NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել «Օսկարին» առաջադրված ֆիլմերի տեսությունը։ Ճիշտ է, Ամերիկյան կինոակադեմիան լավագույնների անունները կհայտարարի փետրվարի 26-ին, բայց մենք մինչ այդ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել «Նա» ֆիլմին՝ Իզաբել Յուպերի դերակատարմամբ. ի դեպ, Յուպերը նոմինացված է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Պոլ Վեռխովենի «Նա» ֆիլմի (“Elle”) գլխավոր դերակատար Իզաբել Յուպերը նոմինացվել է «Օսկար» մրցանակի «լավագույն դերասանուհի» անվանակարգում: Ֆիլմը թրիլեր/դրամա ժանրում է՝ լիովին համապատասխանելով այս ժանրի ոճական առանձնահատկություններին: Կինոնկարի գրավիչ սյուժեն առաջին իսկ կադրերից գամում ՝ էկրանին, իսկ ֆիլմի դրամատիկ հենքը պահում է մշտական լարվածության մեջ: Յուպերի հերոսուհին բալզակյան տարիքի կայացած կին է, ով չի կորցրել իր հմայքը, բայց միևնույն ժամանակ տարօրինակ է և սառը: Միայն ֆիլմի կեսին պարզ են դառնում նրա սառնության և որոշակի օտարվածության պատճառները... Յուպերը կարողացել է ստեղծել բարդ և հոգեբանական շերտերով հարուստ կերպար: Հատկանշական է ռեժիսորական նուրբ աշխատանքը, որում ռեժիսորին հաջողվել է կարճ դրվագներում աստիճանաբար, գլուխկոտրուկի պես բացահայտել հերոսուհու հոգեբանական դիմանկարը:
Օրինակ՝ հերոսուհու երկխոսությունները երկրորդական կերպարների հետ ստանում են առավել մեծ նշանակություն իր կերպարի և սյուժետի բացահայտման համար, քան մյուս բոլոր տեսարանները: Նա կարծես մենախոսության մեջ է մտնում այդ երկխոսություններում՝ կիսվելով իր մտքերով և զգացմունքներով, կարծես հաստատելով այն ճշմարտությունը, որ անծանոթների հետ երբեմն ավելի հեշտ է կիսվել, քան հարազատների:
Յուպերը կարողացել է ներկայացնել իր հերոսուհու խճճված, հակասական հարաբերությունները մյուս հերոսների հետ՝ դրանց երանգների ողջ բազմազանությամբ: Նա իսկապես մեծ դիապազոն ունեցող դերասանուհի է, հոգեբանական խաղի գիտակ և առանձնանում է խաղի չափավոր զսպավուծությամբ: Ինձ թվում է, որ Յուպերը իսկապես արժանի է իր «Օսկարին», բայց, անշուշտ, Մերիլ Սթրիփի հետ լուրջ մրցակցության մեջ է: Հետաքրքիր է, որ, ինչպես նշվում է մամուլում, հոլիվուդյան դերասանուհիները հրաժարվել են այս դերից և միայն Յուպերն է գնացել ռիսկի. կարելի է վստահորեն ասել, որ ռիսկն արդարացված էր:
Բռնության, էրոտիզմի թեմաներն ու բաց տեսարանները ֆիլմում արված են չափի զգացումով և զերծ են ավելորդություններից: Այս հատկությունը կինոնկարի արժանիքն է՝ ոչ ռեժիսորը, ոչ էլ դերասանուհին չեն շահարկում դիտողի զգացմունքները՝ նպատակ չդնելով հասնել ընկալման մակերեսային և արտաքին էֆֆեկտների: Ինչն ինձ այդքան էլ դուր չեկավ ֆիլմում կինոնկարի վերջն է: Իմ կարծիքով դրանում որոշակի չասավածություն կա, ինչը ընկալվում է որպես ռեժիսորական բացթողում: Յուպերի կերպարի ներքին տրամաբանական գիծը որոշակի պահին ընդհատվում է:
Ընդհանուր առմամբ, ֆիլմը արժանի է դիտման, հեշտ և հետաքրքիր է նայվում, այնպես որ կինոդիտման արժե հատկացնել երկու ժամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ