«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Յոթ բան, որոնցից խուսափում են ինտելեկտուալները

18:05, 14 հունիսի

1. Նրանք չեն անտեսում այլոց զգացմունքները 

Բարձր հուզական ինտելեկտով մարդիկ կարեկցում են մյուսներին։ Նրանք փորձում են հասկանալ՝ ինչպես են մարդիկ իրենց զգում՝ երբեք չանտեսելով այլոց հույզերը։ 

2. Նրանք իրենց զոհ չեն համարում
Խելացի մարդիկ գիտեն, որ իրենք կարող են վերահսկել իրենց զգացմունքները։ Նրանք ուրիշներին չեն մեղադրում, երբ իրենց օրն այնքան էլ հաջող չէ, եւ իրենց զոհ չեն համարում։ Դրա փոխարեն նրանք իրենց բացասական հույզերը փոխարինում են ավելի օգտակար մտքերով եւ լիովին պատասխանատվություն կրում իրենց զգացմունքների համար։

3. Նրանք հանգիստ են
Հուզականորեն խելացի մարդը «կապի մեջ է» իր զգացմունքների հետ, սակայն նա նաեւ գիտի, թե երբ պետք է ուշադրությունը կենտրոնացնի արտաքին աշխարհի վրա։ Նման մարդիկ գիտակցում են, որ մշտապես «գլխում բնակվելը» կարող է խնդիրներ ստեղծել։ Նրանք հաշվի են առնում իրենց հույզերը՝ թույլ չտալով դրանց վերահսկել իրենց։

4. Նրանք թույլ չեն տալիս ուրիշներին վերահսկել իրենց հույզերը
Հուզական ինտելեկտով մարդիկ զգայուն են, սակայն նրանք կարողանում են վերահսկել իրենց զգացմունքները։ Նրանք թույլ չեն տալիս մյուսներին բացասական ազդեցություն ունենալ իրենց օրվա վրա։ Նրանք սիրում են դրական հարաբերություններ պահպանել եւ կարող են արագորեն սթափվել բացասական հույզերի դրսեւորումներից։

5. Նրանք չեն մասնակցում անիմաստ վեճին
Անհրաժեշտության դեպքում հուզականորեն խելացի մարդը կբախվի ինչ-որ մեկի հետ, սակայն նրանք հնարավորին չափ խուսափում են վեճերից՝ էներգիան ավելի դրական բաների վրա ծախսելու համար։

6. Նրանք չեն բամբասում
Նման մարդիկ գիտեն, թե որքան վնասակար կարող են լինել բամբասանքները։ Նրանք հակված են ավելի դրական զրույցներ փնտրելու։ Նրանք մարդկանց հետ ավելի խորը կապեր են ցանկանում եւ խուսափում նրանցից, ովքեր մշտապես ցանկանում են բամբասել։

7. Նրանք չեն վախենում «ոչ» ասելուց
Շատ մարդիկ են ամաչում «ոչ» ասել։ Արդյունքում՝ նրանք շատ պարտականություններ են ստանձնում։ Հուզականորեն խելացի մարդը գիտի իր սահմանները։ Նրանք իրենց հարգում են, սահմաններ գծում եւ անհրաժեշտության դեպքում «ոչ» ասելու համարձակություն ունենում։

Աղբյուրը՝ brainum.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել