1. Դու չափից շատ ես վերլուծում այն ամենը, ինչ նա անում եւ ասում է
Նա երբեք չի ասել, որ սիրում է քեզ, բայց դու դա ենթադրում ես, որովհետեւ նա ԱՅՆՊԵՍ է քեզ նայում։ Նա երբեք չի ասել, թե դու նրա ընկերուհին ես, բայց դու ենթադրում ես, քանի որ նա երբեք քեզ հետ ուրիշի մասին չի խոսել։
2. Նրա մասին պատմելիս դու ամեն ինչ քո ցանկացածի նման ես ներկայացնում
Քո ընկերները կարծում են, թե նա սիրում է քեզ։ Սակայն պատճառն այն է, որ ձեր հարաբերությունների մասին դու նրանց ընդամենը առանձին հատվածներ ես պատմում։ Դու պատմում ես հաճելի պահերի մասին, սակայն չես հիշում, թե ինչպես է նա շաբաթներով անհետանում եւ նույնիսկ չի գրում քեզ։
3. Դու միայն լավ բաներին ես ուշադրություն դարձնում
Նա հաճախ է քեզ գրում «Բարի լույս»։ Նա ասում է, թե դու որքան գեղեցիկ ես։ Նա նույնիսկ խոստովանում է, որ զգացմունքներ ունի։ Եվ դու կենտրոնանում ես միայն դրա վրա՝ անտեսելով նրա վատ ու սխալ արարքները։ Չէ՞ որ այնքան դյուրին է...
4. Դու արդարացնում ես նրա վարքագիծը
Երբ նա քեզ պատասխանում է միայն օրվա ավարտին, դու ինքդ քեզ ասում ես, թե հավանաբար նա զբաղված է, հեռախոսի հետ խնդիր ունի, որ նա պետք է պատճառ ունենա՝ կողքիդ չլինելու համար։ Չէ՞ որ նա չի կարող պարզապես չգնահատել քեզ։
5. Դու ավելի մեծ ուշադրություն ես դարձնում ոչ թե նրա գործերին, այլ խոսքերին
Դու հավատում ես, երբ նա ասում է, թե դու միակն ես իր կյանքում, որ միայն քեզ է ցանկանում, երբեք չի լքի քեզ՝ եթե նույնիսկ նախօրեին այլ աղջիկների հետ էր զբոսնում եւ բավական ուշ է տուն եկել, եթե նույնիսկ նրա դեմքին գրված էր, որ դավաճանել է քեզ։ Դու հավատում ես նրա ասածներին՝ չնայած դրանք չեն համընկնում նրա արարքների հետ։
6. Դու տագնապալից նշանները որպես հաճոյախոսություն ես ընկալում
Նա խանդի տեսարան է սարքում, երբ ընկերոջդ հետ ես զբոսնում, եւ դու երջանիկ ես, որովհետեւ նա քեզ խանդում է։ Նա խնդրում է քեզ ուղարկել քո մերկ լուսանկարները։ Դու կրկին երջանիկ ես, չէ՞ որ ցանկալի ես նրա համար։ Քեզ ուրախացնում է այն, ինչից պետք է վիրավորվել։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն