1. Հաճախ այնպես է պատահում, որ տղամարդը վախենում է լուրջ հարաբերություններից մի պարզ պատճառով, նա արդեն ունեցել է նման ու ոչ այնքան ուրախալի փորձ։ Եվ որքան էլ դա տխուր չլինի սիրելի կնոջ համար՝ նա վախենում է կրկնել այդ փորձը։ Հնարավոր է՝ այդ խնդրի լուծման համար ընդամենը ժամանակ է պետք, որպեսզի ձեր ընտրյալը ձեզ ավելի լավ ճանաչի ու հասկանա, որ ձեր դեպքում ամեն ինչ կարող է այլ կերպ ստացվել։
2. Հնարավոր է՝ նա ձեզանից երիտասարդ է եւ իսկապես դեռ չի հասունացել լուրջ հարաբերությունների համար, վախենում է առօրեականությունից, պատասխանատվությունից, հոգսերից, որոնք անխուսափելիորեն կընկնեն նա ուսերին։ Այս իրավիճակում ընտրությունը բացառապես ձերն է։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ դուք պատրա՞ստ եք ապրել նրա հետ այդ պայմաններով ու սպասել, թե երբ է նա հասունանալու։ Բայց իմացեք, որ կարող եք իզուր վատնել ձեր ժամանակը, վստահ չլինելով, որ ապագայում ձեր ընտրյալը կգնահատի ձեր զգացմունքները։
3. Շատ տղամարդիկ վախենում են կորցնել ազատությունը, նույնիսկ եթե սիրում են։ Նրանց չգիտես ինչու թվում է, թե իրենց կյանքում կնոջ հայտնվելուց հետո իրենց ազատւթյունը ուժեղ կսահմանափակվի։ Նման դեպքում բարդ է խոսել իրավիճակի հավանական հանգուցալուծման մասին։ Կնոջ համար լավագույն ելքը, թերեւս, ազատասեր տղամարդու արժեհամակարգն ընդունելն է, նրան խոսքով ու արարքներով վստահեցնելը, որ նրա անձնական տարածքի շրջանակները ու թանկարժեք ազատությունը չեք խախտի ձեր ներկայությամբ։
4. Հաճախ տղամարդը լուրջ հարաբերություններին իրեն անպատրաստ է համարում ֆինանսական խնդիրների պատճառով։ Հիմնականում դա կարեւոր հանգամանք է նաեւ կանանց համար։ Քիչ կանայք կան, ովքեր պատրաստ են զրկանքների՝ հանուն սիրո։ Բայց եթե դուք այդպիսի կանանցից եք, կարող եք ձեր սիրելի տղամարդուն համոզել, որ երկուսով մեկ նավակ թիավարելն ավելի հեշտ է։
5. Համատեղ կյանքի վերաբերյալ տղամարդու կասկածների ամենալուրջ պատճառը կարող է լինել այն վախը, որ նա ձեզ բավականաչափ չի սիրում։ Նրա համար հաճելի է ձեզ հետ ժամանակ անցկացնել, սեքսով զբաղվել, բայցևայնպես համատեղ ապագա կառուցելուն նա պատրաստ չէ։ Ու այդ դեպքում լավագույն խորհուրդն է գտնել մի մարդու, ով կհամապատասխանի ձեր պահանջներին։ Քանի որ մեծ մասամբ հենց տղամարդկանց ու նրանց զգացմունքների ոչ հասուն լինելն է քանդում հարկադրված լուրջ հարաբերությունները։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում