«Ատոմ էգոյանը երկար տարիներ եղել է «Ոսկե ծիրան» կիոնփառատոնի նախագահ եւ շատ բան է արել փառատոնի կայացման համար, նույնպես եւ՝ Արսինեն, եւ բնական է, որ նման թեմայի հանդեպ նրանք շատ սրտացավ պետք է լինեին»,- այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Ատոմ էգոյանի եւ Արսինե Խանջյանի կոչին՝ ուղղված «Ոսկե Ծիրանին», ասաց փառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը։
Նշենք, որ այն բանից հետո, երբ մամուլում եւ սոցցանցերում աղմուկ բարձրացավ, որ «Ոսկե Ծիրան 2017»-ի շրջանակներում ԼԳՏԲ համայնքի մասին ֆիլմեր են ցուցադրվելու, եւ կինոփառատոնի ծրագրից դրանք հանվեցին, Ատոմ էգոյանն ու Արսինե Խանջյանը կոչով դիմեցին փառատոնի կազմակերպիչներին.
«Մենք խորապես մտահոգված ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննությամբ եւ դրան հաջորդած՝ մի ամբողջ ծրագիր չեղարկելու՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի որոշմամբ։ Ատոմը գրեթե տասը տարի եղել է փառատոնի նախագահ, եւ անհանգստացնող է հանգամանքը, որ փառատոնը, որը մենք հպարտորեն ներկայացնում էինք միջազգային կինոհամայնքում ֆիլմերի եւ ռեժիսորների անունից, որոնք խոսում էին մարդու իրավունքների ոլորտի հրատապ հարցերի մասին, կարող է ճնշման ենթարկվել, հատկապես այն պարագայում, երբ նման գաղափարները քննարկման ու լուսաբանման կարիք ունեն»,- ասված է ամուսինների հայտարարության մեջ։
Ծրագիրը, որտեղ պետք է ցուցադրվեին աղմուկ հանած ֆիլմերը, կոչվում է «Հայեր. հայացք ներսից եւ դրսից»։ Այստեղ ընդգրկվում են ֆիլմեր, որոնք չեն ացնել «Ոսկե Ծիրանի» մրցութային ծրագիր։
Րաֆֆի Մովսիսյանի խոսքով՝ կինոփառատոնն այս տարի 1200 ֆիլմի հայտ է ստացել, դրանցից 47-ն ընդգրկվել են մրցութային ծրագրում, իսկ մնացած ֆիլմերը եւս մեկ ընտրական փուլ են անցել, եւ հատուկ ժյուրին դրանցից մոտ 40-ն ընդգրկել է արտամրցութային՝ «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագրում։ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին պատմող գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ժապավենը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, եւ փաստավավերագրական՝ «Լսիր ինձ» ֆիլմը, որի ռեժիսորը Գագիկ Ղազարէն է, ընդգրկված են եղել այդ ծրագրում։
«Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի ֆիլմերն ամեն տարի ցուցադրվում են Կինեմատոգրաֆիստների միությանը պատկանող՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, սակայն բարձրացած աղմուկից հետո միությունը կինոփառատոնի տնօրինության առջեւ պահանջ է դրել՝ հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, սակայն, Րաֆֆի Մովսիսյանի խոսքով, իրենք նման բան չէին կարող թույլ տալ իրենց. սկզբունքորեն դեմ են գրաքննությանը։ Արդյունքում՝ «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ամբողջ ծրագիրն է դուրս մնում «Ոսկե Ծիրան 2017»-ից։ Մեզ հետ զրույցում Րաֆֆի Մովսիսյանը պարզաբանեց, թե ինչու են նման որոշում կայացրել.
«Երբ բարձրացավ այս աղմուկը, եւ Կինեմատոգրաֆիստերի միությունը մեր առջեւ նման պահանջ դրեց, եւ մենք պետք է պաշտոնական պատասխան տայինք, հաշված ժամեր էին մնացել մեր ասուլիսին։ Մինչ ասուլիսը մենք պետք է պատասխան ունենայինք, թե ինչ որոշում կա ֆիլմերի ցուցադրման հետ կապված։ Ունեինք երեք տարբերակ՝ հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, ամբողջ ծրագիրը հանել եւ, վերջապես, փորձել այլ դահլիճ գտնել։
Բարձրացած աղմուկից հետո ես հանդիպել են «Փինկ Արմենիա» կազմակերպության տնօրինության հետ (զբաղվում է «Լսիր ինձ» ֆիլմի պրոդյուսինգով,- խմբ. ) եւ առաջարկել, իմ կարծիքով, այդ պահին ամենաճիշտ լուծումներից մեկը։ Ես նրանց առաջարկեցի, հաշվի առնելով ստեղծված աղմուկը, որպեսզի իրենք հրաժարվեն ֆիլմը ցուցադրելուց՝ ի օգուտ ծրագրում ընդգրկված մյուս 37 ֆիլմերի։ Եվ ես համոզված եմ. այդ ֆիլմերը ստեղծած արվեստագետների 80 տոկոսն այնպիսի մարդիկ են, որ իրենք էլ, ի նշան այդ երկու ֆիլմերի հանդեպ սոլիդարության, կհրաժարվեին ցուցադրությունից։ Ցավոք, նրանք մերժեցին՝ ասելով, որ որեւէ տաբերակ չեն ընդունում։ Այդ ընթացում մենք փորձեցինք նաեւ դահլիճ գտնել, որը եւ տեխնիկապես կհամապատասխաներ ֆիլմերի ցուցադրություններին, եւ կլիներ անվճար, որովհետեւ արտամրցութային ծրագրի համար բյուջեով ֆինանսավորում նախատեսված չէ։ Այդպիսի դահլիճ ուներ ՆՓԱԿ-ը, որը մինչ ասուլիսի պահն այդպես էլ պատասխան չտվեց՝ տրամադրելու՞ է դահլիճ, թե ոչ։ Իհարկե, ասուլիսից հետո նրանք ասացին, որ, այնուամենայնիվ, դահլիճ կտրամադրեն, բայց արդեն ուշ էր»։
Կինեմատոգրաֆիստների միությունն, իր հերթին, պնդում է, թե ֆիլմերի ցուցադրությունից հրաժարվելը կապված է միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան հետ. միությունը սուգ է պահում։
Շ. Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ