Մայրաքաղաքն այս շաբաթ հագեցած է իրադարձություններով, իսկ NEWS.am STYLE-ը փորձում է ընտրել ամենատարբեր թեմաներով ամենահետաքրքիր իրադարձությունները։
Այսպես, տեսնենք, թե ի՞նչ է մեզ սպասվում առաջիկա յոթ օրվա ընթացքում։
Սկսում ենք ֆիլմից, ավելի կոնկրետ՝ մուլտֆիլմից։ Մինյոնների եւ Գրյուի սիրահարներն ու երկրպագուներն անհամբերությամբ սպասում են հունիսի 29-ին, երբ հայկական կինոթատրոններում կլինի «Զզվելի ես-3» մուլտֆիլմի շարունակությունը։ Սյուժեի համաձայն՝ Գրյուն նոր հակառակորդ կունենա՝ Բալթազար Բրեթը։ Բացի այդ, Գրյուն վերջապես կհանդիպի իր վաղուց կորած, հիասքանչ, ուրախ եւ հաջողակ երկվորյակ եղբորը՝ Դրյուին։ Նրանք կմիավորվեն՝ եւս մեկ կողոպուտ իրականացնելու համար. եղբայները պետք է գողանան Բրեթի հափշտակած ադամանդը։
Միւենույն օրը Kami ակումբում Lady sings blues ծրագրով ելույթ կունենա Անուշիկ Ալավերդյանը։ Բաց մի թողեք լավ երաժշտությունը, հետեւաբար նաեւ՝լավ տրամադրությունը։
Նրանք, որոնք այդ օրը բլյուզի փոխարեն կցանկանան ջազ վայելել, կարող են այցելել Stop Club, որտեղ ջազային ելույթներով հանդես կգա Avet Band խումբը։
Իսկ հունիսի 30-ին պետք է շտապել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ համերգով հանդես կգա Հայաստանի պարի պետական անսամբլը։
Հուլիսի 1-ին բոլորին սպասում ենք Բուսաբանական այգում, որտեղ տեղի կունենա Yerevan kids run բարեգործական վազքը։ Միջոցառումը կազմակերպել են Երեւանի քաղաքապետարանն ու «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությունը։
Հուլիսի 2-ին «Այբ» դպրոցում, ժամը 18։00-ին տեղի կունենա դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը, իսկ հետո՝ ռոք համերգ, որտեղ ելույթ կունենան Nemra, The Windrose, Lav Eli եւ Dogma խմբերը, ինչպես նաեւ «Այբ» դպրոցի խումբը՝ Battle of Evermore-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել