Ժամանակն է գործելու
Սպասել, որ իրավիճակը կհարթվի ինքն իրեն, անխոս՝ գրավիչ է, սակայն հազիվ թե արդյունքի հասնես, եթե ուղղակի ձեռքերդ ծալած նստես: Նոր աշխատանքի ես անցնում, իսկ գործատուն չի՞ շտապում զանգահարել: Զանգի՛ր ինքդ, ցույց տուր քո հետաքրքրվածությունը, նաեւ նյարդերդ կհանգստացնես: Ընկերուհիներդ ոչ մի կերպ չե՞ն կարողանում որոշել՝ ուր գնալ ուրբաթ երեկոյան: Որոշի՛ր ինքդ: Եթե չհամաձայնեն, ուրիշ ընկերակցություն գտիր այդ երեկոյի համար, օրինակ՝ անցկացրու այն սիրելիիդ հետ: Իրավիճակը վերցրու ձեռքդ եւ կզարմանաս՝ որքան արագ ամեն ինչ կհարթվի:
Մի՛ մտածիր, այլ գնահատի՛ր
Եթե քեզ հանգիստ չի տալիս միտքը, թե ինչ են մտածում քո մասին նոր ընկերությունում կամ առաջին հանդիպմանը, նշանակում է՝ քո շահերից է բխում շտկել դա: Ի վերջո, ինչո՞ւ պետք է գնահատեն միայն քեզ, դու նույնպես դրա իրավունքն ունես: Հանգստացիր, ուսումնասիրիր քո նոր ընկերոջը կամ գործընկերներիդ, միաժամանակ որոշիր՝ իսկապե՞ս նրանք քեզ հետաքրքիր են, եւ արժե՞ շարունակել շփումը:
Պատրանքներ մի՛ ստեղծիր
Եթե նույնիսկ քեզ թվացել է, որ նոր երկրպագուդ հմայված նայել է քեզ, իսկ նրա ամբողջ մարմինը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել քո նկատմամբ (իզուր չէ, որ կարդացել էիր այն հոգեբանական հոդվածը հարաբերությունների մասին), ի՞նչ իմաստ ունի դա, եթե նա մոտենալու ոչ մի փորձ չի արել եւ անգամ չի առաջարկել միասին ընթրել: Պետք չէ ուրիշներից սպասել այն, ինչ դու ես ուզում: Աշխատիր այնպես անել, որ քո տրամադրությունն ու ինքնագնահատականը կախված չլինեն ուրիշների որոշումներից:
Ի՛նքդ կառավարիր քո տրամադրությունը
Զգացմունքային կայունության գլխավոր բանալին ինքնուրույն տրամադրությունը բարձրացնելու ունակության մեջ է: Քեզ կոպտե՞լ են երթուղայինում կամ կանգառում, գրասենյակում չե՞ն գնահատել նոր հագուկապդ կամ տնօրենդ նկատողությո՞ւն է արել: Մի՛ թթվիր: Դրան հազարավոր պատճառներ կարող են լինել, հնարավոր է՝ այդ մարդկանց օրը չի ստացվել: Թույլ մի՛ տուր, որ տհաճ մանրուքները փչացնեն տրամադրությունդ, իսկ որպեսզի օգնես ինքդ քեզ պահպանել ոգեշնչումը, հիշիր հաճելի բաների մասին, որ սպասում են քեզ մոտ ապագայում, օրինակ՝ հանդիպումը սիրելիիդ հետ կամ ընկերուհիներով կինո գնալը:
Սիրի՛ր ինքդ քեզ
Ուրիշներին սեր տալով՝ մի՛ մոռացիր քո մասին: Նա, ով սիրում ու գնահատում է ինքն իրեն, գրավում է մարդկանց ուշադրությունն ու անպայման դառնում ուրիշների սիրո առարկան: Այն, թե ինչ ես մտածում ինքդ քո մասին եւ ինչպես ես վերաբերում քեզ, շատ կարեւոր է:
Թույլ մի՛ տուր քեզ նախանձի զգացում ունենալ
Ուրիշների հետ համեմատվելը բացարձակապես ձախողված ռազմավարություն է: Հիշի՛ր, որ դու՝ դու ես, իսկ շրջապատում ուրիշ մարդիկ են՝ կյանքի տարբեր հայացքներով ու հնարավորություններով: Պետք չէ կենտրոնանալ ուրիշների հաջողությունների վրա, ավելի լավ է՝ նայիր քո կյանքին եւ մտածիր՝ ինչը քեզ նրանում դուր չի գալիս:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով