Ավարտին է մոտենում ամառը իր արձակուրդներով, ուղեւորություններով, երկարատեւ զրույցներով սրճարաններում, զբոսանքներով փողոցներում։ Ժամանակն է սովորել, աշխատել եւ, առհասարակ, ժամանակն է։ Շատ դժվար է աշխատանքի անցնել եւ դրա հետ մեկտեղ համապատասխան հագուստ ընտրել, որը չի ջնջի ամռան հուշերը։
Ամառային զգեստապահարանից անցումային տարբերակ կարող է դառնալ զգեստ-վերնաշապիկը։ Եթե պատկերացնենք ամառը որպես մեծ երեկույթ, որից հետո արթնացել եք սիրելի մարդու կողքին, և չեք ցանկանում հագնել երեկվա զգեստը, բայց պետք է նախաճաշեք (տվալ դեպքում գնալ աշխատանքի, պարապմունքների), կարելի է հագնել նրա վերնաշապիկը։ Այդպես էլ արեց մադամ Շանելը, հետո բոլորին համոզեց, որ հիասքանչ հագուստ է ստեղծել։
Chemis անվանումը ֆրանսերենից թարգմանաբար վերնաշապիկ է նշանակում։ Անվանումից երեւում է, որ հագուստն իր մեջ ներառում է տղամարդու վերնաշապիկի տարրեր. օձիքները, ուսադիրները, գրպանները, սակայն գլխավոր տարրը կոճակներն են։
Այդ մոդելների հանրաճանաչությունը հեշտությամբ կարելի է բացատրել։ Առաջինը, եթե ինչ-որ բան ենք վերցրել տղամարդկանց զգեստապահարանից, կօգտագործենք լիարժեք եւ մինչեւ վերջ. մեկ սեզոնի համար չէ, որ քթներս խոթել ենք այնտեղ։ Երկրորդ, զգեստ-վերնաշապիկն իր հիմքում ունի շատ պրակտիկ տարրեր, որոնք օձիքի, ուսադիրների եւ գրպանների շնորհիվ թույլ են տալիս գործնական տեսք ապահովել, սակայն այն կարելի է կրել նաեւ ոչ պաշտոնական իրավիճակում, օրինակ՝ որպես լողափային զգեստ։ Երրորդ, նման զգեստը թույլ է տալիս թաքցնել ամռան ընթացքում չարաշահած պաղպաղակի եւ գարեջրի ավելորդ չափաբաժինները։ Եվ չորրորդ, ձեւերի ու կտորների բազմազանությունը թույլ է տալիս ընտրել յուրաքանչյուր կնոջն ու սեզոնին համապատասխան մոդել։
Օձիքով կամ գոտիով միագույն մոդելները շատ հարմար են աշխատավայրի համար։ Երկարությունն ըստ ճաշակի՝ կարճ ու մինչեւ հատակը ձգվող, ներքեւի մասը՝ նեղ կամ լայն։ Սպիտակ գույնը համադրվում է արեւայրուքի եւ ծովի մասին հուշերի հետ, երկնագույնը՝ եւս, վարդագույնը ռոմանտիկ աուրա է ստեղծում, իսկ վառ գույները «հարվածում են թիրախներին»։
Չնայած աշխատավայրում խորհուրդ չի տրվում բացել ուսերը, զգեստ-վերնաշապիկի որոշ նմանատիպ տարբերակները հարմար են նույնիսկ աշխատանքի համար: Չէ՞ որ ունեք ամենագլխավորը՝ օձիքները, իսկ ծառայողներն այդպես էլ կոչվում են՝ սպիտակ օձիքներ (white collars)։
Անկասկած, ֆավորիտներից է դենիմը՝ ջինսե զգեստ-վերնաշապիկը՝ շատերի կողմից սիրված ու ամենապրակտիկ մոդելը, որը կարելի է հագնել նաեւ ցուրտ եղանակին՝ ավելացնելով բաճկոն կամ սվիտեր, ինչպես նաեւ լեգինսներ կամ տաբատ։ Նույնը կարելի է անել նաեւ վանդակավոր զգեստների հետ։
Զգեստ-վերնաշապիկը այն մոդելներից է, որոնց հիման վրա հեշտությամբ կարելի է հագուստը բազմաշերտ դարձնել։ Նման հագուստը կարելի հագնել տաբատով կամ լեգինսներով, կամ այն կարելի է համալրել բլուզով։
Զգեստ-վենաշապիկների ոճային տարբերակներից է սաֆարին։ Սակայն դրա հեղինակը ոչ թե մորաքույր Շանելն է, այլ այս անգամ Իվ Սեն-Լորանը։ Սաֆարիները մի փոքր ավելի «խիստ են» դարձել՝ վերածվելով ոչ պակաս նորաձեւ միլիթարի ոճի զգեստի։
Ծաղկավոր մոդելները պաշտոնական ոճից դուրս են. դրանք շատ լավ տարբերակ են երիտասարդների համար։ Նման զգեստները համալրելով կեդերով, ամառային բաց կոշիկներով կարելի է պտտվել ամբողջ աշխարհում։ Որքան քիչ եւ փոքր են զգեստի վրա ծաղիկները, այնքան համապատասխանաբար ավելի «թեթեւ» միջավայրում այն պետք է հագնել։ Բարակ, թափանցիկ զգեստները կարելի է հագնել շորտերի եւ տոպերի վրայից։
Զգեստ-վերնաշապիկների վրա իրենց տեղն են զբաղեցնում փոռերը, ժանյակները եւ այլ նորաձեւ թրենդներ, իսկ ազատ մոդելները արդեն երրորդ սեզոնն է՝ գագանակետին են։ Առհասարակ, զգեստ-վերնաշապիկները կանացի համերաշխության հազվագյուտ օրինակ են։ Տարեցտարի ավելանում են նիհար եւ իրենց կազմվածքին հետեւող կանայք, բայց նրանք համաձայն են չընդգծել իրենց կազմվածքն ու մի քիչ էլ գեր երեւալ՝ ինչպես իրենց մի փոքր թմբլիկ ընկերուհիները։
Վերնաշապիկ-զգեստն ունիվերսալ է, կարելի է փոխել դրա գործառույթները՝ ընտրելով տարբեր աքսեսուաներ։ Մինչեւ վերջ չկոճկված զգեստ-վերնաշապիկը՝ հողաթափերով, շատ լավ տարբերակ է լողափի համար։ Նույն զգեստը կեդերով կամ սովորական կոշիկներով քաղաքային ու աշխատանքային տարբերակ կարելի է համարել, ամառային երկարաճիտ կոշիկներով՝ ակումբային, իսկ բարձրակրունկ կոշիկներով եւ կլատչով՝ արդեն գրասենյակային կամ ներկայանալի։
Որքան էլ շքեղ լինի զգեստ-վերնաշապիկը, այն հարմար չէ որպես երեկոյան զգեստ։ Եթե բարձրակրունկ կոշիկներ եւ կլատչ հավելել, առավելագույնը կարող է որպես կոկտեյլային զգեստ համարվել։ Ուստի, երբեք այն մի համադրեք շքեղ երեկոյան կոշիկի կամ պայուսակի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)