Ավարտվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը, եւ միակ բանը, որի մասին մամուլն անընդհատ գրում էր ամբողջ փառատոնի ընթացքում, ԼԳԲՏ հանրության թեմայով երկու ֆիլմերի ցուցադրության արգելքն էր («Ծիրանի այգիներ» եւ «Լսիր ինձ»): Փառատոնն ավարտվեց, եւ մենք այդ թեման կքննարկենք հենց ավարտից հետո, այդ դեպքում ոչ ոք մեզ չի մեղադրի, որ փորձում ենք քար գցել միջոցառման բոստանը: Սկանդալի մասին զրուցել ենք NEWS.am STYLE-ի կողմից շատ հարգված կինոռեժիսոր, գրող եւ պրոդյուսեր Արմեն Գասպարյանի հետ:
«Ոսկե ծիրան»-ի ծրագրից ԼԳԲՏ հանրությանը նվիրված երկու ֆիլմ հանվեց: Ինչ եք կարծում, ինչո՞ւ:
Նախ ուզում եմ ասել՝ պատմությունը ցույց է տալիս, որ արգելքները չեն լուծում խնդիրները: Խնդիրը թեմատիկայի մեջ չէ: Կոնկրետ թեմայով ֆիլմի ցուցադրությունն այդ թեմայի քարոզչություն չէ: Եվ հետո, ես չգիտեմ, թե ով է հանել այդ ֆիլմերը եւ, արդյոք, նա՝ կոնկրետ մարդը կամ կազմակերությունը, դրա լիազորությունն ունե՞ր:
Ի՞նչ եք կարծում, այդ ֆիլմերի շուրջ բարձրացած աղմուկը կանդրադառնա՞ կինոփառատոնի վարկանիշի վրա:
Երկներում, որտեղ կոռուպցիայի եւ սոցիալական անարդարության մակարդակը բարձր է, արդիական է դառնում հանրության մեջ թշնամու կերպարի ստեղծումը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Այդ ամենը ներկայացվում է լյումպենական հայրենասիրության եւ ավանդապաշտության դիրքերից: Հայաստանում այդ տեխնոլոգիան պատճենում են Ռուսաստանից, որը, օրինակ, հիմա նոր թշնամի ունի՝ Ուկրաինան: Երբ Ռուսաստանն իր համար նոր թշնամի ստեղծեց, «կովկասյան ազգության անձինք» երկրորդ պլան մղվեցին: «Ոսկե ծիրանը» բազմաթիվ հակառակորդներ ունի, որոնք, բնականաբար, կօգտագործեն դա: Ես ինձ նրանց շարքին չեմ դասում, պարզապես ես իմ պարտավորություններն ունեմ, որոնք ինձ ստիպում են չմասնակցել այդ փառատոնին: Եվ ես չեմ հետեւում ծրագրին: Այս իրավիճակին տեղյակ եմ բարձրացած աղմուկի պատճառով:
Մշակույթի որոշ գործիչներ «անհանգստացած» են, որ ֆիլմերը հանվել են «Ոսկե ծիրանի» ծրագրից: Արդյոք հիմնավորվա՞ծ է այդ անհանգստությունը:
Չգիտեմ՝ ինչ մշակույթի գործիչների նկատի ունեք: Եթե նկատի ունեք ինչ-որ փոշոտ քանդակագործների կամ վատ հագնված գրողների, ապա, ներեցեք, դա տորթի իմ բաժինը չէ: Եվ նրանց անհանգստությունը ձեւական բնույթ ունի: Ես իմ նախադեպն ունեմ: Եվ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Մի անգամ հայ հոգեւորականների պահանջով իմ «Հայկական հացը» ֆիլմը հանվեց Սանկտ Պետերբուրգի «Невский Благовест» միջազգային կինոփառատոնի ծրագրից: Չնայած այդ ֆիլմը հենց հավատքի եւ ավանդույթների պահպանման մասին էր: Բայց այդ արգելքը որեւէ կերպ չազդեց ֆիլմի ճակատագրի վրա: Այն ցուցադրվեց աշխարհի 40 երկրներում: Մշակույթի նման գործիչները ո՛չ մշակույթ ունեն, ո՛չ կրթություն, ո՛չ դաստիարակություն: Եթե նրանք ունենային այդ ամենը, կհասկանային, որ որեւէ ֆիլմի արգելքը մեծացնում է այդ ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը:
Արժե՞ր նախ ցանկում նման բովանդակությամբ ֆիլմեր ներառել, իսկ հետո հանել:
Այդ հարցը պետք է տալ նրանց, ովքեր կազմում են ծրագիրը: Որքան հասկանում եմ, «Ոսկե ծիրանը» պետական կինոփառատոն է: Արդյո՞ք դա նշանակում է, որ թեմատիկայի ընտրության հարցում կինոփառատոնի կազմկոմիտեն հաշվի է առնում այս կամ այն հարցի շուրջ պետական դիրքորոշումը: Չգիտեմ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ու հայկական կինոակադեմիան ամբողջությամբ սատարում էին «Երկրաշարժ» «ֆիլմը» (չակերտներն Արմեն Գասպարյանինն են,- խմբ.), որը հայ ժողովրդին հասցված ուղիղ վիրավորանք է եւ 1988-ի երկրաշարժի զոհերի ծաղր: Այնպես որ՝ իրավիճակները տարբեր են լինում:
Արդյո՞ք այդ որոշումը քաղաքական բնույթ ունի:
Չէի ասի, որ այդ որոշումը քաղաքական բնույթ ունի: Կինոփառատոնի տնօրենը՝ Հարություն Խաչատրյանը, հասցրել է իրեն անբարյացկամ մարդկանցով շրջապատել, իսկ մշակույթի գործիչներն իրենց էությամբ բորենիներ ու շնագայլեր են: Նրանք պահը բաց չեն թողնի: Ես այդ ամենին հետեւում եմ իմ Գյումրիից, ավելի ճիշտ՝ Յոթ Վերք եկեղեցու բարձր զանգակատնից, որտեղ ինձ մկրտել է հանգուցյալ Տեր Նորայրը: Այդ պատճառով ես հեգնանքով ու ներողամտորեն եմ վերաբերվում «մշակութային» (չակերտներն Արմեն Գասպարյանինն են ,-խմբ.) իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Երեւանում: Եթե հիմա այնտեղ Կաննի, Բեռլինի կամ Վենետիկի կինոփառատոններից ֆիլմեր են դիտում, ես դրանք դիտում եմ Կաննում, Բեռլինում կամ Վենետիկում: Ինձ համար դժվար է Երեւան գալ, քանի որ այնտեղ շատ շոգ է ու տոթ: Իսկ Գյումրիում, հատկապես առավոտյան, միշտ հաճելի զով է:
Ն.Վ.
P.S NEWS.am STYLE-ը հասկացավ, թե ինչու սպիտակ բենգալյան վագրը դուրս չէր գալիս բնակարանից, չնայած կենդանաբանական այգու աշխատակիցները ջանասիրաբար «համոզում» էին...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին