Ալեքս Քուրթցմանի գլխավորությամբ կինոնկարի անսպասելի վերաթողարկումը հին պատմության շարունակությունը չէ, այլ «Յունիվերսալ»-ի առանձին կինոտիեզերք ստեղծելու փորձ: Սակայն այս ռեսթարթը իմաստից զուրկ չէ, քանի որ անկրկնելի Բրենդան Ֆրեյզերի եւ նրա թիմի արկածների երրորդ մասը չարդարացրեց ակնկալիքները եւ միանգամայն անարտահայտիչ ստացվեց, այդ պատճառով «Յունիվերսալ» ստուդիայի համար ռիսկային էր չորրորդ ֆիլմի արտադրության մեկնարկը: Եվ, ահա, էկրաններին հանդիսատեսին է սպասում «Մումիայի» թարմացված տարբերակը՝ Թոմ Քրուզի գլխավոր դերակատարմամբ:
Ցավոք, Քուրթցմանի պատմության սյուժեն չի տարբերվում առանձնահատուկ շրջադարձերով, հակառակը՝ կինոնկարը շատ հարթ է եւ տեղ-տեղ՝ նույնիսկ անշարժ: Գլխավոր հերոսը գտնում է մումիան, ազատագրում, եւ այն նրան իր ընտրյալ է նշանակում, իսկ դրանից հետո նրա ետեւից է սուրում ամբողջ ֆիլմը:
Չնայած բազմաթիվ թերություններին, նոր «Մումիան» կարող է պարծենալ դերասանական թարմացված կազմով՝ ի դեմս խարիզմատիկ Թոմ Քրուզի, սեքսուալ Սոֆիա Բուտելայի եւ անզուգական Ռասել Քրոուի: Սակայն ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկը չի համեմատվի եւ անգամ մոտ չի կանգնի «Մումիայի» դասական դերասանական կազմի շարքին՝ Բրենդան Ֆրեյզերի, Ռեյչել Վայսի, Ջոն Հաննի, Առնոլդ Վոսլի եւ Պատրիսիա Վելասկեսի հետ (մինչդեռ Ռասել Քրոուի հերոսը կինոնկարի ամենահետաքրքիր կերպարներից մեկն է՝ իր մենախոսություններով):
Կինոնկարի բնութագրական գիծը սեւ տիեզերքի ապագա սերիաներին հղումների առատությունն է, որոնք հազիվ թե իրականություն դառնան, եթե մտաբերենք ֆիլմի վարկանիշը (5.8, այո, անգամ ոչ 6): Ընդհանուր առմամբ, մեծ թվով հղումների, զուգահեռների եւ խճճված սյուժեի պատճառով կինոժապավենը հանդիսատեսին է ներկայանում թեթեւակի չավարտված: Ամբողջ ֆիլմը կարելի է բնութագրել որպես սերիալի առաջին սերիա, որտեղ հանդիսատեսին են ներկայացնում հերոսներին, իսկ սյուժեում, ըստ էության, ոչ մի հետաքրքիր կամ դյութիչ բան տեղի չի ունենում:
Ըստ ժանրի՝ «Մումիան» միանշանակ ֆանտաստիկա է՝ միստիկայի տարրերով: Անկեղծ ասած, լրակազմում սուպերհերոսական էքշն՝ զոմբիներով:
Սակայն ոչ մի դեպքում չի կարելի այն վատ ֆիլմ անվանել: Հետաքրքիր է, որ մումիան այստեղ ներկայանում է միանգամայն նոր եւ, ավաղ, պարզամիտ ամպլուայում՝ ինչպես արտաքին տեսքով, այնպես էլ հոգեբանական դիմանկարով: Հիշենք օրիգինալի պտտեցրած պատմությունը, որտեղ Իմհոթեփը տառապում է Անկսունամունի սիրուց զրկվելու համար՝ այս սյուժեն էր դրված 30-ական թվականների օրիգինալ մումիայում: Իսկ նոր ֆիլմում իր՝ մումիայի կերպարը վերաիմաստավորված է, նա սեքսուալ է եւ նրբագեղ, արգելված սիրո տառապյալ չէ, այլ սովորական չարագործ, որը ծարավի է իշխանության, ցանկացած էքշնի բացասական հերոսի հավաքական կերպար: Այսինքն՝ չնայած կերպարների նոր ուղղություններին եւ հերոսների հոգեբանական դիմանկարներին, պատմությունը ոչ մի առանձնահատկություն չունի՝ սցենարի անբավարար մշակման պատճառով:
Պիրկ կոստյումով Բրենդան Ֆրեյզերի եւ վհուկի հայացքով երկարամազ Ռեյչել Վայսի մասնակցությամբ դասական ժապավենները հիմնավոր են ֆիքսվել եւ նրանց հետ համեմատությունից շատ դժվար է խուսափել: Բայց եթե փորձեք, ապա կարող եք նկատել, որ նոր ֆիլմը հրաշալի է նկարահանված, Բեն Սերեսինի օպերատորական աշխատանքը արժանի է ուշադրության. բավական է հիշել թեկուզ զիլ էքշն տեսարանները (օրինակ՝ ավիաաղետը), որոնք առավելագույն որակով եւ վառ են կատարված, հետապնդումները, ծեծկռտուքները եւ Լոնդոնում եզրափակիչ էքշն տեսարանը, որը տառացիորեն ուղղակի հղում է Բրենդան Ֆրեյզերի մասնակցությամբ ժապավենին: Լավ է ներկայացված Հարավի մթնոլորտն ու էկզոտիկան:
Հատուկ էֆեկտները միանշանակ կինոնկարի ուժեղ կողմն են:
Եզրափակիչ ձախողում կարելի է համարել ֆիլմում հումորի լիակատար բացակայությունը: Բացարձակապես անիմաստ է նորույթը նախորդ տարբերակների հետ համեմատելը:
Այո՛, սա այն բլոքբասթերը չէ, որը սպասում էինք, սակայն ձուկ չունենալիս խեցգետինն էլ է ձուկ: Այնուամենայնիվ, գեղեցիկ ֆիլմ է՝ հետաքրքիր էքշն տեսարաններով, բայց ոչ մի բանի մասին սյուժեով: Այն կարող է դիտելիս ձեր ուշադրությունը գրավել, իսկ հետո արագ ցնդել:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում