Մակարոնը լվանալը
Խոստովանեք, որ հաճախ եք հենց այսպես վարվում՝ եփած մակարոնը ջրով լվանում եք: Ամենայն հավանականությամբ, այսպես են վարվել ձեր մայրիկն ու տատիկը, եւ ձեր գործողությունները ընդամենը «գենետիկ հիշողության անդրադարձն» են: Բայց եթե մեր մայրիկների եւ տատիկների դեպքում ամեն ինչ հասկանալի է (այն տարիներին մակարոնեղենն, անկեղծ ասած, միանգամայն կասկածելի որակ ուներ), ապա այսօր մակարոնային արտադրանքը լվանալու սովորությունը իր այժմեականությունը պարզապես կորցրել է, իսկ ուղղակիորեն մտել է առասպելների կարգի մեջ, որոնք վաղուց մոռանալու ժամանակն է:
Այսպիսով, ինչո՞ւ չի կարելի եփած մակարոնը լվանալ: Որովհետեւ եփելու ժամանակ մակարոնի մակերեւույթին արժեքավոր օսլա է առաջանում, որն իր հերթին օգնում է, որ սոուսը լավ ներծծվի: Իտալիայում, որը աշխարհում պաստայի տարբեր տեսակների չեմպիոնն է, տնտեսուհիներն, օրինակ, նույնիսկ ջուրը, որի մեջ մակարոնը եփվել է, չեն թափում, այլ օգտագործում են չափազանց խիտ սոուսների համար:
Արգանակի մեջ եփելու սկզբում աղ լցնելը
Մտաբերեք, թե որքան հաճախ եք, օրինակ, տավարի մսի շքեղ կտոր գնելիս եւ դրանից սքանչելի արգանակի հիմքով ցնցող ապուր պատրաստելու մասին երազելիս, ի վերջո հայտնաբերել, որ ամեն ինչ, կարծես, վատ չէ, միայն թե չափից ավելի աղի է: Իսկ գիտեք ինչո՞ւ: Հենց այն պատճառով, որ արգանակի մեջ աղ եք լցրել պատրաստելու ամենասկզբում: Եփելիս ջուրն անխուսափելիորեն գոլորշիանում է եւ ստիպված ես լինում այն ավելացնել ու համապատասխանաբար՝ նաեւ աղը:
Սոդան քացախով մարելը
Եվս մեկ միանգամայն անօգուտ «ողջույն անցյալից»: Բայց ինչպե՞ս թե, հակադարձում եք դուք, չէ՞ որ մեր մայրիկներն ու տատիկները պարբերաբար այս հնարքից են օգտվել, եւ մենք բոլորս հիշում ենք, թե դրանից հետո ինչպիսի ցնցող կարկանդակներ էին ստացվում:
Հիշելը՝ հիշում ենք, բայց ավելորդ չի լինի իմանալ, որ սոդան քացախով մարելիս ամբողջ ածխաթթու գազը, որը եւ պետք է խմորին նրբություն հաղորդի, օդ է ցնդում: Իսկ, ահա, խմորի բարձրանալու համար պատասխանատու է հենց սոդան, որին քիմիական այս փորձի ընթացքում բախտ է վիճակվել չմարած մնալ:
Կտրատելուց անմիջապես հետո կարտոֆիլը տապակելը
Քանի՞ անգամ եք ջեռոցից գյուղական ոճով պատրաստվող կարտոֆիլի տապակը հանելուց հետո, որը հռչակված է իր խրթխրթան կեղեւով, հայտնաբերել, որ փաստացի լավագույն դեպքում խորշոմապատ շերտեր եք ստացել:
Գաղտնիքը բացահայտենք. կարտոֆիլի շերտերը տապակի մեջ դնելուց առաջ մեկ-երկու ժամ սառը ջրով թրջեք: Ջրում անցկացրած ժամանակի ընթացքում կարտոֆիլն ազատվում է ավելորդ օսլայից, եւ տապակելուց հետո դուք կհասնեք նույն ախորժալի կեղեւին:
Շաքարն ապուրի մեջ, աղը՝ բուլկիի
Ա՛յ սա սխալ է: Սխալ է շաքարն արհամարհել ոչ քաղցր ճաշատեսակներ պատրաստելիս, եւ աղը՝ քաղցր ճաշատեսակների դեպքում: Բնականաբար, մենք խորհուրդ չենք տալիս բորշի մեջ այնքան շաքար ավելացնել, որքան ավելացնում եք, օրինակ, մուրաբա պատրաստելիս: Սակայն ապուրների եւ երկրորդ ճաշատեսակների մեջ մեկ փոքր պտղունցը, հատկապես այն ճաշատեսակների մեջ, որոնցում լոլիկի նման թթու բաղադրիչներ կան, կարող է համը որակապես լավացնել:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը