«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Exclusive. հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը՝ «Խոստումը» ֆիլմի ամենահուզիչ դրվագների եւ աստղային կազմի հետ աշխատելու մասին

11:05, 28 ապրիլի

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը երեկվանից արդեն ցուցադրվում է Երեւանի կինոթատրոններում: Հանդիսատեսի ուշադրությունը գրավում է ոչ միայն ֆիլմում ներկայացված թեմայի կարեւորությունն ու համաշխարհային աստղերի ներգրավվածությունը նախագծում, այլեւ ցուցադրվող պատմությունը, որի հերոսները սիրային եռանկյունու մեջ են հայտնվում:

Ֆիլմում ֆիդայի Վանին մարմնավորած հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը եւս տպավորված է սցենարային լուծումներով.

«Հայոց Ցեղասպանության մասին շատ ֆիլմեր կան, որոնք հզոր հաղորդագրություն են պարունակում, օրինակ՝ «Մայրիկը», «Սպին», «Արարատը», «1915»-ը եւ շատ ուրիշներ, բայց «Խոստումը» տարբերվում է իր բյուջեով: Թերի Ջորջը ոչնչի կարիք չուներ այն նկարահանելու համար, ամեն ինչ տեղում էր, եւ նա հրաշալի կատարեց իր առջեւ դրված աշխատանքը: Նա ներկայացրել էր նաեւ սիրո պատմություն՝ աշխարհին ցույց տալով, թե որքան հզոր է սիրո ուժը, եւ որ մարդն առաջ գնալու համար սիրո կարիք ունի»,-NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց դերասանը:

«Խաչը», «Տարհանում», «Նոյեմբերի մարդը», «Վրիժառուի օրագրերը» եւ հոլիվուդյան այլ նախագծերից հայտնի հայազգի դերասանը, որը նաեւ արեւելյան մարտարվեստի վարպետ է, «Խոստումը» ֆիլմի մասին նախ տեղեկացել է իր գործակալից, իսկ հետո ընկերներից մեկն է պատմել նախագծի մանրամասները.

«Իմ ընկերներից մեկը՝ Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Ստեֆան Մարտիրոսյանը, ճանաչում է ռեժիսոր Թերի Ջորջին, նրանք միասին աշխատել են նախկինում: Նա ծանոթացրեց ինձ նախագծի հետ, եւ ես մասնակցեցի քասթինգին ու ստացա նկարահանվելու առաջարկ»:

Ֆիլմում Ռոմանի կերպարը ֆիդայի է, որը գյուղապետ Ստեփանի հետ կռվում է Օսմանյան կայսրության դեմ՝ փրկելով շատ հայերի կյանքեր: Մեզ հետ զրույցում դերասանը բացահայտեց նաեւ, թե ինչ ապրումներ է ունեցել Վանին մարմնավորելու ժամանակ.

«Իրականում, ավելի շատ տեսարաններում ենք նկարահանվել, բայց ինչպես Հոլիվուդում հաճախ լինում է, դրանք մոնտաժվել են (ծիծաղում է):

Ես մեծացել եմ Վանաձորում, ես այնտեղ էի 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ, Հայաստանում էի նաեւ 1991 թ-ին, երբ Արցախում պատերազմ էր…Ես դեռ երեխա էի, բայց շատ բան եմ տեսել ու լսել՝ պատմություններ Մոնթե Մելքոնյանի եւ շատերի մասին: Այսպիսով, ինձ համար իսկապես փորձություն էր ֆիդայիի մարմնավորելը, քանի որ ստիպված էի վերհիշել այդ ամենը եւ, իրոք, դեպրեսիայի մեջ էի հայտնվել մեկ շաբաթվա ընթացքում. նման բան ինձ հետ չէր եղել, թեեւ Հոլիվուդում արդեն երկար տարիներ է, ինչ նկարահանվում եմ: Այնքան շատ բան կա ասելու այն սարսափի մասին, որում հայ ժողովուրդը հայտնվեց 102 տարի առաջ…»:

Ռոմանը խոսեց նաեւ ֆիլմի աստղային կազմի հետ աշխատելու մասին.

«Օսկար Այզեքի, Քրիստիան Բեյլի եւ Ժան Ռենոյի նման դերասանների հետ աշխատելն իրական հաճույք էր, բայց սա միայն մեկ պատմություն է, որը ներկայացրեցինք. դեռ այնքան բան կա պատմելու: Հուսով եմ՝ շատ ֆիլմեր կստեղծվեն այս թեմայով: Մենք պետք է միասնական լինենք եւ անենք դա, ինչպես դա արեց Քըրք Քըրքորյանը, իսկ Էրիկ Էսրաելյանը հրաշալի աշխատանք կատարեց»:

«Խոստումը» ֆիլմը հագեցած է հայ ժողովրդի վիշտը ներկայացնող հուզիչ եւ տպավորիչ տեսարաններով: Կինոթատրոնում գրեթե ոչ-ոք չկարողացավ զսպել արցունքներն այն դիտելու ընթացքում: Հետաքրքիր էր իմանալ, թե Ռոմանին հատկապես ֆիլմի որ դրվագն էր հուզել.

«Ինձ համար ամենահուզիչը Օսկար Այզեքի եւ Շարլոտ Լե Բոնի հերոսների երկխոսությունն էր, երբ Միքայելն ասում է, որ իր ամբողջ ընտանիքին կոտորել են, իսկ Աննան նշում է. «Մենք պետք է վրեժխնդիր լինենք գոյատեւելով»: Այդ հատվածն ինձ վրա մեծ տպավորություն է թողել»,-ասում է Ռոմանը, որը մեծ հույսեր է կապում ֆիլմի հաջողության հետ.

«Հուսով եմ՝ այս նախագծի շնորհիվ աշխարհը կբացի իր աչքերը մոռացված Ցեղասպանության առաջ»,-եզրափակեց դերասանը:

«Խոստումը» ֆիլմում հանդես եկած՝ հոլիվուդյան հայազգի դերասան Մարկո Խանի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք այստեղ:

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ռոման Միտիչյանի Facebook-ի էջից

                    Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search