Իտալական կրքեր
Ընտրելով վեճի ցանկացած առարկա՝ սկսիր։ Գոյություն ունեն դյուրաբորբոք խառնվածք ունեցող տղամարդիկ (ցավոք՝ նրանք քիչ են), որոնք հաճույքով են մասնակցում կնոջ կամ սիրուհու հետ աղմկոտ վեճերին։ Նրանց դուր է գալիս՝ ինչպես ես բղավում, ինչպես են արդարացի զայրույթով վառվում աչքերդ եւ ինչպես են նրանք (տղամարդիկ) վարպետորեն խուսափում իրենց գլխի ուղղությամբ թռչող թավաներից։
Սակայն տղամարդկանց մեծամասնությունը տանել չի կարողանում կանանց բղավոցներն ու արցունքները։ Նրանք պարզապես հեռանում են. մեկը՝ երկու ժամով՝ կնոջը հանգստանալու ժամանակ տալով, մյուսը՝ ընդմիշտ։ Եվ, հնարավոր է, ավելի հանգիստ բնավորությամբ մեկ այլ կնոջ մոտ։ Այնպես որ՝ անիմաստ է նման մարդու հետ վիճել այն պարզ պատճառով, որ ոչնչի չես կարողանա հասնել եւ նյարդերդ զուր կփչացնես։
Մի մոտեցիր ինձ, ես նեղացել եմ
Ինչպե՞ս ասել ամուսնուն կամ սիրեկանին դժգոհության մասին։ Կարելի է լռությամբ։ Պարզապես լռիր եւ ցույց տուր, որ նեղացած ես։ Դա հատկապես գործող միջոց է հարաբերությունների սկզբում, երբ դրանք դեռ չեն հասցրել ծածկվել «նեղացվածության» փոշիով։
Այդ միջոցն օգտագործելիս հիշիր երեք կանոնի մասին. չի կարելի այն հաճախ շահագործել, չի կարելի չափից շատ լռել եւ ոչ մի դեպքում չի կարելի նրան մերժել սիրո հարցում։ Սիրիր նեղացած եւ լուռ։
Սրտանց վեճ
Վեճի լավ պատճառ է ձերը համարվող գործերն անելուց սրտանց հրաժարվելը։ Տղամարդու հետ անպայման պետք է վիճել, եթե նա, օրինակ, չի գնահատում քո ջանքերը իր վերնաշապիկներն արդուկելիս։ Նա հոգնած գալիս է աշխատանքից, հագուստները նետում տանը։ Դու ստիպված ես լինում դրանք ամեն անգամ կախել պահարանում, ինչը նյարդայնացնում է։
Կարելի է սկանդալ սարքել՝ նրան եսասիրության մեջ մեղադրելով։ Կարելի է նաեւ մի քանի օր համբերել։ Եթե նա վերնաշապիկը նետել է աթոռին, թող մնա մինչեւ առավոտ։ Առավոտյան այն թարմ տեսք չի ունենա, եւ նա նորը կվերցնի։ Հինը մի կախիր պահարանում։ Տղամարդը կա՛մ ամեն ինչ միանգամից կհասկանա, կա՛մ ուշադրություն չի դարձնի, եւ իրավիճակը կկրկնվի։ «Համաչափորեն» շարունակիր վեճը, այսինքն՝ կրկին մի դիպչիր արդեն երկու վերնաշապիկներին։ Իսկ մնացած ամեն ինչում պետք է քեզ պահես սովորականի նման՝ նուրբ ու քնքուշ։
Սիրով
Տղամարդու հետ վիճելու ամենակառուցողական միջոցը նրբանկատորեն հարաբերությունները պարզաբանելն է։ Ոչ թե պետք է պահանջներ ներկայացնել, այլ հանգիստ, բարյացակամորեն եւ ամենակարեւորը՝ ձեր շատ նկատողություններ հստակ թվարկել։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը