Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Նեղվածություն կար այդ 10 գնահատականի համար». Սյուզաննա Մելքոնյանն անկեղծանում է

17:35, 14 սեպտեմբերի

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Սոչիում կայացավ «Նոր Ալիք 2017» մրցույթի վերջին մրցութային համերգը, որի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Էռնա Միրն ու Սյուզաննա Մելքոնյանը փայլուն ելույթներ ունեցան եւ զբաղեցրեցին մրցույթի պատվավոր հորիզոնականները: Էռնան առաջին հորիզոնականը կիսեց Ուզբեկստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչների հետ, իսկ Սյուզաննան Հայաստանին բերեց 2-րդ պատվավոր հորիզոնականը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննա Մելքոնյանը կիսվեց իր տպավորություններով եւ հպարտությամբ, ինչպես նաեւ խոսեց մի թեմայի շուրջ, որի մասին նախկինում նախընտրում էր լռել:

«Նախ նշեմ, որ նախորդ համերգների արդյունքում ես 3-րդ հորիզոնականում էի, եւ վերջին համերգի ժամանակ մեկ հորիզոնականով բարձրացա, ինչի համար անչափ ուրախ ու երջանիկ եմ: Բնականաբար, սպասելիքներս արդարացան: 2-3 միավորը ոչինչ չէր կարող փոխել, որովհետեւ նման մրցույթում զբաղեցնել 2-րդ պատվավոր հորիզոնականը, այն էլ միակը լինելով, որովհետեւ ինչպես տեսնում եք՝ շատ առաջին տեղեր եղան, ինձ համար հիմա շատ ավելի լավ է (ծիծաղում է): Նույնիսկ հաճելի է: Իհարկե, սպասելիքներս արդարացան. երբ տեսնում ես, որ քո աշխատանքը գնահատվում է, դրանից մեծ երջանկություն այդ պահին չես կարող զգալ»,-ասում է երգչուհին՝ խոսելով նաեւ իր վերջին ելույթի տպավորությունների մասին.

«Բնականաբար, բեմում կար հուզմունք, բայց, հավատացեք, այդ 2 օրերից հետո այնքան էի սովորել այդ բեմին, այնքան ջերմ մթնոլորտ էր կուլիսներում թե՛ ժյուրիի անդամների, թե՛ հյուրերի, թե՛ կազմակերպիչների մոտ, որ 3-րդ օրը մոռացել էի մրցույթ ասվածի մասին»:

Սյուզաննային խնդրեցինք խոսել իր այն ելույթի մասին, որն ամենահաջողվածն է համարում 3 մրցութային օրերի ընթացքում.

«Չեմ կարող առանձնացնել, որովհետեւ 3 ելույթներն էլ իրենց տեսակի մեջ հետաքրքիր ստեղծագործություններ էին, որոնց պետք է ներկայացնեի իրենց բնավորությանը համապատասխան: Ինձ համար դրանով իսկ արդեն բարդ էր խնդիրը: Եվ, իհարկե, ավելի բարդ էր ինձ համար հենց 2-րդ օրվա ելույթը, անչափ ճանաչված ու պատասխանատու գործ էր»:

Վերջին մրցութային օրը Սյուզաննան ժյուրիի գրեթե բոլոր անդամների կողմից արժանացավ 11 միավորի, միայն Կոնստանտին Մելաձեն հայուհու ելույթը գնահատեց 10 միավոր: Խոսելով այդ միակ 10-ի մասին՝ Սյուզաննան նշեց.

«Կանկեղծանամ ու կասեմ, որ առաջին օրը, բնականաբար, մի փոքր չակերտավոր նեղվածություն կար այդ 10 գնահատականի համար (ծիծաղում է), բայց հիմա նեղվածության նշույլ էլ չկա: Ես ընդամենը մի բան կասեմ՝ յուրաքանչյուրն ունի իր ճաշակն ու տեսակետը: Գուցե ես տվյալ մարդու ճաշակին չէի համապատասխանում: Սա այնպիսի հարց է, որի պատասխանը ես մինչեւ վերջ չեմ կարող տալ, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուրն ունի իր ճաշակը: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Համենայն դեպս, ես հպարտ եմ ու ուրախ, ու բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության ու ջերմության համար»,-նշեց երգչուհին՝ անդրադառնալով նաեւ մի խնդրի, որի մասին նախկինում նախընտրում էր լռել:

«Այստեղ առաջին իսկ օրվանից մեր ձայնալարարեը բժիշկը հետազոտում էր, եւ հենց առաջին օրվանից ես իմացա, որ ձայնալարերս վնասված էին: Ինչո՞ւ եմ սա ասում մրցույթում հաղթանակից հետո, որովհետեւ դրանից առաջ չէի ուզենա, որ որեւէ մեկը ինչ-որ խղճահարություն ցուցաբերեր, կամ էլ մտածեին, թե ես արդարանում եմ»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել