1. Ինքներդ ձեզ շնորհակալ եղեք
Երբ դուք ամեն առավոտ արթնանում եք, շնորհակալություն հայտնեք ինքներդ ձեզ այն ամենի համար, ինչ դուք ձեզնից ներկայացնում եք։ Շնորհակալություն հայտնեք ձեր աչքերին այն բանի համար, որ թույլ են տվել ձեզ տեսնել ձեր ժպիտը՝ միաժամանակ ստիպելով ուրիշներին ժպտալ։ Ասացեք շնորհակալություն ձեր մազերին, որ պաշտպանում են ձեր գլուխը արեւից, ձեր մարմնին, որը ձեզ շարժվելու հնարավորություն է տալիս, ձեր ուղեղին, որը ձեզ թույլ է տալիս մտածել, ձեր սրտին, որ ձեզ զգալու ունակություն է տալիս եւ այլն:
Դուք բառի բուն իմաստով հրաշք եք, մի մոռացեք այդ մասին։
Ուրիշ ոչ ոք չունի նույն գենետիկ հավաքածուն ու ունակությունները, դրա համար էլ ուրախացեք ձեր անկրկնելիությամբ։
2. Ազատեք ձեր ներսի երեխային, որպեսզի նորից ընդունեք այս կյանքը
Մեր ներսի երեխան ոչինչ չգիտի այն ցավի մասին, որը մենք այդքան ամուր թաքցրել ենք մեր ներսում։ Այդ երեխան միայն սեր ու կարեկցանք գիտի։ Նա ուզում է, որ մենք ամբողջովին անկեղծանանք՝ երեխաների նման։ Նա անհամբեր ապասում է, թե երբ եք հոգնելու կյանքի պայմանականություններից ու վերջապես վայելելու կյանքը։ Նա սպասում է, որպեսզի դուք ազատ թողնեք ինքներդ ձեզ ու պարեք ձեր հոգու երաժշտության ներքո։
Բացահայտեք ու վառ պահեք ձեր ներսի բոցը ու հրաժարվեք հասարակության կողմից սահմանված ցանկացած ստանդարտներին համապատասխանելու ցանկությունից։ Դրա փոխարեն հետեւեք ձեր սեփական ստանդարտներին։ Ինքներդ ձեզ սիրելու լավագույն միջոցներից մեկը պարզապես ինքներդ ձեզ հավատարիմ լինելն է։
3. Ներեք ինքներդ ձեզ
Ցանկացած սխալներ ձեր կյանքի ճամփորդության մի մասն են, դուք չպետք է ամաչեք կամ էլ մեղադրեք ինքներդ ձեզ այն ամենի համար, ինչ ասել կամ արել եք անցյալում։ Ձգտեք ընդունել ձեր բոլոր թռիչքներն ու անկումները։ Իմացեք, որ ձեր անկատարությունն է ձեզ կատարյալ դարձնում։ Անցյալում դուք դեռ չգիտեիք, թե ինչեր եք իմանալու ապագայում, դրա համար ձեզ որոշակի փորձություններ էր պետք անցնել։
Դուք Տիեզերքի արտացոլանքն եք ու պետք է հավաքեք ձեր բոլոր ապրումները, որպեսզի ավելի լավ ճանաչեք ինքներդ ձեզ։ Այն ամենը, ինչով անցել եք ձեր կյանքում, ձեզ ավելի է մոտեցնում բարձունքներին։
Աղբյուր՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:50, 19 ապրիլի
Սիրուշոն արձագանքել է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին22:06, 19 ապրիլի
Դերասանուհի Էթերի Ոսկանյանը միացել է այսօրվա հանրահավաքի մասնակիցներին21:37, 19 ապրիլի
Իվետա Մուկուչյանն իր մտահոգությունն է հայտնել հայրենիքի ներքաղաքական իրավիճակի մասին21:07, 19 ապրիլի
Ալեքսանդր Բաբասյան. «Ցավում եմ ազգիս համար, սիրտս մղկտում ա, կներեք ինձ» (տեսանյութ)20:41, 19 ապրիլի
Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին20:02, 19 ապրիլի
Չինացիների հաջողության բանաձեւը19:38, 19 ապրիլի
Բեն Ավետիսյանը Հանրապետության հրապարակից. «Ժողովրդի միասնական ուժը մեկ ընդհանուր մտածողությունն է յուրաքանչյուր գաղափարի շուրջ»19:06, 19 ապրիլի
Նազենի Հովհաննիսյանի քաղաքացիական գրառումը. «Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա»18:31, 19 ապրիլի
Ջեյմս Ֆրանկոն նշում է 40-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել18:04, 19 ապրիլի
Քանյե Ուեսթի նոր ալբոմը պատրաստ է17:32, 19 ապրիլի
Հայկական շոու բիզնեսի 10 հայտնի գեղեցկուհի, որոնք առանձնանում են յուրահատուկ աչքերով (ֆոտո)17:04, 19 ապրիլի
Օդրի Հեփբերնի մարգարտե ականջօղերն աճուրդի են հանվել