«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Եվրատեսիլ 2017». հանդիսատեսը լավագույնն է ճանաչել Արծվիկի 2-րդ փորձնական ելույթը

10:32, 6 մայիսի

Կիեւում ընթանում են «Եվրատեսիլ 2017»-ի փորձերը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկը երեկ երկրորդ փորձնական ելույթն է ունեցել եվրատեսիլյան բեմում։

Ելույթից հետո WiwiBloggs կայքում քվեարկություն է սկսվել, որի արդյունքներով Արծվիկի փորձնական երկրորդ ելույթը հանդիսատեսը ճանաչել է լավագույնը:

Երկրորդ փորձից հետո Արծվիկը եւ բեմադրության հեղինակ Սաշան մամուլի ասուլիսին են մասնակցել, որի ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին։

Արծվիկը նշել է, որ երկրորդ փորձի ժամանակ ավելի լավ էր զգում իրեն բեմում. «Նախ, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել՝ արձագանքների համար։ Բոլորն այստեղ այնքան պրոֆեսիոնալ են։ Այսօր ավելի լավ էի զգում ինձ, ձայնն ավելի լավ էի լսում բեմում։ Անհամբեր սպասում եմ ելույթի օրվան»,-ասել է Հայաստանի պատվիրակը՝ հավելելով, որ բեմում աշխատում է կենտրոնանալ միայն իր ելույթի վրա՝ չմտածելով այլ բաների մասին.

«Այնպես չէ, որ ոչ մի բան ինձ չի վախեցնում, ամեն ինչն էլ վախեցնում է, բայց ես աշխատում եմ մտածել միայն ելույթիս մասին, թե ինչպես պետք է ներկայանամ, ինչպես աշխատեմ բեմում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրատեսիլյան՝ WiwiBloggs կայքի լրագրողները վերլուծել են Հայաստանի, Սլովենիայի եւ Լատվիայի ներկայացուցիչների երկրորդ փորձնական ելույթները։ 

«Մրցույթի թագուհին»,-այսպես են նրանք արտահայտվել մեր պատվիրակ Արծվիկի մասին՝ հատուկ ընդգծելով նրա հագուստի եւ բեմադրության դետալները:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 9-ին։ Արծվիկը ելույթ կունենա այդ օրը՝ 16-րդ համարի ներքո։

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել