«Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինս» ֆիլմը նոմինացվել է այս տարվա «Օսկար» մրցանակի երկու անվանակարգերում՝ «լավագույն դերասանուհի»՝ Մերիլ Սթրիփ և «հագուստների լավագույն դիզայն»՝ Կոնսոլատա Բոյլ: Ես կցանկանայի հատկապես նշել Մերիլ Սթրիփի խաղը այս ֆիլմում, որտեղ նա՝ իրեն բնորոշ խորաթափանցությամբ և կերպարանափոխման տաղանդով, մարմնավորել է հարուստ, անտաղանդ Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինսի կերպարը: Այս իրականում գոյություն ունեցող տիկինը՝ 40-ականների մանհեթնյան բոհեմից, որը չէր խնայում ոչ իր ջանքերը և ոչ էլ փողերը օպերայի աշխարհում ճանաչում ստանալու համար, Մերիլ Սթրիփի կատարմամբ ներկայացված է որպես խարակտերային, իռոնիկ և փոքր-ինչ խոցելի, բայց միևնույն ժամանակ չվհատվող կին:
Հետաքրքիր է, որ Սթրիփը կարողացել է ստեղծել այնպիսի կերպար, որին ակամայից սկսում ես համակրել և անգամ հավանություն տալ իր՝ մեծ երգչուհի դառնալու ոչ արդարացված հավակնություններին: Սթրիփը ստեղծել է փոքր-ինչ քմահաճ, բայց բարեսիրտ կնոջ կերպար, որը, անցնելով կյանքի փորձություններով, պահպանել է իր մեջ երազանքներն ու բաղձալի նպատակին հասնելու ձգտումը: Այդ ձգտումն էլ նրան հասցնում է Քարնեգի Հոլ, որտեղ նրան վերջապես հաջողվում է համերգ տալ:
Բոլոր տոմսերը վաճառվում են, բայց այդքան սպասելի հաղթանակը իր համար վերածվում է ֆարսի, սկանդալի: Ըստ էության, նա հասնում է ճանաչման, բայց ոչ որպես օպերային երգչուհի, այլ՝ որպես օպերային երգչուհուն ներկայացնող պարոդիայի կատարող:
Ես տպավորվեցի նրանով, թե ինչպես Սթրիփը այստեղ էլ կարողացել է տաղանդավոր ձևով նմանակել իր հերոսուհու աներևակայելիորեն անտաղանդ երգեցողությունը: Այդպիսի խարակտերային դերեր խաղալը հատկապես դժվար է՝ ասում եմ դա՝ որպես մարդ, ով որոշակի փորձառություն ունի այդ ամպլուայում, քանի որ դա պահանջում է դերասանից բազմակողմանիություն, էքսպրեսիվություն, բայց միևնույն ժամանակ նաև չափի զգացում, որպեսզի էքստրավագանտությունը և գրոտեսկը չվերածվեն անճաշակության, իսկ երբեմն էլ նույնիսկ գռեհիկության:
Նուրբ հումորը և իռոնիան, իսկ որոշ մասերում էլ ինքնահեգնանքը, ֆիլմին հաղորդում են յուրահատուկ կոլորիտ, և այդ իմաստով Հյու Գրանտի և Սայմոն Հելբերգի վառ և տպավորիչ խաղը արժանի է առանձնահատուկ ուշադրության, թեև ֆիլմին շարմ է տալիս, իհարկե, Սթրիփը:
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ «Դաննինգ-Քրյուգերի էֆֆեկտը» (մետակոգնիտիվ խանգարում է, որի ժամանակ մարդը չի կարողանում օբյեկտիվորեն գնահատել իր ունակությունները) և, որն, իմիջայլոց, վերագրվում էր նաև Ջենկինսին, լայն տարածում ունի ժամանակակից հասարակության մեջ և ինչն ամենից զավեշտալին է՝ նման մարդկանց, ի վերջո, հաջողվում է համոզել շրջապատին իրենց «արժանիքների» իսկության մեջ: Ջենկինսի վերջին խոսքերը՝ «Որոշները կարող են ասել, որ ես երգել չէի կարողանում, բայց ոչ ոք չի կարող ասել, որ ես չեմ երգել»,— հաստատում են այդ միտքը:
Ֆիլմը արժե դիտել ոչ միայն Սթրիփի հիանալի խաղի համար, այլ նաև որպես հիանալի, ինտելեկտուալ առումով զվարճալի մի ֆիլմ:
Գայանե Բաբայան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ