Լոս Անջելեսի Microsoft Theater-ում անցկացվել է People's Choice Awards ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը, որի հաղթողների թվում է նաեւ Ջոնի Դեփը: 53-ամյա դերասանը մրցանակի է արժանացել «Կինոյի սիրված կուռք» անվանակարգում:
Էմբեր Հերդից բաժանվելուց հետո առաջին պաշտոնական ելույթում Դեփը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
«Ես այստեղ եմ եկել միայն մեկ պատճառով: Ես այստեղ եմ հանուն ձեզ՝ իմ երկրպագուների: Հանուն նրանց, ովքեր սատարել են ինձ ե՛ւ լավ, ե՛ւ վատ ժամանակներում: Հանուն նրանց, ովքեր վստահում են ինձ:
Զգացված եմ, որ ինձ հրավիրել են այսօրվա միջոցառմանը, շատ եմ գնահատում դա: Չեք էլ պատկերացնում, թե որքան շատ:
Ձեր բարությունը, սերը եւ ուշադրությունն անգնահատելի են: Այդ պատճառով էլ այս օրն առանձնահատուկ է ինձ համար: Ես եկել եմ՝ շնորհակալություն հայտնելու եւ ասելու այն, ինչ իսկապես զգում եմ:
Բոլորս հրաշալի գիտենք, որ ոչ ոք այս երեկո բեմ չէր բարձրանա, եթե չլինեիք դուք: Շնորհակալ եմ»,- հուզիչ ելույթում ասել է դերասանը, որն անցյալ շաբաթ վերջապես ստացավ ապահարզանի փաստաթղթերը:
Աղբուրը՝ US Weekly
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները