
Քիմը երբեք հետ չի ստանա Քանյեի նվիրած մատանին, որը 4 մլն դոլար արժե:
Ֆրանսիական ոսկերիչների ֆեդերացիայի նախագահ Ժերոմ Գուլիշոնը հայտարարել է, որ Քիմն այլեւս չի տեսնի իր զարդերը:
«Քիմն այլեւս չի տեսնի այդ թանկարժեք իրերը, քանի որ եթե դրանք դուրս են բերվել Ֆրանսիայի տարածքից, իսկ դրանք դուրս են բերվել, ապա արդեն մասերի են բաժանել: Բայց այդ զարդերի շնորհիվ վստահաբար մի քանի միլիոն վաստակել են»,- նշել է մասնագետը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն