1. Հպումները հատկապես անհրաժեշտ են շփման ընթացքում
Հայտնի է, որ մարդը սոցիալական էակ է։ Հենց այդ պատճառով հպումներն այլ մարդկանց հետ նրա շփմնան անքակտելի մասն են։ Որպես կանոն՝ հպումներն անհրաժեշտ են այս կամ այն հույզը մեկ այլ մարդու հետ կիսելու համար։ Աշխատեք հիշել՝ ե՞րբ եք վերջին անգամ հպվել մեկ այլ մարդու ձեռքին։ Հնարավոր է՝ այդ պահին դուք միեւնույն կատակի վրա եք ծիծաղել։ Հպումները խոսում են զրուցակիցների միջեւ սերտ կապի մասին։
2. Հպումներն անհրաժեշտ են մյուսների հետ ամուր կապեր ստեղծելու համար
Մեր ֆիզիկականը կարողանում ենք զգալ հույզերի շնորհիվ։ Օրինակ՝ որովայնի հատվածում ծանրություն զգում ենք տագնապի պահերին, մեջքի հատվածում սառնության զգացողությունը լինում է վախի ժամանակ։
Մեր մարմնի ներսում ունեցած զգացողությունները ամուր կապ են ստեղծում մեր եւ մեզ շրջապատող աշխարհի, սոցիումի միջեւ։
Եթե զրույցի ժամանակ դուք դրական եք տրամադրված ձեր զրուցակցի նկատմամբ, իսկ նրա կողմից ձեզ հպվելու ոչ մի դրսեւորում չեք նկատում, հնարավոր է, դուք նրա համար հետաքրքրություն չեք ներկայացնում։
Հպումները ակնարկում են, որ այդ մարդը ձեզ դուր է գալիս։ Ըստ գիտնականների՝ դիմացինին հպումը կարող է պատասխան բուռն հույզեր առաջացնել։
Համաձայնեք, որ հաճելի է, երբ ձեր մտերիմ մարդը ձեզ է հպվում։ Եվ մի փոքր անհանգստության զգացում է ձեզ պատում, երբ այդ հպումները պատկանում են անծանոթի։ Իրականում հպումների նպատակն է ջերմ հարաբերություններ ստեղծելը, դա նաեւ փոխգործակցության միջոց է։
3. Հպումներն անհրաժեշտ են ցանկալին ստանալու համար
Հպումները մարդկանց համոզելու եւ ցանկացածին հասնելու հզոր միջոց են։ Դրանք ընդգծում են ձեր խոսքերի կարեւորությունն ու ուշադրություն հրավիրում այն բանի վրա, ինչ պետք է անել։ Հպվելով մարդու ձեռքին կամ ուսին՝ դուք ասում եք. «Ուշադրություն դարձրու»։
4. Հպումներն անհրաժեշտ են ոչ միայն տալու, այլեւ դրական էներգիա ստանալու համար
Հպումները էներգետիկայի փոխանակման հզոր միջոց են։ Եթե ձեր հպումները դրական էներգիա են բերում, նշանակում է, որ դուք նաեւ ստանում եք դրական էներգիա։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին