Մի քանի ժամ առաջ Օսկար Այզեքն ու Քրիստիան Բեյլը Facebook-ում The Hollywood Reporter-ի էջում խոսել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին, որում անվանի դերասանները հանդես են եկել գլխավոր դերերում:
Պարբերականի լրագրողի հարցին, թե ի՞նչ գիտեին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումներից առաջ, դերասանները պատասխանել են.
Օսկար Այզեք. «Ես այդ մասին ոչինչ չգիտեի: Ինձ համար շոկ էր, երբ իմացա, որ ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել: Այնպես որ, ինձ համար այս ֆիլմը մեծ դրամա է, որը խորապես ցնցեց ինձ: Առավել եւս, որ հիմա փախստականների թեման այնքան արդիական է, ի դեպ, նույն տարածաշրջանից (Սիրիա), որտեղ կառավարությունը սպանում է սեփական ժողովրդին, եւ մարդիկ փորձում են փախչել»:
Քրիստիան Բեյլ. «Այո՛, ես նույնպես ոչինչ չգիտեի: Դա մեծ ողբերգություն է, որի մասին քիչ են խոսում: Հարկավոր է ուշադրություն դարձնել դրան, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն: Թերի Ջորջը (ռեժիսոր) հրաշալի ֆիլմ է ստեղծել, եւ նա ուզում է, որպեսզի երիտասարդությունը դիտի այն նաեւ կրթական նպատակներով: Ֆիլմի մասին հիմա շատ են խոսում, ինչն արդեն լավ է, առավել եւս, որ ժապավենից ստացված եկամուտը հարյուր տոկոսով բարեգործական նպատակների է ուղղվելու: Եվ Թերին շեշտադրել է այն, որ ֆիլմն ուսումնական լինի, տեղեկացնի ողբերգության մասին: Թերիի նկարահանումների հրապարակում հայեր կային, որոնց տատիկներն ու պապիկները պատմել էին Ցեղասպանության մասին, եւ մենք ուղղակի շփվում ու խոսում էինք նրանց հետ, ինչն օգնում էր կատարել մեր դերը: Շատ դժվար էր զգացմունքների մակարդակում նրանց հետ միասին վերապրել այդ ողբերգությունը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում12:18, 21 հոկտեմբերի
Օքսանա Սամոյլովան խոստովանում է, որ քաշ է կորցնում շաքարախտի դեղամիջոցների միջոցով. «Ես կամքի ուժ չունեմ»11:52, 21 հոկտեմբերի
Արքայազն Հարրին ուզում է խաղաղություն հաստատել հոր և եղբոր հետ, սակայն պալատում դրա մեջ սպառնալիք են տեսնում11:30, 21 հոկտեմբերի

10:49, 21 հոկտեմբերի
Էնդրյու Սքոթը կարող է Օսկարի պատմություն մտնել. դերասանը կմրցի ինքն իր դեմ10:26, 21 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը՝ վերածվելով իր սեփական դստերը. Նրան անհնար է տարբերել 13-ամյա Նորթ Ուեսթից09:00, 21 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 20 հոկտեմբերի
Տղամարդիկ անվանել են կանացի մարմնի այն մասը, որը նրանց խելքահան է անում22:20, 20 հոկտեմբերի
Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը21:37, 20 հոկտեմբերի
Կենսահաքեր միլիոնատեր Բրայան Ջոնսոնը ցանկանում է հաղթել մահին և երիտասարդացնել Թրամփին20:24, 20 հոկտեմբերի
Ոսկեզօծ վանդակ, թե՞ երջանիկ կյանք։ Արքայադուստր Շարլենը, կարծես, հանձնվել է Մոնակոյին