1. Նա պարզապես վատ է դաստիարակված
Առաջինը սա է ձեր մտքով անցնում, երբ նա չի զանգահարում ու անհետանում է։ Եւ դուք իրավացի եք։ Նման մարդիկ կան ու միանգամայն հնարավոր է, որ դուք նրանցից մեկին եք հանդիպել։ Հաճախ առանց նախազգուշացման անհետանում են նրանք, ովքեր պատրաստ չեն հարաբերությունների, կամ էլ նրանք, ովքեր այլ առաջնահերթություններ ունեն։
Հնարավոր է, նա որոշել է վերադառնալ իր նախկին հարաբերություններին կամ էլ շարունակել որոնումները։ Ամեն դեպքում՝ նրա անհետացումը ձեզ պետք է միայն ուրախացնի։
2. Նա, ում հետ դուք հանդիպել եք, ձեր նկատմամբ ձգողություն չի զգացել
Ամեն դեպքում, ճշմարտությունն իմանալն ավելի լավ է, քան ինքնախաբեությունը։ Ջեննի Էփլը, հարաբերությունների հարցերով քոուչը, պատմում է, որ իր հաճախորդների կեսն է միայն պատմել, որ առաջին իսկ ժամադրության ժամանակ ինչ-որ զգացմունք է ունեցել իր ընտրյալի հանդեպ։ Մնացածն անկեղծորեն խոստովանել են, որ ֆիզիկական որևէ ձգողություն չեն զգացել, բայց չեն ցանկացել այդ մասին ուղիղ ասել նամակով կամ հեռախոսով։
«Իմ խորհուրդը՝ սրտին մոտ մի ընդունեք։ Դա վիճակագրություն է, հետևաբար այդպես կարող է հետագայում էլ պատահել, ու ոչ միայն ձեզ հետ։ Եթե մեկին դուք չեք հետաքրքրել, կգտնվեն երկուսը, ովքեր ձեզ հրապուրիչ կհամարեն»։
3. Դուք ձեզ հետ ժամադրության եք «բերել» ձեր նախորդին
Երբեք ժամադրության ժամանակ մի քննարկեք ձեր նախորդ հարաբերությունները, կամ, ինչն ավելի վատ է, մի գանգատվեք դրանցից։ «Ոչ ոք չի ուզում ձեր դեմքին բարկություն տեսնել ու տհաճ բաներ լսել առաջին ժամադրության ժամանակ։ Ձեր զրուցակիցը կսկսի իրեն պատկերացնել այն մարդու դերում, ում մասին դուք պատմում եք, ու դա նրան կստիպի փախչել նման հարաբերություններից»,- ասում է ամերիկացի քոուչ Ֆեյ Գոլդմանը։
4. Ժամադրւթյունն ավելի շատ հարցազրույց էր հիշեցնում
Այնքան շատ բան եք ուզում իմանալ՝ գուցե սա հենց այն մարդն է, ում հետ դուք կանցկացնեք ձեր ամբողջ կյանքը։ Հնարավոր է, իրոք այդպես է։ Բայց ձգտեք չվնասել ձեր նոր սկսվող հարաբերույթուններին՝ նրան ուղղելով հարցերի տարափ, որոնցից նա իրեն կզգա այնպես, ինչպես աշխատանքի ընդունվելիս՝ հարցազրույցի ժամանակ։
«Երբեմն միայնակ մարդիկ չափից զգուշավոր են ու ուզում են իրենց ընտրյալի մասին իմանալ բոլոր մանրուքները, երբ նրանց կապը դեռ չի էլ սկսվել։ Դա առաջացնում է նման ագրեսիվ հետաքրքրությունից պաշտպանվելու ցանկություն։ Չափը մի՛ անցեք»,- ասում է քոուչ Նիլի Սթեյնբերգը։
5. Ձեր առաջին ժամադրությունը չափից երկար է տևել
Իզուր չեն ասում, որ առաջին ժամադրության համար նախընտրելի է փոքր սրճարանը կամ բարը։ Սուրճ խմելու համար կես ժամը բավական է։ Այդ ընթացքում կարելի է շփվել, առանց մանրուքների մեջ խորանալու ու հաճելի տպավորություն թողնել զրուցակցի վրա։ Դրա համար էլ քոուչ Դամոն Հոֆմանն իր հաճախորդներին խորհուրդ տալիս առաջին ժամադրությանը հատկացնել մեկ- երկու ժամ, ոչ ավելին։ Մոխրոտի մասին հեքիաթը նաև այս իմաստուն ուղերձն է պարունակում։
«Ժամադրությունը պետք է այնպես ավարտվի, ասես դեռ կիսատ է մնացել։ Հաջորդ անգամ հանդիպելիս՝ տղամարդը անպայման անհամբեր կսպասի շարունակությանը»։
Աղբյուր՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն