Օրերս ռուսական Рен ТВ հեռուստաալիքով մեկնարկեց «Отцы» սերիալը, որտեղ ռուս հայտնի դերասանների կողքին փոքրիկ դերով հանդես է գալիս նաեւ հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը: Ռեժիսոր Արշո Հարությունյանի՝ 12 մասից բաղկացած ֆիլմում Եվան մարմնավորում է ահաբեկչուհու:
Ֆիլմում նկարահանվելու եւ իր անսովոր կերպարի մասին դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին.
«Նկարահանման առաջարկն ստացել եմ անձնակազմի կողմից, հետո մասնակցեցի քասթինգին, որն անցնելուց հետո սկսեցի նկարահանվել: Ֆիլմում մարմնավորում եմ արաբ ահաբեկչուհու: Սկզբում որպես բորդ ուղեկցորդուհի եմ ներկայանում, իսկ հետո առեւանգում եմ աղջիկներին»,-պատմում է Եվան, որը սերիալում նկարահանվել է 3 օր, բայց, իր խոսքով, մեծ բավականություն է ստացել աշխատանքային գործընթացից:
«Ֆիլմը նկարահանվել է 1 տարի առաջ: Այդ ընթացքում ինձ համար շատ դասեր քաղեցի»:
Դերասանուհին, սակայն, դժվարացավ ասել, արդյոք, ֆիլմը կլինի՞ հայկական եթերում:
«Եթե անգամ հայկական հեռուտատեսությամբ չհեռարձակվի, ցանկացողները այն կարող են դիտել համացանցի միջոցով»,-նշեց նա:
Ի դեպ, «Отцы» ֆիլմում նկարահանվել են նաեւ Իվան Հովհաննիսյանը, Անաստասիա Ուկոլովան, Մարուսիա Կլիմովան, Վլադիմիր Ստեկլովը, Մաքսիմ Դախնենկոն եւ այլք:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն