1. Ինքներդ ձեզ շնորհակալ եղեք
Երբ դուք ամեն առավոտ արթնանում եք, շնորհակալություն հայտնեք ինքներդ ձեզ այն ամենի համար, ինչ դուք ձեզնից ներկայացնում եք։ Շնորհակալություն հայտնեք ձեր աչքերին այն բանի համար, որ թույլ են տվել ձեզ տեսնել ձեր ժպիտը՝ միաժամանակ ստիպելով ուրիշներին ժպտալ։ Ասացեք շնորհակալություն ձեր մազերին, որ պաշտպանում են ձեր գլուխը արեւից, ձեր մարմնին, որը ձեզ շարժվելու հնարավորություն է տալիս, ձեր ուղեղին, որը ձեզ թույլ է տալիս մտածել, ձեր սրտին, որ ձեզ զգալու ունակություն է տալիս եւ այլն:
Դուք բառի բուն իմաստով հրաշք եք, մի մոռացեք այդ մասին։
Ուրիշ ոչ ոք չունի նույն գենետիկ հավաքածուն ու ունակությունները, դրա համար էլ ուրախացեք ձեր անկրկնելիությամբ։
2. Ազատեք ձեր ներսի երեխային, որպեսզի նորից ընդունեք այս կյանքը
Մեր ներսի երեխան ոչինչ չգիտի այն ցավի մասին, որը մենք այդքան ամուր թաքցրել ենք մեր ներսում։ Այդ երեխան միայն սեր ու կարեկցանք գիտի։ Նա ուզում է, որ մենք ամբողջովին անկեղծանանք՝ երեխաների նման։ Նա անհամբեր ապասում է, թե երբ եք հոգնելու կյանքի պայմանականություններից ու վերջապես վայելելու կյանքը։ Նա սպասում է, որպեսզի դուք ազատ թողնեք ինքներդ ձեզ ու պարեք ձեր հոգու երաժշտության ներքո։
Բացահայտեք ու վառ պահեք ձեր ներսի բոցը ու հրաժարվեք հասարակության կողմից սահմանված ցանկացած ստանդարտներին համապատասխանելու ցանկությունից։ Դրա փոխարեն հետեւեք ձեր սեփական ստանդարտներին։ Ինքներդ ձեզ սիրելու լավագույն միջոցներից մեկը պարզապես ինքներդ ձեզ հավատարիմ լինելն է։
3. Ներեք ինքներդ ձեզ
Ցանկացած սխալներ ձեր կյանքի ճամփորդության մի մասն են, դուք չպետք է ամաչեք կամ էլ մեղադրեք ինքներդ ձեզ այն ամենի համար, ինչ ասել կամ արել եք անցյալում։ Ձգտեք ընդունել ձեր բոլոր թռիչքներն ու անկումները։ Իմացեք, որ ձեր անկատարությունն է ձեզ կատարյալ դարձնում։ Անցյալում դուք դեռ չգիտեիք, թե ինչեր եք իմանալու ապագայում, դրա համար ձեզ որոշակի փորձություններ էր պետք անցնել։
Դուք Տիեզերքի արտացոլանքն եք ու պետք է հավաքեք ձեր բոլոր ապրումները, որպեսզի ավելի լավ ճանաչեք ինքներդ ձեզ։ Այն ամենը, ինչով անցել եք ձեր կյանքում, ձեզ ավելի է մոտեցնում բարձունքներին։
Աղբյուր՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ