«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Իմ կողքին եղած կանայք չեն կարծել, թե ես սեքս խորհրդանիշ եմ»․ «Սարդ-մարդ» Թոբի Մագուայերը դարձավ 42 տարեկան

18:35, 27 հունիսի

«Սարդ-մարդը» ֆիմից հայտնի դարձած դերասան Թոբի Մագուայերն այսօր՝ հունիսի 27-ին, նշում է ծննդյան 42-ամյակը։ Հոլիվուդյան աստղն իր դերասանական կարիերան սկսել է 1980-ական թ-երին․ նա նաեւ հայտնի է «Փլեզանթվիլ», «Գինեգործների կանոնները», «Հրաշամանուկները», «Եղբայրները» եւ «Մեծ Գեթսբին» ֆիլմերից։

Բացի ֆիլմերում նկարահանվելուց ՝ հայտնի դերասանը զբաղվում է նաեւ պրոդյուսինգով։ 2012 թ-ին նա հիմնել է Material Pictures կինոընկերությունը․ նույն թվականին նաեւ դարձել է «Լավ մարդիկ» ֆիլմի պրոդյուսերներից մեկը։

Կապուտաչյա սրտակերի հայտնի եւ հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

«Միգուցե, իմ բնավորության որոշ գծեր մարդիկ անհեթեթ համարեն․ դա խոսում է այն մասին, որ ես իմ մեջ գտել եմ խաղաղություն, դրա շնորհիվ ես սկսել եմ նկատել մարդկային կյանքի գեղեցկությունը»։

«Ես ասես սպիտակ թղթի կտոր լինեմ, որը կարող է ամեն ինչ ստեղծել»։

«Ես հավատում եմ վերին ուժին, քանի որ այն իմ ներսում է»։

«Ինչ-որ բան սովորելու համար պետք է հետեւես ինչ-որ մեկի օրինակին»։

«Լրագրողներն ու լուսանկարիչները երբեմն անտեղի բաներ են անում»։

«Ես երբեք չեմ կարծել, թե սեքս խորհրդանւիիշ եմ։ Իմ կողքին եղած աղջիկներն էլ այդպես չեն կարծել։ Երբ ես փողոցում քայլում եմ, մարդիկ ինձ այնպես չեն նայում, ինչպես օրինակ՝ Բրեդ Փիթին»։

«Դերասանն ապրում է այն ֆիլմերի համար, որոնց հաջողությունը նկատվում է արդեն նկարահանման հրապարակում․ երբ դու համոզված ես լինում, որ ֆիլմը գերազանցելու է մինչ այդ գրված սցենարը»։

«Ես այնքան քննադատությամբ եմ մոտենում իմ սեփական աշխատանքին, որ երբեմն ուղղակի չեմ կարողանում որպես հանդիսատես դիտել իմ մասնակցությամբ ֆիլմերը»։

«Որոշ բաների հանդեպ ես էլ եմ ունեցել սուր հետաքրքրություն, բայց երբեք թույլ չեմ տվել, որ իրերը կառավարեն իմ կյանքը։ Զարմանում եմ, երբ մարդիկ կախվածություն են ձեռք բերում մի բանից»։

«Հայտնի դառնալով մարդիկ ցույց են տալիս իրենց իրական դեմքը»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել