Այսօր՝ հունիսի 4-ին, աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ հայտնի դերասանուհի, հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, նշում է ծննդյան 42-ամյակը: Իհարկե, նրա անվան շուրջ կարելի է ավելացնել նաեւ հոլիվուդյան սրտակեր Բրեդ Փիթի նախկին կնոջ «տիտղոսը», սակայն այսօր դերասանուհու կյանքի տխուր իրողությունները, կարծում ենք, պետք չէ քննարկել:
Անջելինա Ջոլիի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Լարա Քրոֆթ», «Տեր եւ տիկին Սմիթները», «Հրապուրանք», «Առեւանգում՝ 60 վայրկյանում», «Շատ վտանգավոր է», «Մալեֆիսենտա» եւ այլն:
Դերասանուհին հայտնի է ոչ միայն ֆիլմերում կերտած իր դերերով, այլեւ անսահման հմայքով եւ շատերի համար երանելի գեղեցկությամբ: Սակայն ինքը՝ աստղը, բոլորովին այլ պատկերացում ունի իր արտաքինի վերաբերյալ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ջոլիի հայտնի եւ անհայտ մեջբերումներից մի քանիսը.
«Ես ինձ նույնքան գեղեցիկ չեմ համարում, որքան մարդիկ են կարծում, որովհետեւ ես շատ թերություններ եմ տեսնում իմ մեջ: Մարդիկ շատ տարօրինակ կարծիք ունեն: Հաճախ ինձ ասում են, որ ես շատ նիհար եմ, ասես, դա ինձ պետք է երջանկացնի»:
«Կարեւոր ընտրություններ կայացրու եւ մի վախեցիր սխալվելուց: Հենց դրանց շնորհիվ ես դու ձեւավորում քո անձը»:
«Որտեղ էլ որ գտնվեմ, երբ պատուհանից դուրս եմ նայում, երազում եմ բոլորովին այլ վայրում հայտնվել»:
«Ամեն անգամ, երբ ինձ կորցնում եմ, սեղանին դնում եմ աշխարհի քարտեզն ու սկսում եմ այն ուսումնասիրել, որպեսզի ինքս ինձ հիշեցնեմ, որ կյանքն արկածներով լի է, եւ որ դեռ շատ բաներ ունեմ տեսնելու»:
«Մինչ շատ փոքրիկ աղջիկներ երազում էին, ասենք, բալետի պարուհիներ դառնալ, ես երազում էի վամպիր դառնալու մասին»:
«Կարծում եմ՝ վախը սեքսուալ երեւույթ է. դա խոսում է այն մասին, որ թեեւ դու սխալ ես գործել, սկսել ես զղջալ դրա համար»:
«Ինձ չեն վախեցնում իմ մասին հյուսված կարծիքները»:
«Առանց ցավի տառապանք չի լինում, իսկ առանց տառապանքի մենք երբեք չէինք սովորի մեր սխալներից»:
«Ես կարծում եմ, որ լավ մարդ եմ, լավ մայր եմ: Բայց դա պետք է ասեն իմ երեխաները, իսկ մյուսների կարծիքն ինձ չի հետաքրքրում»:
«Ճշմարտությունն այն է, որ ես սիրում եմ ապրել ու սիրում եմ ազատությունը: Առանց դրա ես ինձ վանդակում եմ զգում»:
«Ես տարօրինակ արտաքին ունեմ: Ինձ հաճախ թվում է, թե ես հայտնի տիկնիկների՝ Մափեթների նման եմ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին