1. Հավատարիմ եւ հուսալի ընկեր
Երբեմն լավագույն ընկերը միակն է, ով hետ է պահում մեզ խելահեղության անդունդը գլորվելուց: Մեզ բոլորիս պետք է ընկեր, որը մեզ չի սկսի սովորեցնել, այլ պարզապես կաջակցի ցանկացած իրավիճակում: Նման ընկերները գիտեն` ով եք դուք իրականում, գիտեն ձեր բոլոր գաղտնիքները, բայց, չնայած դրան, սիրում են ձեզ:
2. Արկածներ որոնող
Մենք ապրում ենք հսկա ու հրաշալի աշխարհում, որտեղ բազմաթիվ տեղեր կան, ուր արժե գտնվել, մարդիկ կան, որոնց հետ արժե հանդիպել, բայց մեզնից շատերը խրված են առօրյայի մեջ այնքան, որ պարզապես մոռանում են ապրել: Եւ մեզ բոլորիս պետք է մի այնպիսի ընկեր, որը բավականաչափ ուժ, էներգիա եւ հետաքրքրասիրություն ունի՝ մեզ մեր պատյանից հանելու եւ նոր գաղափարների, սովորույթների եւ զբաղմունքների հետ ծանոթացնելու համար:
3. Բացառիկ ազնիվ մարդ
Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ անհրաժեշտ է պարզապես լսել դառը ճշմարտությունը: Հենց դրա համար են պետք այդպիսի մարդիկ: Եթե ձեր անձնական կայքնը մի բան չէ, իսկ բոլորը շրջապատում պնդում են, թե ձեր զուգընկերոջ հետ 8 անգամ բաժանվելն ու միանալը լրիվ նորմալ է, ապա միայն անհուսալի ազնիվ մարդը կարող է հանել ձեր վարդագույն ակնոցներն ու ասել, որ «բավակա՛ն է, որքան կարելի է. դու արժանի ես ավելիին»: Ընկերությունն ազնվություն է ենթադրում, եւ եթե դուք հանդիպում եք մարդու, որը բացառիկ ազնվություն է ցուցաբերում, բաց մի թողեք նրան:
4. Իմաստուն խորհրդատու
Ջեսի Ջեքսոնը մի անգամ ասել է. «Երբեք վերեւից մի նայեք ինչ-որ մեկին, եթե չեք կարող օգնել»: Եթե ձեր կյանքում կա խելացի, ոգեշնչող եւ գիտակ մարդ, ուրեմն ձեր բախտը բերել է: Մեզ բոլորիս պետք է ընկեր, ով ունակ է ոգեշնչել մեզ՝ ձգտելու կատարելության, ընդ որում՝ թերարժեքության բարդույթ չառաջացնելով:
Իմաստուն ընկերը պարտադիր չէ, որ կիսի ձեր հայացքները կամ մասնագիտությունը: Դա պարզապես նա է, ով իր կյանքի ճանապարհով առաջ է ձեզնից եւ ով բավականաչափ իմաստնություն ու համբերություն ունի՝ ձեզ ճիշտ հունով ուղղորդելու համար: Նա կարող է լինել ով ասես՝ գործընկեր, հարեւան, միայն թե արժանի լինի, որ նրան հավասարվեք:
5. Այլ մշակույթ կրող ընկեր
Վերջինը, ինչ ձեզ հարկավոր է, հեռացնել այն մարդկանց, որոնք մերժում են ցանկացած փոփոխություն: Եթե մեզնից յուրաքանչյուրն ունենար այլ մշակույթ կրող մի ընկեր, ապա աշխարհն ավելի լավ վայր կդառնար: Միջմշակութային ընկերությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբերվող արժեքների, սովորույթների, ավանդույթների հետ, եւ ով գիտե, միգուցե դա ձեզ մղի նոր գաղափարների:
Բայց զգույշ եղեք, ամեն մեկի հետ ընկերություն մի հաստատեք միայն նրա համար, որ նա ուրիշ մշակույթի է պատկանում: Դրա փոխարեն բաց եղեք, եւ եթե գտնեք հետաքրքիր մարդու այլ մշակույթից, փորձեք ավելի շատ իմանալ նրա ավանդույթների ու սովորույթների մասին։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)