«Այնպիսի զգացում ունեմ, ասես, տուն եմ եկել, շատ լավ եմ այստեղ ինձ զգում»,-ասում է Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մարկո Խանը, որն այս օրերին Հայաստանում է: «Կարիբյան ծովի ծովահանները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ․թ․ա․» եւ մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի դերասանը երեկ Հայաստան ժամանած այլ հայտնիների՝ Օրնելլա Մուտիի եւ Միշել Լեգրանի հետ մասնակցել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցռմանը։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարկոն խոսեց առաջին անգամ Հայաստանում լինելու եւ Դենզել Վաշինգթոնի հետ նոր նախագծում նկարահանվելու հնարավորության մասին․
«Սիրահարվել եմ Հայաստանին։ Դեռ շատ վայրերում չեմ եղել։ Երեկ եղել ենք Ծիծեռնակաբերդում։ Առաջին անգամ էի այնտեղ, շատ ծանր զգացողություն էր։ Չկարողացա ինձ զսպել, որովհետեւ այդքան մարդ զոհվել է հանուն մեր ազգի, հանուն մեր անվան»,-նշում է Մարկոն՝ հավելելով, որ շատ է հավանում այստեղի սնունդը։
«Ամեն ինչ բնական է։ Սովորական լոլիկով ձվածեղն անգամ այստեղ ավելի համեղ է»։
Ի դեպ, հոլիվուդյան դերասանը նաեւ նշեց, որ մեծ ցանկություն ունի հետագայում այստեղ բնակվելու.
«Խոսք եմ տալիս՝ գալու եմ Հայաստանում ապրելու։ Սա չեմ ասում, որ ինչ-որ մեկը լսի, զարմանա։ Կտեսնեք՝ այդպես էլ անելու եմ»։
Հայաստանում Մարկոն ծանոթացել է մի քանի դերասանի հետ, չի բացառում հետագայում նրանց հետ համագործակցությունը։ Սակայն մինչ այդ դերասանը վերադառնալու է Հոլիվուդ, որտեղ նկարահանման նոր առաջարկ է ստացել․
«Գալուցս մեկ շաբաթ առաջ փորձի էի։ Դենզել Վաշինգթոնի մասնակցությամբ նոր ֆիլմի համար էին այդ քասթինգները։ Թուրքի դեր պետք է խաղամ։ Երբ մենեջերիս զանգահարեցին եւ հարցրեցին, թե որն է իմ լեզուն, խնդրեցի նրանց ասել, որ Իրանում եմ ծնվել, եւ առաջին լեզուս պարսկերենն է, այլապես վստահ եմ՝ այդ գործը չեմ ստանա։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,-եզրափակեց դերասանը։
Մարկո Խանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Արթուր Ղահրամանյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 28 օգոստոսի
Նիկոլ Քիդմանը նվաճել է TikTok-ը. դերասանուհին իր նորամուտը կատարել է սոցիալական ցանցերում՝ շքեղ Chanel զգեստով10:30, 28 օգոստոսի
Քայլի Ջենները բեմադրել է իր կարիերայի ամենաբացահայտող ֆոտոսեթը և առաջին անգամ անդրադարձել է իր «միլիարդատեր» կարգավիճակի շուրջ սկանդալին09:00, 28 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը