1. Առեղծվածային կինը տղամարդուն ավելի ցանկալի է
Սեքսուալ կնոջ մեջ համադրվում են իսկական լեդիի վարքը եւ կենսուրախ, պարզ աղջնակի ազատությունը, խորը միտքը եւ թեթեւ շփումը, նախազգուշությունն ու անհոգությունը, դատողությունների ազատությունն ու անձնական անձեռնմխելիությունը։ Մենք առաջինը չենք, ով կասի, որ տղամարդկանց հետաքրքրությունը շարժում է խորհրդավոր կինը։ Այդպիսին է նրա բնույթը։
2. Սեքսուալ կինը գիտի, թե որքան է իր բախտը բերել կին ծնվելով
Նա թքած ունի գեղեցկության կարծրատիպերի վրա, որոնք նույնքան փոփոխական եւ անկայուն, որքան ծովի քամին։ Նա վառ է, հմայիչ, բարեսիրտ, արտիստիկ, քնքուշ, խորամանկ, գրավիչ... Նա կանացի է եւ վստահ։
3. Սեփական արժանապատվության զգացումը սեքսուալ կնոջ արյան մեջ է
Դա երեւում է հայացքի մեջ, խոսելու, իրեն պահելու, գլուխը թեքելու եւ թեթեւ ժպիտի մեջ։ Կանացի գայթակղության պարզունակ հնարքները նրան խորթ են։ Նա դրանք անօգուտ եւ անտեղի է համարում, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչպես են դրանք վախեցնում տղամարդկանց։ Իսկ սեփական անձի նկատմամբ խորը հարգանքը տղամարդկանց ստիպում է նույն կերպ վերաբերվել իրեն։ Նման կնոջ մասին ասում են՝ նա իր գինը գիտի։
4. Վուլգարությունը հակասում է սեքսուալ կնոջը
Դա ուղղակի բացակայում է նրա մոտ։ Նա հիանալի գիտի, որ իսկական սեքսուալության եւ էժան վուլգարության միջեւ հսկայական տարբերություն կա, եւ այդ սահմանն անցնել չի կարելի։
5. Սեքսուալ հագնված կինը ցանկության առարկա է տղամարդկանց համար
Ասում են՝ հետաքրքիր խոսակցությունն արվեստ է պատմել ավելի քիչ, քան զրուցակիցը կուզեր իմանալ։ Նույնն էլ հագուստի դեպքում. հագնվել այնպես, որ քեզ ուզենան մերկացնել։ Այն կանայք կատարելապես են տիրապետում այդ արվեստին։ Ոչ, ոչ։ Խոսքը մեծ դեկոլտեի, նեղ ջինսի, բաց գոտկատեղերի եւ թափանցիկ վերնաշապիկների մասին չէ։ Ամեն բան ավելի բարդ է։ Իսկապես սեքսուալ կնոջ հագուստը տղամարդուն ստիպում է գործի դնել երեւակայությունը եւ պատկերացնել այն, ինչը թաքցրած է աչքերից։
6. Սեքսուալ կինը կատարելապես է տիրապետում նուրբ սեթեւեթանքի արվեստին
Նա հաղթում է՝ պարտվելով տղամարդուն այնպես, որ վերջինիս մտքով անգամ չի անցնում, որ հաղթողն ինքն է։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները