1. Նա իրեն մեղավոր է զգում
Այո՛, հավատում եք Դուք դրան, թե ոչ, նրան տանջում է մեղքի զգացողությունը: Եթե նա գիտի, որ իր տղամարդն ամուսնացած է, նա ամեն օր մեղքի զգացողություն է ապրում, ինչպես նաեւ տխրություն ու դեպրեսիա: Օրինակ, երբ տղամարդը նրա հետ է ցանկանում անցկացնել հանգստյան օրերը, բայց տանը սպասում են կինն ու երեխաները, կամ երբ նրա ներկայությամբ խոսում են ամուսնական դավաճանության մասին: Մեղքի զգացողությունը սիրուհուն ուղեկցում է ամբողջ սիրավեպի ընթացքում, բացառությամբ, երբ սիրեցյալն ամուսնացած չէ:
2. Նա, հավանաբար, երբեք չի ծրագրել սիրուհի դառնալ
Յուրաքանչյուր հասուն մարդ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Ցավոք, երբեմն սխալ որոշումներն ու հանգամանքները կարող են սիրավեպ ունենալու պատճառ դառնալ: Նման բան չկա ցանկացած կնոջ նպատակների մեջ, քանի որ ոչ մեկ չի ցանականում կապ ունենալ ամուսնացած տղամարդու հետ եւ կորցնել կարիերան, հեղինակությունը, ընկերներին, երբեմն անգամ՝ կյանքը: Էլ չասած՝ ամուսնացած կանանց մասին, ովքեր կարող են կորցնել ընտանիքը: Շատ կանայք պարզապես սիրահարվում են ոչ այն տղամարդուն, հետո չեն կարողանում նրան թողնել:
3. Նա խանդում է
Եթե կինը սիրուհի է դարձել եւ գիտի, որ իր սիրեցյալն ամուսնացած է, ապա նա, անկասկած, խանդելու է: Նա խանդելու է ամեն անգամ, երբ տղամարդը հեռանա, քանի որ գիտի, որ գնում է ուրիշ կնոջ մոտ: Նա գիտի, որ սիրեցյալն ուրիշ կյանք ունի, որը երբեք չի կիսի իր հետ: Սիրուհին նաեւ նախանձ է զգում, քանի որ կնոջ հետ իր սիրեցյալի հետ հարաբերությունները բաց են, իսկ իրենցը՝ գաղտնի, քանի որ գաղտնի հանդիպումները երբեք առողջ եւ երկարատեւ հարաբերությունների հիմք չեն: Սիրուհին, ինչպես եւ ցանկացած կին, ցանկանում է պարծենալ իր սիրեցյալով, բայց չի կարող դա անել:
4. Նա սիրահարվել է ոչ ճիշտ տղամարդու
Դա հեշտ խնդիր չէ, սերը կույր է լինում: Կինը, որ սիրո պատճառով անտեսում է շատ գործոններ, ի վերջո, պարզում է, որ սիրահարվել է ոչ այն տղամարդուն: Սիրուհին այդ եզրահանգմանը գալիս է վաղ թե ուշ: Այն բանից հետո, երբ նա կանցնի մերժման, վախի ու սիրո ճանապարհով, կարող է ընտրել՝ մնալ այդ կարգավիճակում, թե ոչ:
5. Հարաբերություններում ապագա կա
Քանի՞ կին է անվերապահորեն հավատում տղամարդկանց խոսքերին: Եթե կինն իմանում է, որ իր սիրեցյալն ամուսնացած է կամ իմանում է այդ մասին սիրահարվելուց հետո, ապա որեւէ կասկած չկա, որ նա տրվել է տղամարդու խոստումներին: Բավական հաճախ են ամուսնացած տղամարդիկ ասում, որ իրենք դժբախտ են եւ ցանկանում են ամուսնալուծվել, բայց խոսքերը ոչ միշտ են գործին համապատասխանում:
Եթե կինը սիրահարված է տղամարդուն, նա արադարացում կգտնի տղամարդու քայլերի համար, քանի որ գիտակցությունը, որ իր սիրելին չի թողնի ընտանիքը, կարող է գալ ամիսներ, անգամ՝ տարիներ հետո:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն