Դեվիդ Մակկենզիի «Ամեն գնով» ֆիլմը (Hell or High Water) այս տարի նոմինացվել է «Օսկար» մրցանակի միանգամից մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն երկրորդ պլանի դերասան»՝ Ջեֆ Բրիջիս, «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար»: Կինոնկարը կրիմինալ ժանրում է, բայց նաև բարձրացնում է մի շարք բարոյական խնդիրներ: Երկու եղբայրներ կողոպտում են բանկերը, որպեսզի կարողանան փակել իրենց պարտքերը այն բանկում, որ թալանում են և այդպիսով, չկորցնեն իրենց հողակտորը, որի վրա վերջերս նավթ են գտել:
Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է՝ նրանք հանցագործություն են կատարում, սակայն ռեժիսորը ողջ ֆիլմի ընթացքում ներկայացնում է իրավիճակի ողջ բարդությունը, դրա ոչ միանշանակությունն ու ծայրահեղ ցինիզմը: Բանկերն իրենք են թալանում մարդկանց, հասցնում հուսահատության եզրին և նման պարագայում լավն ու վատը դառնում է տեսանկյան հարց:
Կարող է արդյո՞ք հանցագործությունը կատարվել ի բարօրություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի:
Հնարավոր է արդյո՞ք հասնել արդարության նման ճանապարհով՝ նպատակը արդարացնում է միջոցները:
Այս հարցերը կարմիր գծով անցնում են ողջ ֆիլմով: Ջեֆ Բրիջիսը շերիֆ Մարկուսի դերում, թեև ցուցադրում է լավ դերասանական խաղ, ըստ իս, դժվար թե արժանանա «Օսկարի» արձանիկի՝ մրցակցությունը չափազանց ուժեղ է:
Քրիս Պայնի հերոսը կարծես մեր ժամանակների «Ռոբին Հուդը» լինի, որին հանգամանքները ստիպում են նման ձևով պայքարել իր երեխաների ավելի լավ ապագայի համար: Նա համակրելի դիտողի համար, հատկապես իր եղբոր հետ համեմատության մեջ, ով արկածախնդիր է և ամեն «գործի» գնում է այնպես, կարծես ինքնասպան լինի՝ իմանալով, որ ոչինչ չունի կորցնելու և ետ ճանպարհ էլ չունի:
Ֆիլմի դինամիկան չի թողնում, որ դիտողը ձանձրանա, բայց ընդհանուր առմամբ կինոնկարը ինձ վրա տպավորություն չի գործել՝ դերասանների խաղին ինչ-որ բան պակասում էր, ինչ-որ էմոցիաներ… Երևի իմ ֆիլմը չէ:
Ֆիլմը հիշվող չէր ինձ համար, դժվար թե երկրորդ անգամ ցանկանամ դիտել այն:
Գայանե Բաբայան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի