1. Նա մշտապես նեղացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք հանդուրժել նրան
Այդ մարդը, հավանաբար, դեռ չի հասկացել, որ դուք միշտ ճիշտ եք: Եվ ամեն անգամ, երբ հիմարություն է անում, դուք պարզապես ցանկանում եք ասել, որ նա հիմար է կամ անզգա:
Երբեմն նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նույնիսկ ասում եք՝ «Որքան եմ քեզ ատում»... Բայց ժամանակն անցնում է եւ, անկախ անցյալի հիասթափություններից, շարունակում եք միասին լինել: Հավանաբար այն պատճառով, որ արդեն չեք կարող առանց իրար ապրել:
2. Թքած ունեք, թե ինչի մասին եք խոսում
Կարող եք ժամերով խոսել ամենաաննշան թեմաների մասին: Եթե ձեզ չի նյարդայնացնում, որ նրա հետ խոսում եք եղանակի մասին, ուրեմն նա ձեզ համար է:
3. Հանուն նրա բարդացրել եք ձեր կյանքը
Հարաբերությունները բարդ բան են: Երբեմն ձեր միջեւ մեծ տարածություն է լինում: Երբեմն չափազանց զբաղված եք լինում՝ նրա դժգոհությունները լսելու համար: Երբեմն ձեզ թվում է, որ տիեզերքն ամեն ինչ անում է՝ ձեզ կոտրելու կամ հարաբերություններից հրաժարվելու համար:
Սակայն, ամեն դեպքում, դուք պատրաստ չեք ոչինչ փոխել: Դուք պատրաստ եք ձեր սիրելիի հետեւից գնալ նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի դժվար է, քան առանց նրա:
Դուք պատրաստ եք մոռանալ կարեւոր հանդիպումներն ու գործերը, չքնել գիշերը, եւ այս ամենը՝ հանուն օդանավակայանում նրան դիմավորելու: Եթե նման բան ձեզ հետ պատահել է, նշանակում է՝ «ձեր» անձնավորության կողքին եք:
4. Պատրաստ եք վազել նրա հետեւից
Մենք չենք սիրում անել այն, ինչ մեր ծրագրերի մեջ չէր մտնում: Չնայած դրան՝ նրա հետ գնումների կամ ձկնորսության եք գնում՝ պարզապես նրա կողքին լինելու համար:
Դուք կատարում եք նրա բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները նույնիսկ այն դեպքում, երբ դրանք ձեզ բացարձակ անիմաստ են թվում:
5. Նրա կողքին չեք ամաչում ձեր մարմնից
Մարդկանց մեծ մասը երբեք իրեն թույլ չի տալիս գազեր բաց թողնել օտար մարդկանց ներկայությամբ: Իսկ ահա սիրելիի կողքին՝ խնդրեմ:
Ի վերջո, Դուք, հավանաբար, անպայման զուգարան եք գնում, մինչ նա լոգանք է ընդունում:
6. Երկու րոպեն բավարար է
Եթե նա զանգահարում է գիշերվա կեսին եւ ընդամենը երկու րոպե զրուցում ձեզ հետ, նույնիսկ 30 վայրկյան, դուք արդեն երջանիկ եք: Դուք միշտ ավելի բարձր եք ծիծաղում, երբ նրա կողքին եք:
Նրա ուշադրության մեկ րոպեն իսկ շատ թանկ արժե:
7. Կանոնավորապես բղավում եք միմյանց վրա
Ձեզ նույնիսկ դուր է գալիս, երբ նա բղավում է: Ի վերջո, նրա համար միեւնույն չէ: Այդ պատճառով նրա հետ հաճախ եք բղավում. երբեմն զայրույթից, բայց հաճախ՝ ուրախությունից:
Եթե մարդիկ երբեք չեն վիճում եւ երբեք չեն բղավում միմյանց վրա, ամենայն հավանականությամբ, նրանց սերը չի միավորում:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում