Ֆրանսիական ամենահայտնի դեսերտներից «Փարիզ բրեստ»-ի հեղինակը ֆրանսիացի հրուշակագործ Լուի Դյուրանդն է։ Նուրբ կրեմային միջուկով և պնդուկի պրալինով լցոնված օղակաձև այս դեսերտը Դյուրանդը ստեղծել է 1910 թվականին, անունն ընտրելիս էլ երկար չի տատանվել՝ «Փարիզ բրեստ», քանի որ այդ ժամանակ իր հրուշակարանի մոտակայքում անցկացվում էր Փարիզ-Բրեստ-Փարիզ ամենամյա հեծանվավազքը։
«Փարիզ բրեստի» եւ այլ ճանաչված ու սիրված աղանդերի հետաքրքիր նախապատմությունները SEASONS SWEETLAND-ում հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների ու բլոգերների համար կազմակերպված համտես-երեկոյի ընթացքում ներկայացրեց «Երեմյան Փրոջեքթս ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը։ Լրագրողները համտեսեցին նաև միլֆեյ, կարամելով էկլեր, կրեպ-տորթ, բելգիական շոկոլադի հումքով պատրաստված տարատեսակ բոնբոններ, իսկ Անահիտ Միքայելյանը ծանոթացրեց հեղինակային հրուշակեղենին, պատրաստման առանձնահատկություններին, SEASONS SWEETLAND հրուշակարանի կոնցեպտին ու մոտեցումներին։
Շեֆ հրուշակագործ Անահիտ Միքայելյանն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, և իր համար սիրելի երաժշտության աշխարհը, ինչպես ինք է նշում, արտացոլել է հրուշակագործությունում՝ յուրաքանչյուր հրուշակեղեն ներկայացնելով որպես «քաղցր սիմֆոնիա»․
«Հրուշակեղենը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև երաժշտության պես հույզեր և հաճելի զգացողություններ արթնացնի։ Ինչպես ամեն երաժիշտ ցանկացած ստեղծագործություն ներկայացնում է յուրովի, այնպես էլ ամեն հրուշակագործ անգամ մեզ բոլորիս հայտնի թխվածքները պատրաստում է իր ձեռագրով։ Մենք, օրինակ, փորձում ենք թխվածքի բաղադրատոմսը ոչ թե ամբողջությամբ փոփոխել, այլ ստանալ մեր տարածաշրջանում ընդունված, հյուրերի և բնակիչների համար հաճելի համը։ Եվ ամենակարևորը հրուշակեղենի նույն համը տեսքն ու որակը մշտապես ապահովելն է»։
SEASONS SWEETLAND-ի նրբահամ հրուշակեղենն ու պաղպաղակները պատրաստվում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայում արտադրվող, «Yeremyan Products» բարձրորակ և անարատ կաթնամթերքից։
Երևանյան ամառային երեկոն ուղեկցվեց կիթառի հնչյուններով և ամփոփվեց մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար սիրելի դարձած այգու գունեղ շատրվանների լուսային, երաժշտական շոույով։ Երեկոյի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչներն ու բլոգերները հատուկ ֆոտոարշավի շրջանակում լուսնկարվեցին SEASONS GELATERIA-ի բնական ու գունեղ պաղպաղակներով։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ