1. Դուք կարծում եք՝ ամեն ինչ հատուկ է կատարվում
Ինչ-որ վարորդ հատուկ ջուրը շփեց ձեր վրա, ընկերուհին հատուկ չի վերցնում հեռախոսն առաջին զանգից, ձեր գործընկերը հատուկ ճաշի գնաց առանց ձեզ: Յուրաքանչյուրը կարող է միշտ էլ պատճառ գտնել ինչ-որ մեկից նեղանալու համար: Դրա համար կարելի է չար մտադրություններ վերագրել բոլորվին անմեղ մարդկանց: Դուք ամեն ինչ չափազանց լուրջ եք ընդունում: Երջանիկ մարդիկ այդպես չեն վարվում:
2. Դուք ձեր կինոյի աստղն եք
Դուք հավատում եք, որ աշխարհը ձեր շուրջ է պտտվում: Ի վերջո, դուք եղել եք բոլոր իրադարձությունների կենտրոնում, որոնք տեղի են ունեցել ձեզ հետ: Դուք ձեր ֆիլմի աստղն եք: Դուք գիտեք՝ ինչպես եք ուզում, որ գործողությունները զարգանան: Բայց, ցավոք, մոռանում եք ձեր սցենարը տալ նաեւ մյուսներին: Արդյունքում, նրանք չեն իմանում՝ ինչպիսի դեր պետք է խաղան ձեր կյանքում: Եւ երբ նրանք գործում են ոչ ձեր պլանով, ձեզ չեն սիրահարվում կամ կարիերայի աճ չեն ապահովում ձեզ համար, ձեր ֆիլմը փչանում է: Դեն նետեք սցենարը: Թույլ տվեք մեկ ուրիշին ինչ-որ ժամանակ աստղ լինել: Ողջունեք նոր կերպարներն ու սյուժեում նոր շրջադարձները:
3.Դուք կարծում եք, որ ամեն ինչ անպայման վատ կվերջանա
Ես միշտ էլ կարծեւմ էի, որ սա ոչ մի լավ բանով չի ավարտվի, ասում եք դուք: Իսկ հետո հաճելիորեն զարմանում եք, որ արդյունքն անհամեմատ լավ էր: Ձեր ուղեղը ամեն ինչ խտացնում է, անգամ եթե դրա համար ոչ մի պատճառ չկա: Ցավո՞ւմ է կոկորդը, վերջ, ինձ մոտ քաղցկեղ է: Չեմ կարողանո՞ւմ գտնել կրեդիտ քարտը, վերջ, այն գողացել են խարդախներն ու արդեն հանել իմ ողջ փողերը: Բացասականը շատ է խանգարում երջանկությանը:
4. Դուք ոչ իրատեսական ակնկալիքներ ունեք
Ձեր հարզատների եւ մերձավորների թերություններից մեկն էլ այն է, որ նրան չեն կարողանում կարդալ ձեր մտեքերն ու կանխատեսել ձեր քմահաճույքները: Ձեր բոյֆրենդը մոռացե՞լ է, որ այսօր ձեր առաջին տեսակցության 6-րդ ամիսն է լրանում, ընկերուհիները մոռացե՞լ են հարցնել, թե, ի վերջո, ձեզ ինչ պատասխանեց մարզասրահի այն համակրելի երիտասարդը: Չարդարացված ակնկալիքները մարդկանց դժբախտության հիմքն են: Նվազեցրեք ակնկալիքները, ավելացրեք ուրախությունը:
5. Դուք ճակատագրի նշանների եք սպասում
Այդպես կարելի է սպասել հավերժ կամ էլ ոչ ճիշտ մեկնաբանել այն, ինչ դուք որպես նշան եք ընկալում: Չեմ ցանկանում նվազեցնել ճակատագրի դերը, բայց ավելի լավ է նրան օգնել եւ այնպես անել, ինչպես դուք եք ուզում՝ չսպասելով վերեւից նշանների:
Աղբյուր՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները