Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Կանացի ամենագայթակղիչ հագուստը

12:06, 19 մայիսի

Կարդացեք եւ հիշեք: Ահա 8 օրինակ, որ կանացի հագուստը կարող է գայթակղության հասցնել ցանկացած իմպոտենտի:


Բարձրակրունկ կոշիկներ


Տղամարդիկ սիրում են բարձրակրունկներով կանաց, ինչ էլ որ ասեն հավասարության, ներաշխարհի՝ արտաքինի նկատմամբ գերակայության մասին: Ավելի սեքսուալ բան չկա, քան ոճային գրասենյակային հոգուստով կինը՝ բարձրակրունկներով:


Գոլֆեր


Ինչպես հայտնի է, տղամարդկանց կեղտոտ երեւակայության կեսը համազգեստով աղջիկների հետ է կապված, մասնավորապես՝ դպրոցականի համազգեստով եւ սպիտակ գոլֆերով աղջիկների: Այդ գայթակղիչ երեւույթը կոնկրետ բացատրություն չունի, բայց մի բան պարզ է. երկար կիսագուլպաներով «աշակերտուհիները» հետապնդում են յուրաքանչյուրին:


Բեյսբոլի շապիկ


Խոստովանեք՝ կյանքում շատ չեն բաները, որոնք տղամարդկանց ավելի շատ են գրավում, քան սպորտը: Երբ տղամարդը դիտում է իր թիմի խաղը հեռուստացույցով կամ ավելի լավ է՝ ստադիոնում,  եթե նույնիսկ թմբուկ նվագես, նա չի շեղվի: Սա է պատճառը, որ տղամարդիկ սիրում են աղջիկնեին, ովքեր ինչ-որ սպորտային բան են կրում։ Օրինակ՝ բեյսբոլի շապիկ. երկու զիլ բան համատեղվում են մեկում:

Մինի կիսաշրջազգեստ


Այստեղ ամեն ինչ պարզ է: Մեր ժամանակներում կանայք ավելի ազատ են հագնվում, քան, օրինակ, 50 տարի առաջ: Եւ տղամարդկանց դա դուր է գալիս. երեւակայության տեղ մնում է, բայց այնքան է, որքան պետք է: Եթե տղամարդն ասում է, որ իրեն դուր չի գալիս մինի կիսաշրջազգեստը՝ ստում է: Առանց բացառության:


Շորտեր


Երբ գալիս է ամառը, ուրախանում են բոլորը: Վերջապես ջինսերը հնարավոր է փոխարինել թեթե տաբատներով եւ ոճային ամառային կոշիկներով: Բայց տղամարդկանց ուրախացնում է նաեւ այն, որ ամռանը աղջիկներին կարող են տեսնել շորտերով: Իսկ դա իսկապես մեծ էսթետիկ եւ էրոտիկ բավականություն է:


Մարմինը գրկող կաշվե իրեր


Կանայք, ինչպես գիտենք , աշխարհի ամենագեղեցիկ էակներն են, եւ յուրաքանչյուր կին իրեն ավելի գեղեցիկ դարձնելու բազմաթիվ միջոցներ ունի: Բայց ամենաանդավաճաններից մեկը կիպ գրկող կաշվե ներքնազգեստն է: Նման ներքնազգեստով կինն ունակ է հրդեհ բռնկել անգամ ամենաանհուսալի իմպոտենտի սրտում: Անգամ նույնասեռականը կարող է մեկ օրով հետերոսեքսուալ ցանկանալ դառնալ:


Մարզվելու հագուստ


Ես չեմ խոսում այգում վազելու համար նախատեսված «ադիդասների» մասին: Այստեղ խոսքը բոդիի մասին է՝ սրահում ֆիթնես մարզումների համար նախատեսված՝ մարմինը կիպ գրկող հագուստի: Այստեղ գայթակղող ֆակտորն ակնհայտ է. այս դեպքում կինը, կարծես, միաժամանակ շորտով, մինի կիսաշրջազգեստով եւ կաշվե հագուստով է: Ընդ որում՝ գրավում է ոչ միայն հագուստը, այլեւ մարզասրահ այցելող կինը: Համաձայնեք, որ դա չի կարող չգայթակղել:


Աղբյուրը՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել