Ֆիզիկական նշաններ
Թեթեւ գլխապտույտն ու փորի մեջ ճախրող թիթեռնիկները մի բան է, իսկ անհարմարավետության զգացումն ու մարմնում դողը՝ բոլորովին այլ։ Իհարկե, ամեն մարդու մոտ իր նախանշանները կարող են լինել, ուստի յուրաքանչյուրն ինքը պիտի հասկանա, թե որն է իրենը, եւ ինչն այն չէ։
Դուք անհարմար եք զգում նրան ձեր մտերիմներին ներկայացնել
Մի բան է, եբ ձեր ծնողները շատ պահպանողական են, մեկ այլ բան, երբ դուք ամաչում եք նրանց ծանոթացնել անգամ մտերիմ ընկերուհիների հետ, որովհետեւ վախենում եք, որ նրանք կասեն ճշմարտությունը, որը դուք չեք ուզում լսել։
Դուք ամաչում եք նրա հետ «մարդամեջ դուրս գալ»
Ձեզ մի բան նրա մեջ չի գոհացնում՝ կամ արտաքինը կամ էլ դուք վախենում եք, որ նա մի բան կանի, ինչը կստիպի ձեզ ամաչել։ Դուք նրան ձեզ արժանի չեք համարում եւ չեզ ուզում բոլորի աչքի առաջ հանդիպել նրա հետ։
Դուք մշտապես պաշտպանվում եք
Նա անընդհատ կասկածի տակ է դնում ձեր ասածները, թերագնահատում է ձեզ, եւ դուք զգում եք, որ պետք է նրան ինչ-որ բան ապացուցեք։
Դուք անընդհատ մեղավոր եք դուրս գալիս
Նա կարող է իրավիճակն այնպես շրջել, որ ամբողջ մեղքը ձեզ վրա ընկնի։ Ձեզ դուր չի գալիս նրա պահվա՞ծքը։ Դրա պատճառն այն է, որ դուք ամեն բան սրտին մոտ եք ընդունում կամ անընդհատ մի բանից դժգոհ եք։ Կամաց-կամաց դուք էլ եք սկսում դրան հավատալ։ Նա մանիպուլյացիայի է ենթարկում ձեզ։
Դուք ձեզ նրանից ավելի վատ եք զգում
Հնարավոր է՝ դա նրա վարքի հետեւանքն է։ Ճիշտ մարդը պետք է ձեզ վստահություն հաղորդի, հիշեցնի ձեզ, որ գնահատում է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։
Դուք խանդում եք նրան ցանկացած կնոջ հանդեպ
Միգուցե խնդիրը ձեզ մեջ է, իսկ միգուցե նրա, որ նա, իրոք, շատ կոկետ է իրեն պահում օտար կանանց հետ, բայց խանդն, ամեն դեպքում, երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել։
Նա ձեզ նյարդայնացնում է
Միգուցե այն, թե ինչպես է նա պաշտպանում իր քաղաքական կուսակցությունը։ Իսկ միգուցե այն, որ բարձր չփչփացնում է։ Իսկ միգուցե նա ուղղակի իր ներկայությամբ ձեզ հունից հանում է։
Դուք դեպի վատն եք փոխվել
Բոլոր թվարկած զգացողություններն ապրելիս ո՞վ դեպի վատը չէր փոխվի։ Ճիշտ տղամարդու հետ դուք պետք է ծաղկեք, հաճախ ժպտաք, այլ ոչ թե թաքնվեք՝ փորձելով պարզել, թե ինչ է ձեզ հետ կատարվում։ Ուրեմն դուք ուղղակի սխալ մարդու հետ եք։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»