Խաշ՝ Դիլիջանում, ժենգլայով հաց՝ Արցախում. CNN-ի հաղորդումը՝ Հայաստանի մասին

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը

VARDA-ի «գիշերային պարը սիրեցյալի համար»

Բլոգ Լի. «Թանգարանային գիշերը» Երեւանում

Երեւանում 14-րդ անգամ անցկացվեց «Թանգարանային գիշերը»

«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը

Հայ դերասանուհիները՝ գայթակղիչ հոլովակում

Բլոգ Լի. Գինու փառատոն․ Զբոսաշրջիկներն ու մասնակիցները՝ միջոցառման մասին

Երեւանում մեկնարկել են Գինու օրերը

Սրբուհի Սարգսյանի եւ Allusion Band-ի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանն իր պարտության մասին

«Շոկի մեջ ենք, որ Սեւակը չանցավ եզրափակիչ»․ Wiwibloggs-ի Ուիլյամն ու Դեբանը՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի արդյունքների մասին

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի ելույթը՝ առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2018»․ Սեւակ Խանաղյանի ելույթը ժյուրիի համար

«Եվրատեսիլ 2018»-ի մասնակիցների ողջույնները Հայաստանին

«Ուզում եմ ինձնով հպարտանաք, այնպես, ինչպես ես ձեզնով». Սևակ Խանաղյան

Ֆիլիպ Կիրկորովը` Սևակ Խանաղյանի մասին

Ինչպես վայելել արձակուրդը Հայաստանում, երբ «փող չկա». մի քանի տարբերակ՝ NEWS.am STYLE-ից

21:36, 5 հուլիսի

Արձակուրդային սեզոնը մեկնարկել է, եւ սոցիալական ցանցերում գնալով ավելանում են հանգստի մեկնած բարեկամների ու ընկերների լուսանկարները, իսկ դուք դեռ աշխատանքային օրվա ավարտին մնացած ժամերն եք հաշվում եւ նույնիսկ չեք էլ սպասում ձեզ հասանելիք արձակուրդին. միեւնույն է՝ որեւէ տեղ հանգստի մեկնելու «փող չկա»:  Իհարկե, «փող չկան» ամեն մեկի մոտ տարբեր է ընկալվում: Մեկն իսկապես չունի հավելյալ գումար, մյուսն այնքան չի վաստակում, որ կարողանա որեւէ տեղ մեկնելու մասին մտածել, իսկ երրորդը պարզապես խնայում է գումարը՝ այլ երազանքի համար: Եթե դու պատկանում ես նրանց թվին, ապա ծովափն այս տարի էլ ձեզ «աչքով չի անի», բայց քիթը կախելու փոխարեն, առաջարկում եմ ծանոթանալ առանց մեծ ծախսերի Հայաստանում արձակուրդն անցկացնելու տարբերակների հետ: Եվ խոսքն առողջարանային, զբոսաշրջային քաղաքների մասին չէ, որտեղ հանգստի մեկ օրն արժե այնքան, որքան Եվրոպայում:

Սեւանա լիճը. տեսարան Հայրավանքից

Դուք վստա՞հ եք, որ ճանաչում եք Հայաստանն այնքան լավ, որ կարիք չկա, օրինակ, թափառել Լաստիվերի անտառում, կորել Բյուրականի աստղային երկնքում...

Հայաստանը միայն Գառնի-Գեղարդ-Սեւանը չէ, ուր ամենքս տարին գոնե մեկ անգամ լինում ենք պարտադիր: Մեր երկիրն իրեն ուսումնասիրելու անծայրածիր հնարավորություններ է տալիս: Ներկայում զբոոսաշրջային շատ ընկերություններ ամեն օր տուրեր են կազմակերպում դեպի Հայաստանի այս կամ այն գեղատեսիլ վայրեր: Դրանք սովորաբար ներառում են միանգամից մի քանի տեսարժան վայրերի, պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների այցելություն: Մեկ օրվա նման հաճույքը սկսվում է 3500 դրամից՝ հասնելով առավելագույնը 8000 դրամի. նայած, թե որ ուղղությունն եք ընտրում: Էլ չենք խոսում Արցախի մասին, թեեւ Արցախ մեկ օրով չես գնա եւ գինն էլ արդեն այդքան մատչելի չի լինի: Երկօրյա տուրերը Արցախ սկսվում են 20 հազար դրամից:

Արցախ, «Զոնտիկներ»

Եթե ցանկությունը մեծ է Հայաստանից դուրս գալու, բայց գումարը դարձյալ քիչ է, իհարկե, «օգնության է գալիս» հարեւան Վրաստանն իր կոլորիտային մայրաքաղաքով: Մեկ օրվա տուրը Թբիլիսիի պատմական անկյուններում կազմում է 8000-10000 դրամ:

Թբիլիսիի Սուրբ Երրորդության Մայր տաճարը

Բայց վերադառնանք Հայաստան: Ի՞նչ անել, եթե մեր երկրի հնարավոր բոլոր տեսարժան վայրերն այցելել եք կամ պարզապես հոգնել եք ու չեք ցանկանում մեքենայով ճանապարհորդել: Ձեզ մնում է արձակուրդ անցկացնելու միայն մեկ վայր՝ մայրաքաղաք: Բայց տան պատշգամբում ամեն առավոտ հարեւանների հետ սուրճ խմելը, համաձայնեք, այդքան էլ ոգեւորիչ զբաղմունք չէ, հատկապես, երբ պատշգամբ չկա, իսկ հարեւաններն էլ սարսափելի բամբասկոտ են :)

Երեւան, տեսարան «Կասկադի» բարձունքից

Դուք չեք հավատա, բայց Երեւանում նույնպես կարելի է հանգստանալ: Նախ, արձակուրդի սեզոնին քաղաքում իսկապես քիչ մարդ կա՝ ուսանողները վերադարձել են մարզեր, դասեր չկան, տրանսպորտը գերծանրաբեռնված չէ, դե, քաղաքացիների մի մասն էլ մեկնել է հանգստի: Կյանքն, ինչպես երբեւէ, տանելի է դարձել Երեւանում, ուստի առաջարկում ենք մտածել սեփական հանգիստն արդյունավետ կազմակերպելու հնարավորությունների մասին՝ առանց մայրաքաղաքը լքելու:

Երբ գումար չկա ամեն երեկո ընկերների հետ սրճարանում թանկարժեք լատտե խմելու, օգնության են գալիս վերջերս նորաձեւ դարձած հակասրճարանները: Այստեղ վճարում եք միայն ձեր անցկացրած ժամերի համար, բայց փոխարենն անվճար ստանում եք սուրճ եւ քաղցրեղեն, գումարած՝ ոչ քյառթու մթնոլորտ (այո, նրանք դեռ անտիսրճարանների տեղը չգիտեն), ինչը երբեմն այնքան անհրաժեշտ է աշխարհից կտրվելու համար:

Պուշկին փողոց

Պատմամշակութային արժեքներ տեսնելու համար էլ կարիք չկա այդքան երկար ճանապարհ անցնել: Իրականում մայրաքաղաքում էլ կան պահպանված հին շենքեր, հուշարձաններ (օլիգարխների ձեռքն այստեղ դեռ չի հասել):

Բուզանդի փողոց

Արամի փողոց

Քայլեք Բուզանդի, Արամի փողոցներով. այստեղ հին Երեւանի շունչն է տիրում, Կողբացու փողոցում հիացեք Մնացականյան եղբայրների հնագույն շենքով, որը կառուցվել է 1898 թվականին…

Մնացականյանների տունը

Գնացեք Պուշկին փողոցի սկզբնամաս: Այստեղ ամենահին թաղամասերից մեկի բակում՝ շենքի տակ, 180 տարվա գինու մառան կա:

Պուշկինի հայտնի հին բակը

Գնացեք, քանի դեռ չեն քանդել. այս բոլոր տարածքները ճանաչվել են հանրային գերակա շահ:

«Պարսկական» սենյակը՝ Հանրապետության փողոցում

Չմոռանաք բարձրանալ Ավան. այստեղ է գտնվում Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցին: Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։

Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցին

Սա թաքնված Երեւանի միայն մի փոքր մասն է. ցանկության դեպքում այնքան հին շենքեր եւ հուշարձաններ կարելի է գտնել մեր քաղաքում…

Արվեստի սիրահարների համար էլ տարբերակ կա. մշակույթի նախարարության ենթակայության բոլոր թանգարաններում յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը այցելությունն անվճար է: Թանգարանների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը

Իհարկե, շատերի համար հանգիստն ասոցացվում է լողափին պառկելու եւ արեւայրուք ընդունելու հետ, եւ վերոնշյալ տարբերակները դուր կգան առաջին հերթին ճանաչողական հանգստի սիրահարներին, բայց ո՞րն է ավելի լավ՝ պառկել բազմոցին եւ երազել ծովի մասի՞ն ու այդպես էլ ոչ մի տեղ չգնալ, թե՞ չնչին գումարով հասնել, օրինակ, Դիլիջան՝ վայելելու Պարզ լճի զովությունը…

Պարզ լիճը

Երբ ապրում ես մի երկրում, հաճախ չես նկատում դրա գեղեցկությունները, բայց բավական է զբոսաշրջիկի աչքով նայել, եւ ուսումնասիրելու ու հիանալու շատ բան կտեսնեք: 

Տեքստը եւ լուսանկարները՝ Շ.Շ-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ աստղը
Սիրուշո
Լիլիթ Հովհաննիսյան
Իվետա Մուկուչյան
Նազենի Հովհաննիսյան