Երեւանում դռներ կան, որ ավելի խոսուն են, քան հայկական տարազը: Հենց, օրինակ, մեկը՝ Պուշկինի փողոցում: Դրա մասին ես գրելու: Նախ գրելու ես նախշերի մասին, որոնք խոսում են իրար հետ, ինչպես քո մանկության հետսովետական մրջյունները՝ մանրահատակի վրայով սուրճի հատիկի կտորը տանելիս: Այն ժամանակ տներում դեռ ընդունված էր սրճաղաց պահել եւ իրար վրա թողնել սուրճն աղալու չտեսնված գործընթացը: Դուռը, որի մասին գրելու ես, նման է Երեւանին. բռնակը միայն ներսից է ( ասենք՝ ինչ իմանաս): Դրա համար միակ բանը, որ մնում է, դուռը թակելն է՝ հույսով, որ կբացեն: Բայց եթե չթակես, այլ ձայնագրես դուռը սկավառակի վրա, Մանսուրյան կստացվի, ու կուզենաս ուղղակի նստել կողքի աստիճաններին՝ հիշելով հին օրերի երգերը: Այնքան հին, որ դեռ նույնիսկ ծնված չէիր:
- Իմ «Беларусъ» դաշնամուրը չորս հարկ բարձրացրել են,- կասես՝ լռությունը խախտելու համար,- իսկ ես տենց էլ գամմաների հախից չեկա:
Լռությունն ավելի անտանելի կդառնա, ու դուռը կուզենա, որ իրեն հանգիստ թողնեն:
- Եթե իմանանք, թե որտեղ է ապրում մրջյունը, կարելի է նրան օգնել տեղ հասցնել ամեն տեսակ անհասկանալի բաներ՝ սուրճի հատիկի կամ հացի փշրանքի նման:
Նա սրան էլ չի պատասխանի:.
- Ձեր ապակիները կոտրել են,- կասես՝ նրան հունից հանելու համար:
Իզուր:
Տարազը բազմաթիվ գույներ ունի, ու դրանք անընդհատ ինչ-որ բանի մասին են խոսում: Դու նախշազարդ պայուսակ ես գնում, ու այն պատմում է թաթար-մոնղոլական արշավանքի, Վանա լճի, արեւածաղիկ վաճառող Շուշան մորաքրոջ մասին: Ի դեպ, նա կարողանում էր գլանաձեւ փաթաթել միայն թերթը, եւ այնպես չէ, որ դու արեւածաղկի սիրահար էիր, բայց զվարճալի էր հետեւել A4 թուղթը փաթաթելու նրա անհաջող փորձերին: Եթե այդ պայուսակը մի րոպե լռեր, կլսեիր, թե ինչպես ոչինչ տեղի չի ունենում, ինչպես է անշարժ կանգնած երբեմնի սպիտակ դուռը՝ չկամենալով երկխոսության մեջ մտնել: A4 ձեւաչափի սպիտակ դուռը, որը չես կարող գլանաձեւ փաթաթել, որը լսում է ինչ-որ պայուսակի շաղակրատանքը՝ չնայած գիտի, որ երբեմն սուրճի հատիկն ընդամենն առիթ է մրջյունի համար՝ տանից դուրս գալու: Գիտի, որ դու էլ, ի վերջո, ուսից կիջեցնես շատախոս, գունագեղ ծանրությունը, քանի որ այն չափազանց շատ բանի մասին է հիշեցնում, շատ է թափառել, իսկ ոմանք առանց Պուշկինից հեռանալու էլ ամեն ինչ գիտեն:
- Դե, ճիշտն ասած՝ Կողբացուց:
- Վստա՞հ եք:
- Չէ:
Վեներա Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ