Լուիս Բունյուելի «Բուրժուազիայի համեստ հմայքը» որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ ներկայացվել է «Օսկար»-ի: Արդա՞ր է, արդյոք, կարող եք որոշել միայն դուք:
Երգիծական պատմություն՝ հերոսների ճաշելու համառ ցանակության եւ ոչ պակաս համառ հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են դա անել: Կարճ ասած՝ ծաղր բուրժուազիայի եւ նրանց կենսակերպի նկատմամբ: Իսկ ավելի կարճ՝ երազ՝ երազում երազների մասին, որոնք տեղի են ունենում իրականում: Առավել կարճ՝ իրականությունը:
Ֆիլմն այնպես է փոխանցում ժամանակների ռիթմը, որ անգամ սկզբնական լուսագրերն են ձգվում 2 րոպե: Ժամանակակից լսարանի համար սա անթույլատրելի շքեղություն է, հանդիսատեսի համբերության փորձություն: Բյաց տպավորությունը հարթում է արագ զարգացող սյուժեն՝ հանկարծակի շրջադարձով. օրինակ, 15 կգ կոկաին՝ դեսպանի առանձնասենյակում: Այնուհետեւ ավելի աբսուրդային եղանակով շարունակվում է սյուրռեալիստական սյուժեն՝ ռեստորանի տիրոջ դիակը հարեւան սենյակում, հոգեւորական-այգեպանը, կոմիսարը, ով առաջին անգամ է ձերբակալություն կատարում, «արտաքին գործերի նախարարը», ճաշ՝ երեկոյան ժամը 9-ին, սնոբիզմ, բուտաֆորական սնունդ եւ այլ բաներ:
«Հոլիվուդյան» ֆիլմերով մեծացած մարդկանց համար այս ֆիլմը հասկանալը եւ ըստ արժանվույն գնահատելը հեշտ չի լինի: Ստիպված եք լինելու հրաժարվել ֆիլմից ձեր սովորական սպասումներից եւ պատրաստ լինել նրան, որ ոչ մի բանի չես կարող պատրաստ լինել:
Խնջույք կազմակերպել հանգուցյալի ներկայությումբ՝ վատ վարքագծի դրսեւորում է: Ուշանալ ճաշից՝ վատ վարքագծի դրսեւորում է, ամուսնուն դավաճանել լույսն անջատված վիճակում՝ պատվի հարց է: Բայց աբսուրդի վարագույրը բացում է բարբարոսական երկրի դեսպանը, ով հյուրասիրում է մաքուր կոկաինով:
Այս ամենից բացի՝ լուսագրերում ռեժիսորը նշվում է նաեւ որպես ձայնային էֆեկտների հեղինակ: Սա առանձնահատուկ հետաքրքրիր է նրանով, որ ռեժիսորն այդ ժամանակ արդեն խուլ էր:
Որոշ սյուրռեալիստական պահեր կարելի է բացատրել միանգամայն տրամաբանորեն. դաշանամուրի վրա հարձակվող խավարասերները կադրում են միայն ռեժիսորի՝ նման պատկերների նկատմամբ նախասիրության պատճառով:
Պերճախոսության գագաթնակետն այն պատկերն է, որ բոլոր գլխավոր հերոսները գնում են ճանապարհով՝ անշտապ, աննպատակ եւ բացարձակապես անտարբեր հայացքով: Շարժում, թե՞ պտույտ տեղում:
«Բուրժուազիայի համեստ հմայքը» պատմությունը փաստացի հարուստ, բայց հոգով աղքատ գյուղացիների մասին է: Սակայն երկերեսանիության այս թատրոնում կա մի կերպար՝ երիտասարդ աղջիկ, ով ոչ մի բանում՝ ալկոհոլ, թմրանյութ, իրեն չի սահմանափակում: Նա միակն է, ով չի դիմակայում հերոսներին, բայց բոլոր կերպարների փարիսեության հակադրությունն է:
Ցանկության դեպքում ֆիլմը հեշտությամբ կարելի է ոչնչացնել, բայց բարդ է դիպչել անգամ դերասանական խաղին, քանի որ հնարավոր չէ վստահորեն ասել, որ հենց այդպես պլանավորված չի եղել ի սկզբանե:
Անմտության աստիճանը հասցված է աբսուրդի ամեն մի դետալում: Անհեթեթ իրավիճակները հաջորդում են մեկը մյուսին: Եթե ֆիլմի սկզբում հերոսները ընդհանրապես չէին կարողանում պատվեր անել, ապա ֆիլմի վերջում յուրաքանչյուրը ստանում է իր սիրելի պատառը: Դալիից շատ է հեռու, բայց դիտել արժե, թեկուզ նրա համար, որ լիակատար սյուր է:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը