Տանը թիթեռ կամ թռչուն
Եթե բաց դռնով կամ պատուհանով թիթեռ է մտել, այն շուտով տան անդամներից մեկի հիվանդանալու, նահանջող հիվանդության սրվելու եւ նույնիսկ տխուր ավարտի նախագուշակն է: Միջատին հարկավոր է բռնել ապակե տարայի կամ այլ անոթի միջոցով եւ տնից հեռու տանել:
Նախանշանի համաձայն` բնակարան մտած թռչունը մահացած մարդու հոգին է եւ ազգականներին նախազգուշացնում է սպառնացող անախորժությունների մասին: Անհրաժեշտ է նրանց հոգու հանգստության համար մոմ վառել եկեղեցում եւ շիրիմին այցելել` նախազգուշացման համար շնորհակալություն հայտնելու եւ օգնություն ու պաշտպանություն խնդրելու համար:
Իրերի ետեւից վերադարձ եւ մոռացված իրեր
Երբ մարդը շտապելով տնից դուրս է եկել` մոռանալով անհրաժեշտ իրը, այս նախանշանը զգուշացնում է, որ ճանապարհին դժվարություններ կծագեն: Դա կարող են անցանկալի հանդիպումները լինել, տրանսպորտի ուշացումը, ինչպես նաեւ աշխատանքային անախորժությունները: Վերցրեք մոռացված իրը եւ պարտադիր հայելու մեջ «ճանապարհին» նայեք` արտացոլանքին կուկիշ կամ լեզու ցույց տալով:
Կանխավ շնորհավորանք
Եթե մոռացել եւ մարդու ծննդյան տարեդարձը նախապես եք շնորհավորել, սա անախորժություն է խոստանում ոչ միայն անվանակոչիկին, այլեւ ձեզ: Համարվում է, որ դուք խառնվում եք Ճակատագրի ընթացքին: Այս նախանշանը կապված է այն բանի հետ, որ ամենքն անտեղյակ են այս երկրում իրենց հատկացված կյանքի ճանապարհին ու ժամկետին: Ուստի ձեր սխալը կարող է հիվանդություններ եւ դժվարություններ գրավել: Նման ցավալի անփութությունից հետո արժի աղոթել անվանակոչիկի առողջության համար:
Կանգնած ժամացույց
Եթե կանգնել է ձեր ձեռքի ժամացույցը, հետեւեք ձեր ֆինանսներին եւ ձգտեք այդ օրը փող չծախսել: Նաեւ չարժի պարտքով փող տալ` կարող են դրամական մասով դժվարություններ առաջանալ, ինչպես նաեւ այն մարդու հետ հարաբերություններում, ով ձեզնից անհրաժեշտ գումար է խնդրել: Նման դեպքերում արժի օգտվել դրամական թալիսմաններից:
Եթե տան ժամացույցն է կանգնել` դժբախտություն է: Ժամացույցների հետ կապված տհաճությունները կարող են նշանակել, որ ձեր ժամանակն ավարտվել է եւ այն ամենը, ինչ հասցրել եք անել, ձեզ դժվարությամբ կտրվի: Հետեւեք ժամը ցույց տվող ձեր սարքերին եւ թույլ մի տվեք, որ դրանք կանգնեն:
Նվիրված սուր իրեր
Եթե ձեզ դանակ կամ պատառաքաղ են նվիրել, սա հետագայում մեծ թվով առճակատումներ եւ վեճեր է նախանշում: Ապագա բացասականից ձերբազատվելու համար սուր ծայրերը փափուկ գործվածքով փաթաթեք եւ որոշ ժամանակ այս իրերը թաքցրեք:
Վնգստացող եւ կաղկանձող շուն
Շան երկարատեւ վնգստոցը, որը վերափոխվում է վախեցած կաղկանձի, մեր նախահայրերը համարել են մահվան նախանշան: Եթե տանը, որտեղ շունը վնգստացել է, ծանր հիվանդ մարդ է եղել, աղգականները հոգեբանորեն վատթարագույնին են պատրաստվել:
Ագռավի կռկռոց
Եթե ձեր պատուհանի մոտ է թռչել ագռավը եւ սկսել կռկռալ, դժբախտություն սպասեք: Անհրաժեշտ է թռչնին հեռացնել` «չդիպչես ինձ, չդիպչես» բառերով եւ անպայման պաշտպանության մասին աղոթել: Հիվանդ մարդու պատուհանի մոտ կռկռացող ագռավը նշանակում է առողջանալու երկարաձգում եւ ինքնազգացողության վատթարացում:
Կոտրված անիվ
Նախկինում եթե սայլի անիվը կոտրվում էր, մարդիկ նախընտրում էին ուղեւորությունը հետաձգել: Այս նախանշանը զգուշացնում էր ճանապարհի դժվարությունների մտահղացած միջոցառման ձախողման մասին: Եթե նման իրավիճակում եք հայտնվել, փորձեք ձեր ծրագրերը վերանայել եւ ձեռնպահ մնացեք մտահղացումից: Եթե դա անհնար է, օգտագործեք հաջողություն բերող հուռութքներ եւ հմայիլներ:
Ջարդված հայելի
Ջարդված հայելին թերեւս ամենատարածված նախանշաններից մեկն է աղը թափելու թվում: Ջարդված հայելին նախանշում է անախորժություններ, լուրջ վեճեր, ամուսինների ապահարզան, ինչպես նաեւ ծանր հիվանդություններ: Անհրաժեշտ է բեկորներն ավլել եւ դրանց մեջ չնայել: Դրանք հավաքեք անթափանց պարկի մեջ եւ զգուշորեն դեն նետեք:
Ցած նետված հաց
Եթե պատահաբար հացը մի կողմ եք գցել կամ ցած նետել, սա աղքատություն եւ դրամի բացակայություն է խոստանում: Մեր նախահայրերը լրջորեն են վերաբերվել մթերքներին, քանի որ դրանք բոլորը նրանց ծանր աշխատանքի արդյունքն էին: Ցած ընկած հացը պետք է բարձրացնել, թափ տալ եւ դրանով թռչուններին կերակրել, որ բարիքը չոչնչանա:
Աղբյուրը` Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը