Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Չեմ ընդունում բաց կամ համբույրի տեսարաններում նկարահանվելու առաջարկներ». Մարի Պետրոսյան

14:06, 14 սեպտեմբերի

Շատ շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի Հայկ Մարությանի մասնակցությամբ «Ազիզյանները» սիթքոմի 3-րդ եթերաշրջանը: Ծիծաղելի դրվագներով հարուստ այս սիթքոմի շնորհիվ հեռուստադիտողը բացահայտեց նոր ու թարմ դեմքերի, որոնցից է դերասանուհի Մարի Պետրոսյանը, որը ֆիլմում հանդես է գալիս Հայկ Մարությանի հերոսի դստեր դերում՝ թիթիզ եւ ազատ աղջիկ, որը տարված է համացանցով եւ սելֆիներով: Ի դեպ, սիթքոմում եւս դերասանուհու կերպարի անունը Մարի է, իսկ թե որքանով են այս երկու Մարիներն իրար նման, պարզել ենք դերասանուհու հետ հարցազրույցի ընթացքում:

Մարին NEWS.am STYLE-ին պատմել է սիթքոմում նկարահանվելու, բնավորության գծերի փոփոխությունների, տղաների հետ ընկերություն անելու եւ «Ազիզյանների» նոր եթերաշրջանի մասին:

Մարի, քեզ շատերը ճանաչեցին «Ազիզյանները» սիթքոմի շնորհիվ: Ինչպե՞ս հայտնվեցիր այդ ֆիլմում:

Նոր էի ավարտել Աբել Աբելյանի դպրոցը, եւ այնտեղից ինձ ասում են, որ պետք է մասնակցեմ քասթինգի, բայց չեն ասում, թե ինչ նախագիծ է լինելու: Այդպես, գնում եմ քասթինգի, ու այնտեղ էլ չեմ իմանում, թե ինչ դեր է, թե ում հետ եմ նկարահանվելու, ինչ նախագիծ է…10 օր անց են հայտնում, որ ես ընտրվել եմ, ու հենց այդ օրն են ասում, որ խոսքն «Ազիզյանները» սիթքոմի մասին է, որտեղ խաղալու եմ Հայկ Մարությանի հետ: Ինձ համար այդ նորությունն իսկապես շատ շոկային էր, որովհետեւ միշտ մտածում էի՝ ինչպես պետք է անեմ իմ առաջին քայլերը, որտեղ պետք է նկարահանվեմ առաջին անգամ: Կարծում եմ՝ առաջին փորձը շատ կարեւոր է ցանկացած դերասանի կյանքում: Եվ միանգամից այսպիսի մեծ նվեր: Աստված երեւի ինձ շատ է սիրում, որ այսպիսի նախագծից եմ սկսել, ինչի համար շատ ուրախ եմ:

Ֆիլմը հումորային ժանրի մեջ է, քո հերոսուհին էլ բավականին թիթիզ աղջիկ է: Կա՞ն բնավորության գծեր, որոնք քեզ նմանեցնելով ես կերտել:

Թիթիզ աղջիկ…:) Մինչ «Ազիզյաններում» նկարահանվելը ես հենց այդպիսին էի: Կերպարիս մեջ կան բաներ, որոնք հենց ինձանից են վերցրած, բայց որքան սկսեցի խորանալ այդ կերպարի մեջ, իմ ներսից դուրս եկավ այդ թիթիզությունն ու ամեն ինչը: Ասես, ամեն ինչ տված լինեմ այդ կերպարին:

Հարցազրույցներից մեկում նշել էիր, որ փոքր տարիքում չշփվող եւ բավականին ամաչկոտ երեխա ես եղել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս փոխվեց բնավորությունդ: Կյանքի ինչ-որ դրվագ նպաստե՞ց, որ դառնաս ավելի շփվող եւ անմիջական:

Այո, ընտանիքիս անդամներն ասում են, որ փոքր տարիքում շատ փակ երեխա եմ եղել: Մեկ բառով էին ինձ բնութագրում՝ նամռոտ:) Հիշում եմ, որ բնավորությանս այդ գիծն ինձ շատ էր խանգարում. թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, ամաչում էի շփվել մարդկանց հետ: Ես զգացի, որ այդ փակվածությունն ինձ կյանքում միշտ խանգարելու է: Իսկ դերասանական արվեստն ինչ-որ չափով ուսումնասիրելուց հետո, այդ դպրոցում սովերելուց հետո ավելի ազատ դարձա: Ճիշտ է՝ երբեմն էլի լինում են խանգարող բաներ, բայց փորձում եմ ամեն ինչին թեթեւ նայել եւ լինել ազատ: Ընդամենը մեկ ժպիտը բավական է ուրախ ու երջանիկ ապրելու համար:

Կպատմե՞ս մի փոքր քո մասին: Որտե՞ղ ես սովորում:

Երբ այդ հարցն ինձ տալիս են, շփոթվում եմ, որովհետեւ չգիտեմ՝ ինչից սկսեմ: Այս պահին չեմ սովորում: Արդեն բավականին երկար ժամանակ է՝ սպորտով եմ զբաղվում, ու ինձ շատ լավ եմ զգում: Այն ինձ համար թե՛ հոբի է, թե՛ առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու միջոց: Մարզասրահ հաճախելը շատ եմ կարեւորում:

Ի՞նչ երազանքներ ունես ապագայի հետ կապված:

Ապագայի հետ կապված, կարծում եմ, բոլորն էլ շատ երազանքներ ունեն, բայց ես սիրում եմ ապրել ներկայով: Մինչ այս օրը ինչ երազանքներ ու նպատակներ ունեցել եմ, չեն կատարվել: Այնպես չէ, որ նստում ու սպասում եմ, թե երբ մի բան կլինի: Պարզապես, նախընտրում եմ ապրել ներկայով:

Ինչպես ինքդ ես նշել՝ ընկերներիդ շրջապատում ավելի շատ տղաներ են: Ընկերուհիների կողմից շա՞տ են եղել դավաճանության դեպքեր:

Ամեն ժամանակահատվածում ես ընկերուհի ունեցել եմ, բայց հասկացել եմ, որ աղջիկներն ինձ չեն կարողանում ճիշտ ընկալել, ես էլ՝ նրանց, իսկ տղաների հետ այլ կերպ է: Իմ ասածը շատերը սխալ էին հասկացել ու այլ բնույթի մեկնաբանություններ էին արել, բայց ոչ՝ աղջկա եւ տղայի միջեւ լինում է մաքուր ընկերություն: Թե տարիքով ինձանից մեծ, թե փոքր շատ ընկերներ ունեմ: Նրանք ինձ շատ ավելի հեշտ են ընկալում, իրենցից ավելի ճիշտ խորհուրդներ եմ ստանում, ես էլ ինչ-որ չափով խորհուրդներ եմ տալիս նրանց: Ինձ թվում է՝ տղաներն ավելի պարզ են ինձ հետ լինում: Ինչ վերաբերում է ընկերուհիների կողմից դավաճանությանը՝ այդպիսի բան չի եղել, ուղղակի ժամանակ է եկել, երբ ոչինչ այլեւս չենք ունեցել միմյանց հետ կիսելու:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի տղան, որպեսզի ոչ թե դառնա քո ընկերը, այլ կյանքի կեսը: Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի քո ապագա կողակիցը:

Ինձ թվում է՝ ես կսիրահարվեմ առաջնահերթ աչքերին նայելով, որովհետեւ մարդկանց մեջ առաջին հերթին տեսնում եմ նրանց աչքերը: Ճիշտ են ասում՝ աչքերը մարդու հայելին են: Եվ իսկապես, երբ մեկի հետ ծանոթանում եմ, նախ ուշադրություն եմ դարձնում նրա աչքերին, եթե դրանք ինձ դուր գան, ուրեմն ինչ-որ բան կարող է ստացվել մեր շփման մեջ, իսկ եթե ոչ՝ ուրեմն երբեք չեմ կարողանա շարունակել այդ շփումը:

Չկա տղայի մի որեւէ իդեալ, որ ասեմ՝ հենց նրա նման կուզեի լիներ իմ կողակիցը: Ուղղակի պետք է տեսնեմ ու սիրահարվեմ եւ սկսեմ սիրել:

Մարի, հաճախ դերասաններին նույնացնում են իրենց կերտած դերերի հետ: Պատահե՞լ է, որ քեզ էլ նույնացնեն սիթքոմի հերոսուհու հետ:

Այո, ինձ սիթքոմի հերոսուհի Մարիի հետ շատ են նմանեցնում: Երբ տեսնում են, բարեւից անմիջապես հետո հարցնում են՝ կգա՞ս սելֆի անենք :) Իհարկե, ես էլ եմ առօրյայում սելֆիներ անում, բայց այդ սելֆիամոլությամբ չեմ տառապում: Ինձ թվում է՝ երբ մարդիկ ինձ նայում են, չեն տեսնում Մարի Պետրոսյանին, տեսնում են Մարի Ազիզյանին: Դե, դա իմ կարծիքով նորմալ երեւույթ է. այդքան մարդ ինձ չի կարող ճանաչել իրականում եւ տեսնում է այնպիսին, ինչպիսին հերոսուհիս է:

Արդեն սկսվե՞լ են «Ազիզյանները» սիթքոմի նկարահանումները: Ե՞րբ այն կլինի եթերում եւ ինչ-որ նոր հատկանիշներ կլինե՞ն քո հերոսուհու մեջ:

Նկարահանումները կսկվեն հոկտեմբեր ամսից, իսկ եթերում կլինի հոկտեմբերի վերջից, դեռ հստակ չգիտեմ ժամկետը: Ռեժիսորի հետ դեռ չեմ հանդիպել ու այս պահին չգիտեմ, թե ինչ նոր գծեր կունենա իմ հերոսուհին:

Ինքդ սերիալներ եւ սիթքոմներ դիտո՞ւմ ես: Ո՞ր ժանրն ես նախընտրում:

Սերիալներ եւ սիթքոմներ, անկեղծ ասած, այնքան էլ չեմ դիտում: Իսկ «Ազիզյանները» դիտում եմ, որ տեսնեմ թե իմ խաղը, թե ընկերներիս խաղը, հետեւում եմ այդ ամենին եւ շտկումներ անում իմ մեջ:

Առհասարակ, սիրում եմ դիտել տարբեր ժանրերի ֆիլմեր, կախված է ժամանակից եւ տրամադրությունից: Սիրում եմ կատակերգություններ, դրամա, թրիլեր, ֆանտաստիկա:

Բացի սիթքոմից՝ նկարահանման այլ առաջարկներ եղե՞լ են այս ընթացքում:

Չկա այնպիսի մի կերպար, որը կարող եմ առանձնացնել ու ասել՝ սա վատն է, սա լավն է: Կախված է, թե ինքդ ինչ զարգացում կտաս այդ կերպարին ու ինչպես այն կներկայացնես: Ուղղակի իմ ստացած առաջարկները չեն համընկել իմ սկզբունքների հետ: Առաջարկել են բաց կամ համբույրի տեսարաններ... Հետագայի մասին չեմ կարող ասել, բայց այս շրջանում ես չեմ ընդունում նմանատիպ առաջարկներ, դրա համար ինձ չեմ տեսել այլ նախագծերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել