Կարդացեք եւ հիշեք: Ահա 8 օրինակ, որ կանացի հագուստը կարող է գայթակղության հասցնել ցանկացած իմպոտենտի:
Բարձրակրունկ կոշիկներ
Տղամարդիկ սիրում են բարձրակրունկներով կանաց, ինչ էլ որ ասեն հավասարության, ներաշխարհի՝ արտաքինի նկատմամբ գերակայության մասին: Ավելի սեքսուալ բան չկա, քան ոճային գրասենյակային հոգուստով կինը՝ բարձրակրունկներով:
Գոլֆեր
Ինչպես հայտնի է, տղամարդկանց կեղտոտ երեւակայության կեսը համազգեստով աղջիկների հետ է կապված, մասնավորապես՝ դպրոցականի համազգեստով եւ սպիտակ գոլֆերով աղջիկների: Այդ գայթակղիչ երեւույթը կոնկրետ բացատրություն չունի, բայց մի բան պարզ է. երկար կիսագուլպաներով «աշակերտուհիները» հետապնդում են յուրաքանչյուրին:
Բեյսբոլի շապիկ
Խոստովանեք՝ կյանքում շատ չեն բաները, որոնք տղամարդկանց ավելի շատ են գրավում, քան սպորտը: Երբ տղամարդը դիտում է իր թիմի խաղը հեռուստացույցով կամ ավելի լավ է՝ ստադիոնում, եթե նույնիսկ թմբուկ նվագես, նա չի շեղվի: Սա է պատճառը, որ տղամարդիկ սիրում են աղջիկնեին, ովքեր ինչ-որ սպորտային բան են կրում։ Օրինակ՝ բեյսբոլի շապիկ. երկու զիլ բան համատեղվում են մեկում:
Մինի կիսաշրջազգեստ
Այստեղ ամեն ինչ պարզ է: Մեր ժամանակներում կանայք ավելի ազատ են հագնվում, քան, օրինակ, 50 տարի առաջ: Եւ տղամարդկանց դա դուր է գալիս. երեւակայության տեղ մնում է, բայց այնքան է, որքան պետք է: Եթե տղամարդն ասում է, որ իրեն դուր չի գալիս մինի կիսաշրջազգեստը՝ ստում է: Առանց բացառության:
Շորտեր
Երբ գալիս է ամառը, ուրախանում են բոլորը: Վերջապես ջինսերը հնարավոր է փոխարինել թեթե տաբատներով եւ ոճային ամառային կոշիկներով: Բայց տղամարդկանց ուրախացնում է նաեւ այն, որ ամռանը աղջիկներին կարող են տեսնել շորտերով: Իսկ դա իսկապես մեծ էսթետիկ եւ էրոտիկ բավականություն է:
Մարմինը գրկող կաշվե իրեր
Կանայք, ինչպես գիտենք , աշխարհի ամենագեղեցիկ էակներն են, եւ յուրաքանչյուր կին իրեն ավելի գեղեցիկ դարձնելու բազմաթիվ միջոցներ ունի: Բայց ամենաանդավաճաններից մեկը կիպ գրկող կաշվե ներքնազգեստն է: Նման ներքնազգեստով կինն ունակ է հրդեհ բռնկել անգամ ամենաանհուսալի իմպոտենտի սրտում: Անգամ նույնասեռականը կարող է մեկ օրով հետերոսեքսուալ ցանկանալ դառնալ:
Մարզվելու հագուստ
Ես չեմ խոսում այգում վազելու համար նախատեսված «ադիդասների» մասին: Այստեղ խոսքը բոդիի մասին է՝ սրահում ֆիթնես մարզումների համար նախատեսված՝ մարմինը կիպ գրկող հագուստի: Այստեղ գայթակղող ֆակտորն ակնհայտ է. այս դեպքում կինը, կարծես, միաժամանակ շորտով, մինի կիսաշրջազգեստով եւ կաշվե հագուստով է: Ընդ որում՝ գրավում է ոչ միայն հագուստը, այլեւ մարզասրահ այցելող կինը: Համաձայնեք, որ դա չի կարող չգայթակղել:
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ