«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Չորս քայլ՝ դեպի հարաբերությունների վերականգնում

21:10, 22 հոկտեմբերի

Հիշեք այն մարդուն, ում դուք սիրահարվել եք ձեր հարաբերությունների սկզբում

Բոլորս էլ ժամանակի ընթացքում փոխվում ենք։ Ու ձեր զուգընկերն էլ բացառություն չէ։ Ձգտեք հիշել, թե ինչպիսին էր նա ձեր առաջին հանդիպման ժամանակ, ու ինչ էիք դուք զգում նրա նկատմամբ։ Դուք կհասկանաք, որ հենց ձեր հետագա կյանքն ու հարաբերություններն են փոխել ձեզ։ Կենցաղը, ինչ-որ մանրուքներ եւ այլն։ Ձգտեք մոռանալ այդ ամենի մասին ու նորից սիրել այն մարդուն, որը հենց սկզբում գերել էր ձեր սիրտը։ Այն բոլոր հատկանիշները, որոնք ձեզ դուր էին եկել նրա մեջ, հիմա էլ կան։ Պարզապես պետք է նորից վերհանել դրանք։ Սա այն դեպքն է, երբ անցյալը վերհիշելն օգտակար է։

Դադարեք վիճել ու սովորեք ներել

Երկարատեւ ու նույնիսկ ամենաանշան վեճերը վաղ թե ուշ հունից հանում են մարդուն։ Ու դրանից հարաբերությունները շատ են տուժում։ Վիրավորական բառերն ու բարձր ձայներանգը ցավ են պատճառում ցանկացած մարդուն։ Ու առավել եւս՝ մտերիմ մարդուն։ Եթե ուզում եք վերականգնել երբեմնի զգացմունքները՝ ապա ժամանակն է դադարեցնել վեճերը։ Եղեք ավելի խելացի ու սովորեք ներել։ Ոչ մի սիրող մարդ իր սիրեցյալին ցավ չի պատճառի։ Ու դուք էլ չպետք է ցավ պատճառեք։ Վերահսկեք ձեր զգացմունքները, վիճելուց առաջ մտածեք հետեւանքների մասին ու սկսեք ներել։ Մի խորացրեք առանց այդ էլ բարդ իրավիճակը ձեր կոպիտ բառերով։ Իհարկե, կան բաներ, որոնք ներել հնարավոր չէ։ Բայց եթե խոսքը կենցաղային վեճերի կամ տեսակետների տարբերության մասին է՝ ապա փոխզիջում հնարավոր է։ Հիշեք, որ վիրավորելով այն մարդուն, որը ձեզ սիրում է, դուք մեծ ցավ եք պատճառում նրան։

Շփվելու ժամանակ գտեք

Խնդիրների լուծման այս ձեւը նման է առաջինին։ Բայց եթե առաջինի դեպքում խոսքը ձեր զգացմունքների մարման մասին էր, ապա այս դեպքում խնդիրը ճիշտ շփման պակասն է։ Շատերը նույնիսկ չեն կռահում, թե որքանով կարեւոր է պարզ շփման կարողությունը։ Այլ կերպ ասած՝ պետք է մի կողմ թողնել բոլոր խնդիրներն ու զգացմունքները ու սկսել խոսել պարզ ու հասկանալի բառերով։ Առանց որեւէ վիրավորանքի։ Եթե չեք հասկանում, թե ինչ է տեղի ունենում, իրավիճակին նայեք ձեր զուգընկերոջ աչքերով ու աջակցեք նրան։

Վերականգնեք վստահությունը

Յուրաքանչյուր զուգընկերոջ համար կարեւոր է հասկանալ, որ իրեն սիրում են։ Թույլ տվեք, որ նա զգա այն զգացմունքները, որոնք եղել են ձեր հարաբերությունների սկզբում։ Ոչ ոք ձեզնից լավ չի կարող հասկացնել ձեր զուգընկերոջը, որ նա սիրված է։ Ներեք, սիրեք ու աջակցեք նրան։ Դա այն է, ինչ պետք է նրան։
Գոնե միառժամանակ ազատվեք ձեր սեփական «ես»-ից։ Մի մտածեք, որ ներելու ու ներողություն խնդրելու ունակությունը կթուլացնի ձեզ։ Հակառակը՝ դա կօգնի ձեզ երկարաժամկետ ու ամուր հարաբերություններ կառուցել։ Մի խնդրեք անհնար բաներ ու մի կարծեք, որ օգնության դիմելն անիմաստ բան է։

Աղբյուրը՝ ladies-charm.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել