Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ծննդյան 53-ամյակն է նշում հոլիվուդյան հայտնի դերասան Կիանու Ռիվզը, որին շատերը ճանաչում են «Մատրիցա», «Արագություն», «Սատանայի իրավաբանը», «Կոնստանտին», «Քաղցր նոյեմբեր» եւ մի շարք այլ ֆիլմերից:
Նրա ծննդյան առիթով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի մասին 8 ամենահետաքրքիր փաստերը.
Կիանու Ռիվզը ծնվել է Պատրիսիա Թեյլորի եւ Սեմուել Նոուլին Ռիվզի ընտանիքում: Մոր կողմից Կիանուն ունի անգլիական, իսկ հոր կողմից՝ անգլիական, պորտուգալական եւ նույնիսկ չինական արմատներ:
Ծնողների ամուսնալուծությունից հետո Կիանուն մոր եւ կրտսեր քրոջ հետ տեղափոխվեց Ավստրալիա: Ավելի ուշ նրանք մեկնեցին Նյու Յորք, հետո՝ Տորոնտո: Նրա ընտանիքը շատ տեղերում է ապրել՝ տարբեր խորթ հայրերի հետ:
Նյու Ջերսիում բնակվելու տարիներին Կիանուն մի սարսափելի դեպք է ապրել: Իր հարցազրույցներից մեկում դերասանը պատմել է, որ մի սեւ կոստյում է նկատել, որը շարժվում էր, սակայն դրա մեջ մարդ չկար: Նա համոզված էր, որ հոգի է տեսել: Դրանից հետո Կիանուն քնի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Տորոնտոյում նա աշխատել է ռեստորաններից մեկում՝ որպես մենեջեր:
1991 թ-ին Ռիվզը դարձավ Dogstar կոչվող բենդի բաս կիթառահարը: Այսօր խումբը գոյություն չունի, սակայն երաժշտության հանդեպ սերը դերասանի մեջ չի մարել:
1999 թ-ին Կիանուի կյանքում ողբերգություն տեղի ունեցավ: Նրա ընկերուհին՝ Ջենիֆեր Սայմը, վաղաժամ ծննդաբերերություն ունեցավ. երեխան մահացած ծնվեց։ 18 ամիս անց Ջենիֆերը մահացավ... Նրա մահվան պատճառ դարձավ ողբերգական ավտովթարը:
Մինչ 30 տարեկանը Կիանուն չէր ծխում: Սակայն «Հիշելով Մինեսոտան» ֆիլմի նկարահանումներից հետո, որտեղ Կիանուի հերոսը հաճախ էր ծխում, դերասանը ձեռք է բերում այս վնասակար սովորությունը:
Երբ նրա քրոջ՝ Քիմի մոտ հայտնաբերեցին արյան լեյկոզ, դերասանը ինքն էր քաջալերում Քիմին, իսկ նրա բուժման համար ծախսել է ավելի քան 5 միլիոն դոլար: Այնուհետեւ Կիանուն բացել է ֆոնդ, որով այժմ աջակցում է քաղցկեղով հիվանդներին:
Դերասանի ամենահետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացված են տեսանյութում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն