Օպերայի մոտ միշտ բլյուզ է լսվում:
Ու հարցը ժանրը չէ:
Ոչ էլ անգամ այն, որ այս քաղաքում մոլորվել հնարավոր չէ:
Դուրս գալ սենյակից, ճանապարհից թեքվել յոթ «շլակբաումից» այն կողմ ու պատահաբար դեմ առնել կյանքին:
Կոնսերվատորիայի մոտ ամեն երեկո Գևորգը՝ վանդակավոր կլյոշ շալվարով ու կիթառով, նվագում է հատուկ քեզ համար: Ամեն անգամ, երբ կիթառի լարը փրթվում է, փոխում է այն` ասելով. «Բիլլի, արվեստը չի մեռնում»:
Այսօր Բիլլին կլինեմ ես ու կհավատամ:
Ու կձևացնեմ, թե հավատում եմ:
Այս քաղաքում ապրում են ֆանտաստիկ մարդիկ ու ժամանակ չունեն կյանքի մասին մտածելու:
Նրանք ժամանակ չունեն մտածելու, դրա համար նվագում են:
Ամեն երեկո քեռի Կոմիտասը մի քիչ դառնում է Բիլլի ու փորձում է չմտածել: Կոնսերվատորիայում տարօրինակ լուրեր են տարածվել`
քաղաքի,
կյանքի,
լարերի մասին:
Գևը կատարում է «Լռությունը», ու հարցը ժանրը չէ:
Այս քաղաքում ապում են նրանք, ովքեր կարողանում են ապրել ու նրանք, ովքեր՝ չէ:
Նստարանին շարվում են երևանցիներ, հնդիկներ, աֆրոամերիկացիներ (ավելի քիչ Ամերիկա, ավելի շատ Աֆրո), ու սա հիանալի է՝ հաշվի առնելով, որ վերջիններս ստեղծել են բլյուզը, ինչպես նաև վաղ ջազն ու ռեգթայմը:
Բիլլի, ով էլ որ դու լինես, թքած ստեղծողների վրա՝ պահիր ռիթմը:
Աղջիկը վազում է վանդակավոր կլյոշ շալվարով ու կլոր ակնոցով կիթառահարի մոտ, դնում է փողը ճամպրուկի վրա ու արագ հետ վազում մոր մոտ:
Մի օր Գևորգը այս ճամպրուկով կթռչի ուրիշ քաղաք՝ մոլորվելու:
Իսկ մինչ այդ, բոլոր նրանց համար, ովքեր դեռ Բիլլի են՝ արվեստը չի մեռնում:
Վեներա Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը