Էշթոն Քաթչերն իր մեկամյա որդու՝ Դիմիտրիի ինքնատիպ մարզաշապիկն է ներկայացրել:
39-ամյա դերասանն Instagram -ում զվարճալի լուսանկար է հրապարակել, որում շապիկ է պատկերված, վրան՝ Էշթոնի եւ կնոջ՝ Միլա Կունիսի լուսանկարը: Լուսանկարում դեռեւս պատանի դերասանները նկարահանվում են 1998-2006 թվականներին թողարկվող That '70s Show («70-ականների շոու») սիթքոմում:
Սերիալում Էշթոնն ու Միլան սիրահարների էին մարմնավորում, որոնք ընկերներ էին, բայց, ինչպես հաճախ է պատահում, տարիներ անց հասկանում են, որ միմյանց համար են ստեղծված, երբ արդեն հասցրել էին այլ մարդկանց հետ հարաբերություններ ունենալ: Զարմանալի չէ, որ աստղերն առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հեռուստանախագծին, որը կարեւոր դեր է ունեցել նրանց կյանքում:
Էշթոն Քաթչերը, որը նաեւ 2 տարեկան դուստր ունի՝ Ուայեթը, լուսանկարն այսպես է մեկնաբանել. «Այո՛, ահա այսպիսի հագուստով է այսօր իմ որդին: Հավերժ Քելսո եւ Ջեքի»:
Մայքլ Քելսոն եւ Ջեքի Բերքհարդը Քաթչերի եւ Կունիսի մարմնավորած հերոսներն են, որոնց ռոմանտիկ հարաբերություններին հետեւել են միլիոնավոր մարդիկ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին