Այսպիսով՝ ավարտվեց «Թվին Փիքս» կուլտային սերիալի երրորդ սեզոնը, եւ այն ոչ միայն հարցերին չպատասխանեց, այլեւ միայն ու միայն նորերը ստեղծեց:
Showtime-ը մեկ օրում թողարկել է վերջին երկու՝ 17-րդ եւ 18-րդ սերիաները, քանի որ երկուսն էլ եզրափակիչ են համարվում, չնայած սեզոնն սկսելուց առաջ Դեւիդ Լինչը պնդում էր, որ ֆիլմը սերիաների չի բաժանել, այլ նկարահանել է (նկարահանումները 4 տարի են տեւել) 18 ժամանոց կինոնկար (դե ինչ, նրա ոգուն հատուկ է):
Ինչ վերաբերում է սյուժեին, ապա այստեղ ընդհանրապես խառնաշփոթ է՝ այնպես արված, որ ակներեւաբար կարելի է նկարահանել ե՛ւ չորրորդ, ե՛ւ հինգերորդ սեզոնները: Որքանով հայտնի է դարձել, եթե ընդհանրապես ինչ-որ բան գոնե հայտնի է դարձել, ապա առաջին, երկրորդ եւ երրորդ սեզոնները, ժապավենի հերոսներով հանդերձ, ցնդաբանություն են՝ սա ՄաքԼահլենի հանճարեղ մարմնավորմամբ գլխավոր գործակալ Դեյլ Քուփերի երեւակայական երազն է: Կամ այդ բոլոր սպանությունները, անորոշ անհետացումները, անհասկանալի արարածները. սա զուգահեռ աշխարհ է, որը ոչ մի բացատրություն չունի:
Երրորդ սեզոնում Լինչը ֆիլմում գաղափարներ է ներառել իր նախորդ բոլոր կինոնկարներից (օրինակ՝ «Ավազաբլուր» եւ «Խճուղի»), իսկ ավարտին ընդհանրապես անակնկալ է մատուցել ողջ մնացած Լորա Փալմերով եւ նրան գտած Դեյլ Քուփերով: Իհարկե, պարզվել է, որ զուգահեռ աշխարհից վերադարձած (եւ այնտեղ կրկին վերադառնալ խոստացած) Քուփերը ոչ մի կերպ չի կարողանում գտնել Լորայի ծնողներին, իսկ ժապավենի ավարտն ուղղակի խելացնորություն է՝ Քուփերը չգիտի, թե որ ժամանակում է գտնվում, իսկ Լորա Փալմերը չգիտի, թե ինքն ով է («Մուլհոլանդ դրայվին» նման ինչ-որ բան):
Երեք սեզոնին էլ մենք թափառել ենք Լինչի երեւակայության աշխարհում, գրողը տանի, իսկ գուցե եւ նրա հոգեկան փոթորկոտ աշխարհում:
Եվ այսպես՝ ի՞նչ չհասկացանք: Սա ապագա՞ն է: Սա անցյա՞լն է: Սա զուգահեռ իրականությո՞ւնն է: Հնարավոր է՝ երբեւէ չիմանանք էլ: Սա օրիգինալ Քուփերն է, սա եւս մեկ Կրկնակ է կամ գուցե սա մեկ ուրի՞շ բան է: ՄաքԼահլենի փայլուն խաղը կարող է լիովին խճճել հանդիսատեսին: Սեզոնի եզրափակիչ կադրը՝ Լորան Կարմիր սենյակում ինչ-որ բան է շշնջում Քուփերի ականջին: Ի՞նչ է նա, այնուամենայնիվ, ասում Դեյլին, եւ ինչպե՞ս է դա կապված ավարտի հետ:
Նոր, այլընտրանքային իրականության մեջ Քուփերն ու Դիանան, հավանաբար, նոր անուններ ունեն՝ Ռիչարդ եւ Լինդա: Այս անուններն առաջին անգամ առաջին սերիայում բարձրաձայնել է Հսկան: Արդյոք Լորան ո՞ղջ է մնացել որեւէ զուգահեռ աշխարհում, թե՞ նա գոյություն ունի միայն գործակալ Քուփերի երեւակայության մեջ:
Օդրիի մասնակցությամբ բոլոր տեսարաններում հիշատակվում է Բիլի անունով անհետ կորածի մասին, որին մեզ այդպես էլ չեն ցուցադրում: Հնարավո՞ր է՝ նա բանտախցի ջնջխված դեմքով խելագարն է: Բիլին 3-րդ սեզոնի հիմնական հանելուկներից մեկն է: Նոր Լորա Փալմերի տանն է գտնվում փտող դիակը՝ ճակատին գնդակի անցքով: Ո՞վ է այս սպանվածը եւ ինչպե՞ս է հայտնվել Քերիի տանը: Գուցե 4-դ սեզո՞նը կպատասխանի...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի