Վերնիսաժում միայն նորաձեւությունից է, որ խոսում են: Մեկ էլ գներից:
Նորաձեւ է կավից շինված լինելը: Դրա համար վճարում ես գոյությամբ:
Գոյություն ունենալը նորաձև է, մանավանդ՝ վերջին շրջանում: Նորաձեւ է ստեղծելը: Օրինակ՝ սուրճի բաժակներ՝ նռան պատկերներով: Նորաձեւ է աստված լինել:
Վերնիսաժում նրանք շատ են՝ հին ու նոր: Նոր աստվածներին հներից տարբերում է խանդավառությունը. նրանց անմիջապես հնարավոր է ճանաչել իրենց կավե ստեղծագործություններին նայելու ձևից: Նոր աստվածները խոսում են տարբեր լեզուներով, դուր են գալիս արտասահմանցիներին, սակարկում են նրանց հետ: Նոր աստվածները գիտեն՝ իրենցից ինչ են ուզում, ու դրա համար թույլ են տալիս սակարկել:
Արարատի գծապատկերով տետրերը հատկապես դուր են գալիս սփյուռքահայերին: Նոր աստվածները սկսել են տարբերել Լոս Անջելեսում մայրենի լեզվով խոսող հայերին նրանցից, ովքեր վաղուց անցել են տեղի լեզվին: Նոր աստվածները նրանց հետ իրենց տնավարի են պահում, ու Արարատը մի րոպեով ուսերից իջնում է:
Հա, դեռ մանկապարտեզում շտապում ենք շրջանակի մեջ առնել էդ սարը, որ ուսերներիս չլինի: Մեր մեծանալու հետ ծանրությունը ավելի է կաշկանդում, ու շրջանակները դառնում են ավելի մեծ, ավելի թանկ: Էդ ժամանակ Արարատը տանում-դնում ենք Վերնիսաժում, որ հարմար գնով ծախենք մեր կաշկանդվածությունը:
Արարատի վրա միայն մեզանից է, որ խոսում են:
Բայց կան նաեւ հին աստվածներ: Նրանց հայրերը հասցրել են տեսնել Թամանյանին, իրենք` հայրերին: Դրա համար նրանք խոցելի աստվածներ են, տխուր ու գեղեցիկ:
Նրանց մոտ ամեն ինչից բացի կարելի է տեսնել հին սեւ դրամապանակ՝ արծաթե փականով, մտածել, որ Թամար տատն էլ է դրանից ունեցել, ու ժպտալ: Հին աստվածները կնկատեն քո ժպիտը, բայց բան չեն ասի:
Այդպիսին են էդ հները. էնքան մոռացված չեն, որ նորաձեւ լինեն, էնքան լքված չեն, որ հուզեն: Գնորդների համար դժվար է հին աստվածներների հետ. չեն սակարկում, ի սրտե զրույց չեն անում: Փոխարենը՝ հեշտ է գնահատողների համար, ովքեր ոչ թե արծաթե փականով սև դրամապանակներ կամ Зенит ֆոտոապարատներ են հավաքում, այլ էն ժամանակը, որում իրենք չեն եղել:
Վերնիսաժում կեսօրին խոսում են սուրճի մասին, ու հներն ու նորերը հավաքվում են կավե բաժակների շուրջ, գովում սուրճը, ոչ թե նախշերը, դուդուկ են նվագում եւ ծիծաղում Վերնիսաժի, գների ու աստվածների մասին նորաձեւ զրույցների վրա:
Վեներա Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ