Հարցազրույցի ժամը շփոթել էի ու տեղ հասել բավականին ուշ: Վազում էի հանդիպման աղջիկների ալտերնատիվ՝ Euphoria մետալ խմբի հետ, ու մտովի պատրաստվում գլուխս կախ լսել իմ հասցեին ուղղված դժգոհությունները… Ինձ ժպտացին ու համոզեցին, որ ոչինչ, բոլորի հետ էլ պատահում է: Ահա, ևս մի հերքում այն տարածված, բայց անմիտ ու անհիմն կարծիքին, որ ռոքերները ջղային են ու ագրեսիվ: Ո՞վ էր երևակայում, որ նրանք կոնֆլիկտային են…
Սկսե՞նք խմբի պատմությունից:
Բելլա (lead vocal) - Խումբը ստեղծվեց 2014թ. գարնանը: Միտքը իմն էր, ընկերուհուս հետ որոշեցինք խումբ ստեղծել: Անդամներն էլ իրար հեռվից հեռու էին ճանաչում: Հետագայում որոշ պատճառներով նախնական կազմից մնացին չորս մասնակիցներն ու ավելացավ նոր դաշնակահարը` Մարգոն, որն արդեն մեկ ամիս է՝ ինչ մեզ հետ է:
Սկզբունքայի՞ն է, որ խմբում լինեն միայն աղջիկներ:
Բելլա- Սկզբունքային չի, ուղղակի Հայաստանում քիչ է շեշտը դրված աղջիկների վրա: Ընդհանրապես, աղջիկների հայտնի խմբերը շատ քիչ են: Պատահում է, որ մասնակիցներից մեկը գնա, նրա փոխարեն տղա գա, ու վերջ, այլևս աղջիկների խումբ չի: Մենք պահում ենք ավանդույթը` աղջիկ է գնում, աղջիկ է գալիս: Մենք ուզում ենք ցույց տալ, որ կինը նույն իրավունքն ունի բեմում նվագելու, երգելու. կապ չունի, թե ինչ երաժշտություն: Երաժշտությունը չի բաժանվում տղամարդկանց և կանանց, մենակ տղաները չէ, որ կարող են մետալ նվագել ու ուրախանալ բեմի վրա, մենք էլ կարող ենք:
Ուզում եք ասել, որ բեմում աղջիկները ոչնչով չե՞ն զիջում տղաներին:
Լառա (lead guitar) - Չեն զիջում, տարբերվում են: Մենք մեր ձեռագիրն ունենք, հակառակ սեռն էլ իրենցը, ու դա մեզ չի խանգարում իրենց կողքին ելույթ ունենալ բեմի վրա:
Բելլա - Հայաստանում շատ դժվար է տղաների խմբերի կողքին ելույթ ունենալ: Չնայած մետալը ժամանակակից է, այն լսում են, բայց, միևնույն է, աղջիկներին դժվար է այստեղ ստեղծագործել այս ժանրում ու դա փոխանցել մարդկանց:
Իսկ ինչու՞ հենց մետալ:
Լառա- Մերն ալտերնատիվ մետալ է, մենք ավելի լիրիկ մետալ ենք նվագում: Մեզ դա ուղղակի հաճելի է, ուզում ենք դրա մեջ զարգանալ:
Բելլա - Իմ երազանքն էր մետալ խումբ ունենալը, դեռ մանկուց: Սկզբում ավելի թեթև էինք նվագում, ժամանակի հետ տեխնիկան բացվեց: Սա բոլորիս առաջին պրոյեկտն է, ոչ ոք ոչ մի տեղ չէր նվագել: Միասին սկսեցինք զարգանալ ու հասանք այն կետին, որն ավելի ծանր է: Մենք չենք խորանում ծանր լինելու փաստի վրա, ուզում ենք, որ ուղղակի հաճելի լինի, մեր ձեռագիրը զգացվի, մենք հաճույք ստանանք երգելուց ու նվագելուց:
Երգերի թեմա՞ ն:
Լառա - Ժաննա Դ'Արկին վերցրել ենք խմբի խորհրդանիշ:
Բելլա - Ինքն է իր արարքներով մեզ ուժ տալիս, որ գնանք առաջ:
Լառա- Մեր բոլոր երգերի թեմատիկան ֆեմինիզմն է, մեր երգերի մեջ կա կին արմատը: Երգերի վրա էլ բոլորս ենք աշխատում:
Բելլա –Բայց խմբում մենք շատ տարբեր ենք: Օրինակ՝ ես շատ ծանր մետալ եմ սիրում, մարդ էլ կա ռոքնռոլ, ջազ, բլյուզ, կամ էլեկտրո, մեր թմբկահարը`Սոնան, իր էլեկտրո պրոյեկտ ունի:
Լառա- Երգերի հիմնական թեմա տվողը մեր բաս կիթառիստն է ու երգ գրելուց ինքը չի ոգեշնչվում որևէ ռոք խմբով, այլ Բեթհովեն ու Բախ է լսում:
Չէի պատկերացնում, որ այսքան տարբեր ճաշակներ ունեք:
Լառա- Տարբեր լինելն է, որ նոր բան է մտցնում, յուրաքանչյուրս մի նոր բան է բերում: Եթե բոլորս նույն ասպարեզում լինեինք ու տարբեր բաներով չհետաքրքրվեինք, դժվար թե նորություն լիներ:
Խումբը ձեզ համար հո՞բբի է, աշխատա՞նք:
Լառա - Գումար վաստակել Հայաստանում ռոք խմբով անհնար է: Հիմա հակառակն է` մենք ենք գումար ծախսում: Մենք գումարի մասին այդքան էլ չենք մտածում, ոչ էլ անուն ձեռք բերելու, մենք ուղղակի ուզում ենք դա անել: Ձմեռվա ցրտին գնում ենք մեր փորձատեղը, ուր ջուրն է սառում, և փորձ ենք անում: Ինչի՞ ենք անում: Որովհետև ուզում ենք:
Խմբի ամենավառ հիշողությունը:
Բացականչում են միասին- JAM! Fest-ը (Թբիլիսյան միջազգային երաժշտական փառատոն Tbilisi JAM! Fest 2016 )
Լառա - Մենք հայտ ներկայացրինք ու անցնանք: Շատ զարմացանք. Հայաստանից շատ խնբեր չէին անցել, իսկ մենք ընդամենը երկու տարեկան խումբ էինք: Եթե մյուս խմբերը ֆինանսավորող ունեին, մենեջեր և այլն, մենք ոչ մի բան չունեինք: Մենք միայն մեզ ունեինք, մենք մերոնցով վեր կացանք ու գնացինք: Կազմակերպիչների ասելով` շատ տպավորված են:
Բելլա - Համերգից հետո այնտեղ բոլորը մեզ ճանաչում են, մասնակից խմբերն էլ մեզ շատ լավ են վերաբերվում: Ռոք խմբերը նացիոնալիստ չեն:
Աղջիկները պատմեցին, թե ինչքան լավ իրենց ընդունեցին Վրաստանում, և ինչքան շատ էին թերագնահատում ու կասկածում իրենց ուժերի նՀայաստանում:
Լառա - Բայց մենք գնացինք ու բոլորին ապացուցեցինք, որ կարող ենք գնալ ու լավ անել մեր գործը:
Իսկ ինչու՞ Euphoria:
Լառա- Խմբի անունը տվել է մեր բասիստը: Սոնետը միշտ երազել է ունենալ խումբ, որի անունը կլինի Euphoria: Ինքը բացատրեց, թե ինչի է Euphoria ուզում. որպեսզի մենք կարողանանք մեր երաժշտությամբ հասցնել մարդկանց այդ էյֆորիայի վիճակին:
Բելլա – Մարդիկ կարող են էյֆորիայի մեջ լինել խմիչքից, թմրանյութփրից և այլն, իսկ մենք ուզում ենք, որ իրենք էյֆորիայի մեջ երաժշտությունից լինեն:
Մայիսին կլրանա խմբի երեք տարին…
Լառա – Հուսանք, այս երրորդ տարում կհասնենք շատ ավելի բաների, քան նախորդ տարիներին:
Լառան ու Բելլան սպասվող անակնկալների մասին էլ պատմեցին, բայց խոստացել եմ ժամանակից շուտ ոչինչ չբացահայտել, կարող եմ միայն ի սրտե հաջողություն մաղթել Euphoria-ին:
Լուսինե Իսրայելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:28, 26 հունիսի
36-ամյա կանադուհին «պայքարում է գենդերային հավասարության համար»՝ հանրության առաջ մերկացնելով իր կուրծքը22:08, 26 հունիսի
Jacob & Co. Bugatti Tourbillon ժամացույցը տեսողական եւ տեխնիկական գլուխգործոց է21:05, 26 հունիսի
«Ինձ համար կատարյալ մարմինը նիհարությունը չէ». առողջ մարմին ունենալու 3 կանոն՝ սննդաբան Լիլիթ Բասյանից20:21, 26 հունիսի
Chanel աշուն-2024 հավաքածուի շքեղությունը եւ թատերայնությունը19:23, 26 հունիսի
Ջորջիո Արմանին նախընտրում է մարգարիտը16:13, 26 հունիսի
Հյու Գրանտը՝ «Հերետիկոսը» նոր սարսափ-ֆիլմում15:22, 26 հունիսի
Մայքլ Ջեքսոնի որդին հիշում է հորը նրա մահվան 15-րդ տարելիցի օրը14:23, 26 հունիսի
Փարիզի Alexis Mabille ցուցադրության ժամանակ Դիտա ֆոն Տիզը ցնցել է իր բաց շոուով13:16, 26 հունիսի
Էշլի Գրեմը Հունաստանում զբոսանավի վրա հանգստանալիս ավելի լավ տեսք ունի, քան երբեւէ12:26, 26 հունիսի
Ալսուն նախկին ամուսնու սիրուհիներին անվանել է «ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող աղջիկներ»12:06, 26 հունիսի
Հայկական շոուբիզնեսը՝ Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքին (վիդեո)11:20, 26 հունիսի
Քեթի Փերին իր նոր՝ «Woman’s World» երգի բառերը ներկայացրել է 182 մետրանոց զգեստի վրա